Քաղաքակրթությունների անհամատեղելիությունը մարտի դաշտում ընկածների հանդեպ վերաբերմունքի հարցում

Հոդվածը նվիրվում է ուղիղ երեք տարի առաջ` 2014թ. նոյեմբերի 12-ին, Արցախի երկնքում զոհված մեր օդաչուների պայծառ հիշատակին: Այս հոդվածում փորձել եմ զարգացնել մեզնից անժամանակ հեռացած իմ Ընկեր և Ուսուցիչ Լևոն Մելիք-Շահնազարյանի աշխատանքներում հնչած մի քանի թեզեր:

Հայերի և թուրքերի միջև քաղաքակրթությունների անհամատեղելիության միջև եղած շոշափում է կյանքի` առանց բացառության բոլոր ոլորտները` էթնիկ փիլիսոփայությունը, կենսաձևը, մտածելակերպը, էթիկան, ազգային աշխարհայացքը, բարոյականության ընկալումը, զինվորական պատիվը և խիզախությունը, ընտանեկան ավանդույթները, վերաբերմունքը ծնողների և երեխաների նկատմամբ, նախնիներին հարգելը, աշխատանքի հանդեպ վերաբերմունքը, ճշմարտության և ստի ընկալումը: Այսօր կցանկանայի խոսել հանգուցյալների և մարտի դաշտում ընկածների հանդեպ քաղաքակրթությունների շատ կարևոր տարբերության մասին: Եվ դրա համար ամենևին պարտադիր չէ ընկղմվել Պատմության մեջ: Բավական է վերլուծել ոչ վաղ անցյալի իրադարձությունները:

Բոլորս հիշում ենք 2014թ. նոյեմբերի 12-ին անդրկովկասյան թուրքերի կողմից հայկական Մի-24 ուղղաթիռի խոցման պատմությունը, որն ուսումնական թռիչք էր իրականացնում արցախա-ադրբեջանական սահմանին մոտակայքում: Այդ ստոր գործողության արդյունքում զոհվեցին երեք հայ օդաչուներ. անձնակազմի հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանը և նրա ընկերներ` ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը:
Խոցված թևավոր մեքենան ընկել էր Աղդամի շրջանի` անդրկովկասյան թուրքերի կողմից վերահսկվող տարածքում` ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա: Զոհված օդաչուների մարմինները դուրս բերումը թույլ չտալու համար անմիջապես դեպքի վայր են ուղարկվել տեխնիկա և հանցագործ պետմիավորման ԶՈՒ անձնակազմը:

Այդ օրը զոհված օդաչուների մարմինները հանելու համար պայքարը տևել է մոտ ութ ժամ, բայց այդպես էլ հայ մարտիկներին չի հաջողվել մոտենալ նրանց:

Հաջորդ օրը` նոյեմբերի 13-ին Արցախի հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը դիմեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակ` աջակցելու խոցված Մի-24-ի օդաչուների դիերը վերադարձնելու հարցում: Խնդրանքը ոչ մի արդյունք չտվեց: Ավելին, անդրկովկասյան թուրքերը Ադրբեջանի առզմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցրեով զբաղվող պետական հանձնաժողովի ղեկավար Ֆիրուդին Սադիխովի շուրթերով փորձեցին շանտաժի դիմել` հայտարարելով այն մասին, որ «Ադրբեջանը կթույլատրի վերցնել մարմինները, եթե անհրաժեշտ գտնի»:

Միջազգային կառույցները` ներառյալ ԵԱՀԿԼ Մինսկի խումբը, ժամանակ սահմանափակվեցին ոչինչ չնշանակող «մտահոգիչ» հայտարարություններով: Անզոր գտնվեց նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Նոյեմբերի 22-ին, սպառելով զոհված օդաչուների մարմինները խաղաղ ճանապարհով վերադարձնելու բոլոր հնարավորությունները, հայկական կողմը մարմինների դուրս բերման փայլուն գործողություն իրականացրեց, որի ընթացքում կիրառվեց երեք տեսակի թռչող սարք և ոչնչացվեց 5-7 ադրբեջանցի ասկյար:

Իսկ հիմա անդրադառնանք ադրբեջանական ագրեսիայի դրսևորման հետ կապված ապրիլյան գործողություններին, որը ստացել է Ապրիլյան կամ քառօրյա պատերազմ անվանումը: Ագրեսիայի առաջին իսկ օրը թշնամին ռազմական ուղղաթիռ կորցրեց: Սկզբում Ադրբեջանը, ինչպես միշտ, վախկոտի պես հրաժարվեց սեփական ասկյարներից:

«Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի խոցման մասին լուրը ցինիկ և անպատկառ սուտ է: Բոլոր տեխնիկական և ավիացիոն միջոցները տեղում են գտնվում: Դա հայկական կողմի հերթական սադրանքն է »,- հայտարարել է անդրկովկասյան թուրքերի պաշտպանության նախարարությունը:

Բայց այն բանից հետո, երբ Արցախի լեռներում, պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերի աշխատանքների շնորհիվ թրխկոցով գետնին ընկավ Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի երկրորդ ուղղաթիռը ևս, թշնամին ստիպված էր ընդունել կորուստները. «Թշնամական կողմը խոցել է մեկ Մի-2 ուղղաթիռ, որը ավիահարվածներ էր հացնում թշնամու դիրքերի ուողղությամբ»,-այդպես հնչեց Ադրբեջանի ռազմական գերատեսչության հերթական հաղորդագրությունը:

