Ինչպես Սուրբ Թեոդորոս եկեղեցին դարձավ Քուրշունլու մզկիթ

Որոշ պատմական շինությունների փոփոխություններն անցյալի մասին շատ բան կարող են պատմել։ Դրա վառ օրինակներից է Դիարբեքիրի Սուրբ Թեոդորոս եկեղեցու վերածումը մզկիթի (Քուրշունլու մզկիթ): Տիգրան Միգունդ Բոյաջյանը1950թ․ ԱՄՆ-ում հրատարակված իր «Ամեդի արձագանքը» գրքում, պատմել է եկեղեցու ողբերգական պատմության մասին։ Ահա այդ գրքից որոշ հատվածներ, որն այսօր արդեն դժվար է գտնել.

«Մկրտիչ Նաղաշն Ամեդի հոգևոր առաջնորդն ու Սուրբ Թեոդորոս եկեղեցու արքեպիսկոպոսն էր։ Նա եկեղեցուն կից թեմականն դպրոց է կառուցել, եկեղեցին պարսպապատել և տարածքն ընդարձակել էր մինչև քաղաքի արևմտյան պատն ու նոր շուկայի տեղը, իսկ ձիերի շուկան մտնում էր եկեղեցու տարածքի մեջ: 

15-րդ դարի առաջին քառորդին՝ Հայաստանի համար դժվարին ժամանակներում, իշխանությունը թուրքմենական Ակ-Կոյունլուների և Կարա-Կոյունլուների ձեռքում էր։ Կարա-Կոյունլուներն իշխում էին Հայաստանն և հյուսիսային Իրանը ներառող տարածքների վրա` Թավրիզ կենտրոնով, իսկ Ակ-Կոյունլուները` Հայաստանի հարավային մասի վրա` Միջագետքից մինչև նեղուցներ։ Ամեդն էլ այդտեղ գտնվում: Նաղաշի օրոք Ակ-Կոյունլուների ղեկավարը Օսման սուլթանն էր։ Նաղաշը վերջինի հետ մտերիմ հարաբերությունների մեջ էր և եկեղեցու գմբեթի շինարարության համար թույլտվություն էր ստացել։ Այդ շրջանում քրիստոնյաներն, առանց իշխանության թույլտվության, ոչինչ չէին կարող անել։ Նման պայմաններում եկեղեցու գմբեթի շինարարության համար հրովարտակ ստանալը Նաղաշի դիվանագիտական հաջողությունն էր»։

Ենթադրվում է, որ Մկրտիչ Նաղաշը մահացել է Ամեդում և ավանդույթի համաձայն` թաղվել Սուրբ Թեոդորոս եկեղեցում։ Բոյաջյանը, ով Սուրբ Թեոդորոս եկեղեցու ոչնչացումը հայոց պատմության սև էջերից մեկն է համարում, գրում է․ «Մի հոգևորական իր ամբողջ կյանքը նվիրել է այդ շինությանը` այն վերածելով մշակութային կենտրոնի, իսկ 75 տարի անց մեկ այլ հոգևորական այն հանձնել է անհավատներին և վերածվել է Կուրշունլու մզկիթ»:

Դավաճանության պատմությունը

«1516-17թթ․ օսմանյան գահաժառանգը այցելում է Ամեդ և ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար ցանկություն հայտնում քաղաքում մզկիթ կառուցել: Քաղաքում շրջելով և հարմար տարածք չգտնելով՝ բարձրանում է «Վիրանքալե» աշտարակը, աչքերը կապում և կարմիր ժապավենով աղեղն արձակում անհայտ ուղղությամբ։ Դրանից հետո հայտարարում է, որ նետի ընկած վայրում մզկիթ է կառուցելու, իսկ տեղի տիրոջը շռայլ փոխհատուցում է տալու։

Մոտ մեկ շաբաթ անց Սուրբ Թեոդորոս վանքում շինարարական աշխատանքներ տանող հոգևորականը կարմիր ժապավենով նետը գտնում է եկեղեցու տանիքում։ Հաջորդ օրն աղեղը գահաժառանգի մոտ է տանում և ասում , որ ինքը քրիստոնյա հոգևորական է, բայց ճշմարիտ կրոն համարում է Իսլամը:

Սուլթանի որդին հարցնում է, թե ում պետք է փոխհատուցում տա, բայց քահանան պատասխանում է, որ եթե գահաժառանգը կամենա, ինքը կարող է բաժանել տերերի միջև։ Նման պատասխան ստանալով` սուլթանի որդին իր մարդկանց հրամայում է, որ գանձերը փռեն գորգի վրա։ Նրանք այնքան ոսկի թափեցին, մինչև քահանան ասաց` «Բավ է»: Այնուհետև սուլթանի որդին հարցնում է.

-Դու ասել ես, որ մանկուց Իսլամ ես կարդացել: Բայց ինքդ քրիստոնյա հոգևորական ես, ճի՞շտ է։

-Այո, Ձերդ մեծություն,- պատասխանում է քահանան:

-Կարծում եմ՝ պարտականություններիդ անդավաճան մնալու երդում ես տալիս, չէ՞:

-Այո, Ձերդ մեծություն, սակայնխոսքը քրիստոնեական աստվածաբանության մասին է:

-Իսկ հիմա ուշադիր ինձ լսիր։ Տեսնում եմ, որ այս գորգի վրա փռված ոսկու համար ուրանում ես հավատդ: Աստծուն տված երդումդ հասարակ թիկնոցի պես գցում ես: Ես հոգևորական չեմ, սակայն վստահ եմ, որ չի գտնվի որևէ մուֆտիա կամ իմամ, որ այս պատմութունը լսելուց հետո համաձայնվի, որ դու մահմեդականություն ընդունես։ Դու` խղճուկ արարած, անգամ չես գիտակցում, որ դավաճանում ես ժողովրդիդ: Քանի որ չեմ կարող դրժել խոստումս, ահա իմ հրամանը…

Դրանից հետո սուլթանի որդին կանչում է իր զինվորներին և հրամայում ոսկիները լցնել պարկի մեջ և այն հանձնել քահանային։ Հետո ասում է. «Քաղաքի կենտրոնական հրապաարկում գլխատեք քահանային, իսկ նրան նվիրաբերված ոսկիները բաժանեք քաղաքի աղքատներին»:

Հետո սուլթանի որդին նամակ է գրում եկեղեցու արքեպսիկոպոսին, որում նկարագրում է իրավիճակը և հայտնում, որ ցանկանում է, որպեսզի երեք օրվա ընթացքում եկեղեցուց հանվի ողջ ունեցվածքը, իսկ եկեղեցին հանձնվի մահմեդականներին:

Երեք օրվա ընթացքում հայերն ինչ հասցրեցին, վերցրեցին, իսկ մնացածները մահմեդականները կրակի մատնեցին։ Ահա այդպես Սուրբ Թեոդորոս վանքն առհավետ թաղվեց խավարի մեջ։ Սուրբ Կիրակոս եկեղեցու աջակողմյան դռան վրա գրություն կա, որը վկայում է.

«Սուրբ Թեոդորոսն ընկավ 1517 թվականին»:

Գեղեցկությանը նվիրված կյանք. Մկրտիչ Նաղաշյան

Ուշ միջնադարյան հայտնի գրող, մանրանկարիչ և հոգևորական Մկրտիչ Նաղաշը ծնվել է Բիթլիսի Պոր գյուղում` 1394թ.: Նա ուսումնասիրել է փիլիսոփայություն և աստվածաբանություն, լավ տիրապետում էր մի քանի արևելյան լեզուների, ինչպես նաև դասական հունարենին: Կնոջ մահից հետո` 1420թ. նա ետղափոխվեց Ամիդ, որտեղ դարձավ հոգևորական: 1430թ. նշանակվեց 24 գավառների արքեպիսկոպոս: Օգտվելով սուլթան Օսմանի հովանավորչությունից` նա կառուցել է նոր եկեղեցիենր, վերականգնել հները և հիմնել դպրոցներ: 1434թ. նա սեփական նախագծով կառուցել է Բարձրահայաց Սբ. Աստվածածին եկեղեցին Էրգանիում: 1439-1443թթ. նա վերականգնել է Սուրբ Թեոդորոս եկեղեցին Ամիդում: Եկեղեցու գմբեթը բարձր էր քաաղքի մզկիթներից, և դա մոլի մահմեդականներին կատաղեցրել էր: Օսմանին հաջորդած Խամզան հրամայել էր իջեցնել եկեղեցու գմբեթը:

Չկարողանալով տանել դա` Նաղաշը լքեց Ամիդը և ուղևորվեց Կոնստանդնուպոիլիս: Չորս տարի անց Խամզայի որդին` Ջիհանգիրը, նրան հրավիրել է Ամիդ և թույլատրել վերականգնել գմբեթը: Վերականգնման աշխատանքներն ավարտվեցին 1447թ. Նեկամեդի ջանքերով:

Մկրտիչ Նաղաշը մահացել է 1470թ.` թողնելով բազմաթիվ բանաստեղծություններ, հիշողություններ և պատմական փաստաթղթեր:

Սարգիս ՍԵՐՈԲՅԱՆ

Ակոս

Թարգմանությունը` ՊԱՆԴՈՒԽՏԻ

Կապված նյութեր