Վերցրու´ կացինը…

Թոֆիկ Աբասով` «NewBaku Post»-ի գլխավոր խմբագիր, դու, ամեն դեպքում, «շակալ» ես:

Ով ինչ էլ որ ասի, ես վկան ու ականատեսն եմ 1990թ. Բաքվի ջարդերի: Դու` նույնպես: Ինչպես նաև` հարյուր հազարավոր բաքվեցիներ` և´ ադրբեջանցի, և´ ոչ ադրբեջանցի: Ուղղակի դու կարծում ես, որ գործն արդեն արել եք և պետք չի այդ մասին շատախոսել, այլ ավելի լավ է մոռանալ: Բայց դրա համար ոչ ոք անպատիժ չի մնում:

Դուք չեք արել մարդուն վայել ոչ մի բան: Դա վայրագ պոռթկում էր, երբ միլիոնավոր ընչաքաղց, շշմած ամբոխն ամբողջ քաղաքով մեկ ընկած հայկական արյուն էր փնտրւոմ, որ հագեցնի իր ծարավը…

Երբ ժամանակի հետ գա կատարվածի գիտակցումը, բոլորը ստիպված կլինեն պատասխան տալ: Գուցե` ոչ անձամբ դու, բայց քո (ձեր) ժառանգները հաստատ պատասխան կտան:

Ես մի թուրք էի ճանաչում, ով իմ երեսին ասել է, որ հպարտանում է իր նախնիներով` նրա համար, որ նրանք ոչնչացրել են հայերին և յուրացրել նրանց հողերն ու ունեցվածքը: Իսկ որոշ ժամանակ անց տեսա նրան թուրքերի շարքերում, ովքեր ցույց էին անում «ընդդեմ հայերի անհիմն հավակնությունների»: Դե շարունակիր պնդել քոնը, տակա´նք, եթե այդպես սկզբունքային ես ու հպարտանում ես կատարվածով:

Նրանից շատ չես հեռացել: Քո խոհանոցում, յուրայինների շրջապատում դու նույնպես հպարտանում ես կատարվածով, իսկ հրապարակայնորեն դրա մասին արտահայտվում այնպես, ինչպես «այսպես կոչված 1990թ. Բաքվի ջարդերի», «այսպես կոչված 1915թ. ցեղասպանության» մասին և այլն: Ցավոք, ձեր «հերոսությունների» ցանկը դրանով չի ավարտվում, դրա համար էլ ձեզ մոտ կարծրատիպ է ձևավորվել, այսինքն` վարժվել եք ջարդի ենթարկել բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն ձեզ հետ: Այնքան եք վարժվել, որ ձեր ուղեղն արդեն ի զորու չէ ոչ մի նոր բան մտածելու, բացի «կացինը ձեռքը վերցնելուց»:

Ստորացուցիչ, վախկոտ ռամիլսաֆարովյան խոսքը ձեզ հանգիստ չի տալիս: Անմեղ հայերի այդ արյունը վրեժխնդիր կլինի:

Հիրավի, Ալլահ ակբար: Աստված մեծ է, և անուղղելի են Նրա ուղիները: Եվ ոչ ոք չգիտի, թե ինչպես ձեր դեմ շուռ կգան ու կարձագանքեն ձեր արարքները: Աստված ձեզնից հենց այդ ձևով վրեժխնդիր կլինի: Ամեն դեպքում, նա ձեռքը չի վերցնի կացինը, որ նույն կերպ պատասխանի ձեզ.. Դուք այդ գործում Աստծուց փորձառու կլինեք, ահա և կացին է ձեր ձեռքին: Դե հիմա կոտորեք միմյանց: Եվ ձեր պոետը թող ստեղծի իր «գլուխգործոցները». «հայեր չի գտել, յուրայինին է սպանել, ինչ տարբերություն…»: Եվ այդպես շարունակ:

Ահա թե ինչ է գրում այդ մասին ձեր իսկ լրագրող Ջավիդ Ռամազանովը.

Այսօր մարդուն կացնահարելն Ադրբեջանում մոդա է դարձել: Ոչ այնքան վաղուց երիտասարդ լրագրող Սեվինջ Մենսիմլիին (մոր հետ միասին) կացնով սպանել է հարազատ հայրը: Հետագայում բազմիցս կրկնվել են նման հանցագործությունները: Երկու օր առաջ Աղջաբեդիում ուսուցիչը կացնով սպանել է գործընկերոջը, այսօր էլ Աղդամում ոստիկանն է կացնով դատաստան տեսել մեկ այլ ոստիկանի հետ:

Մի երկրից, որտեղ հայրն անգթորեն կացնահարում է հարազատ աղջկան, ուսուցիչը` ուսուցչին, ոստիկանը` ոստիկանին, և, ամենասարսափելին, որտեղ այդ ամենը միտումնավոր բնույթ է կրում, հեռու մնացեք: Դա արդեն երկիր չէ, այլ` ճահիճ…

Մի երկրում, որտեղ քարոզվում է անտաղանդությունը, բթամտությունը, դեբիլությունն ու ստորությունը, այլ կերպ չի էլ կարող լինել:

Եվ դա դեռ սկիզբն է: Նման նեխած մտածողությամբ դեռ շատ արյուն կթափվի, և բազմաթիվ անմեղ մարդիկ կսպանվեն ամենադաժան ձևերով: Մի երկրում, որտեղ ոչ մի արժեք չկա, իսկ մարդկության և մարդասիրության սկզբունքները կոխկրտվում են, որտեղ ծաղկում է ապրում երեսպաշտության, պնակալեզության, գարշելիության, փարիսեցիության… «ոսկեդարը», բոլոր շշմեցուցիչ անակնկալները դեռ առջևում են:
Պատրաստվեք…»:

Թոֆիկ Աբասով, Էյնուլլա Ֆաթուլաև, Աքպեր Հասանով, Բահրամ Բատիև և ադրբեջանական ժամանակակից լրագրության բազմաթիվ այլ «կորիֆեյներ», ձեր մասին է նա ասում` երեսպաշտներ, պնակալեզներ, գարշելիներ, փարիսեցիներ…

Ռիկ ՍԱՐՅԱՆ

Կապված նյութեր