Այդուհանդերձ, օդաչուների ճակատագրի մասին ոչ մի խոսք չասվեց: Ինչ վերաբերում է խոցված երկրորդ ուղղաթիռին և նրա անձնակազմին, Ադրբեջանում նախընտրեցին առհասարակ չհիշել:

Բայց ամենահետաքրքրականը դա չէ: Ութ օրվա ընթացքում, երբ ասկայրների դիակները գտնվում էին հայկական կողմում, Ադրբեջանում ոչ միայն փորձ չարվեց դրանք վերադարձնելու համար, այլև ոչ ոք չհետաքրքվեց նրանց ճակատագրով: Եվ միայն այն ժամանակ, երբ ապրիլի 10-ին տեղի ունեցավ դիակների փոխանակումը, ամբողջ ադրբեջանական հասարակությունը հանկարծ «հիշեց» իր օդաչուների մասին` մամուլում ավանդական հակահայկական մուղամի նվագակցությամբ թաղման շքեզ արարողություն կազմակերպելով: Այդուհանդերձ, մայորներ Վելիզադեի և Մուստաֆազադեի ու ավագ լեյտենանտ Իսլայիլի հրաժեշտի արարողությունը գործնականում վերածվեց բոլորովին այլ անձի` ստոր գիշերային մարդասպան Սաֆարովի բենեֆիսի, ով հրապարակայնորեն գցեց ոչ միայն սպայական պատիվ կոչվածը, այլև կեղտի մեջ կորած սեփական տղամարդկային արժանիքը և համամարդկային բոլոր արժեքները:

Քաղաքակրթությունների տարբերության ևս մեկ բնորոշ և արդեն նրանց տիպիկ ցուցիչ էլ ցինիկաբար սեփական զոհերը թաքցնելն է: Ադրբեջանական այդ կեղտոտ ավանդույթի մասին, որը ներդրվել է դեռ Հեյդար Ալիևի ժամանակներում, արդեն բավականին շատ է գրվել հայկական և միջազգային մամուլում, ըստ այդմ` այս պարագայում արժե լսել ադրբեջանցի լրագրող Իլյաս Սաֆիևի կարծիքը, որը նա արտահայտել է Meydan TV ընդդիմադիր լրատվամիջոցում հրապարակված` «Գլխավոր հրամանատարը նախագահին անկյուն է քշել» վերնագրով հոդվածում:

Մինչդեռ պաշտոնական Բաքուն բոլորովին այլ վերաբերմունք ունի 1990թ. հունվարին հանրապետության մայրաքաղաք խորհրդային զորքեր մտցնելու արդյունքում ոչնչացված մարդասպանների, ջարդարարների և մարդակերների հանդեպ: Նույն այդ մարդակերների հանդեպ, որոնք մինչ այդ մի ամբողջ շաբաթ անպատիժ սպանել, բռնաբարել և կողոպտել են քաղաքի խաղաղ բնակիչներին` հայերին և ռուսներին:

Կարելի է չկասկածել. վաղ թե ուշ, երբ հայ վրիժառուների ձեռքերը հասնեն ստորչ գիշերային մարդասպան Սաֆարովին և նրա հետևորդներին, այդ մարդակերները նույնպես իրենց զազրելի հացագործություների համար հարգանքի կարժանանան անդկրովկասյան թուրքերի կողմից:

Վերադառնալով քաղաքակրթությունների անհամատեղելիությանը և ընդհանրացնելով վերն ասվածը` նշենք, որ քոչվոր ժողովուրդների` այդ թվում և թուրքերի վերաբերմունքը զոհերի և մեռյալների հանդեպ, դիտավորյալ միևնույնն է: Ամեն դեպքում, ում պետք է գեղեցիկ տապանաքարով խնամված գերեզմանը, եթե ցանկացած պահի ցեղային միությունը կարող է հավաքել վրանները և ուրիշ, հեռավոր արոտատեղի ուղևորվել` այլևս երեբք այդ վայրերում չերևալով: Հենց դրա համար էլ «Ղարաբաղ» բառը թուրքի շուրթերից երբեք չի հնչի որպես հայրենիք, բացառապես որպես «տարածք»` արոտատեղի է պետք նրանց` անանսուններին արածացնելու համար: Արժե՞ արդյոք սեփական հանգուցյալների հանդեպ նման վերաբերմունք ցուցաբերող թուրքից օտարների հանգուցյալների ու նրանց տապանաքարերի հանդեպ հարգալից վերաբերմունք սպասել:

Հայերը` որպես իրենց Լեռնաշխարհի հազարամյակների բնիկներ, բոլորովին այլ կերպ են վերաբերվում մարտի դաշտում ընկածներին, հանգուցյալներին և նրանց թաղման վայրերին: Չնայած անխիղճ ժամանակներն և բազմագույն բարբարոսների ավելի անխիղճ ճանկերը` հայկական Լեռնաշխարհով մեկ հայկական ներկայության մասին վկայում են ճարտարապետության հազարավոր մեծ ու փոքր հուշարձաններ, սրբավայրեր և հուշամատյաններ: Բացի այդ, հենց հայերի ձեռքերով են ստեղծվել զոհված հերոսների պատվին կառուցված ամենակատարյալ և ինքնատիպ ճարտարապետական մոդելները` հմայիչ փորագրության բարակ զարդագրերի պատված ինքնատիպ քարե խաչքարերն ու հուշարձան-աղբոյւրները` հուշ-աղբյուրները, որոնք թույլ կտան ոչ միայն հիշել մարդկանց, ում պատվին և ում կողմից կառուցվել է, այլև վայելել բյուրեղի պես մաքուր հայկական աղբյուրի ջուրը:

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր