Ինչպես Էյնուլան բարձրացրեց հայրենակցի վարկանիշը

Նոյեմբերի 1-ին իր ապատեղեկատվությամբ հայտնի ադրբեջանական haqqin.az կայքը, որը պատկանում է նախկին իրավապաշտպան Էյնուլլահ Ֆաթուլաևին, շշմեցուցիչ սպորտային լուր է հրապարակել. «Շախրիյար Մամեդյարովն աշխարհի երկրորդ շախմատիստն է: Պատմության մեջ առաջին անգամ»:

Եվրոպայի թիմային առաջնությունում չեխ Դավիթ Նավարովի նկատմամբ առավելութան հասնելուց հետո Շախրիյարն ունի 2801,5 միավոր: Մամեդյարովը զիջում է միայն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին (2837)` առաջ անցնելով հայ շախմատիստ Լևոն Արոնյանից (2799.9) և ամերիկացի Ֆաբիանո Կարուանից (2799),- հիացած հայտնում է haqqin.az-ը և հավելում:-Նախկինում երբեք ադրբեջանցի շախմատիստները ՖԻԴԵ-ի մրցաշարային աղյուսակում նման բարձր հորիզոնական չէին զբաղեցրել»:

Ինքնին ուրախալի լուրը վայրկենական տարածեցին բացառապես բոլոր ադրբեջանական լրատվամիջոցները:

Միևնույն ժամանակ, համոզվելու համար ընդամենը պետք է նայել Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կայքը. անդրկովկասյան թուրքերը, ինչպես միշտ, ստում են: Կամ էլ, ավելի քաղաքակիրթ լեզվով ասած, ցանկալին ներկայացնում են իրականության փոխարեն: Միջազգային վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում հայ գրոսմայստերն Լևոն Արոնյանն է: Իսկ ադրբեջանցի Մամեդյարովը չորրորդ տեղում է:

Բացի այդ, Մամեդյարովը Արոնյանին զիջում է նաև արագ շախմատի և բլից շախմատի վարկանիշային աղյուսակներում:

Հիշո՞ւմ եք, անցած տարի Ապրիլյան պատերազմի ժամանակ Ֆաթուլլաևը կիբեռ-ասկյարների հեշտանքային ծղրտոցների տակ վերցրել էր Մադաղիսը, հաղթահարել Սարսանգը և գործնականում «ազատագրել» Արցախի կեսը: Ճիշտ է, դժբախտությունը բացառապես սեփական երևակայության մեջ է: Այո, և ադրբեջանական ագրեսիան այդ ժամանակվանից լրիվությամբ ետ մղվեց, իսկ կեղտոտ ասկյարները դուրս շպրտվեցին հայկական ամրոցի սահմաններից:

Բայց այս անգամ կլավիատուրայի մի քանի կոճակ սեղմելով Ֆաթուլլաևն իր հայրենակցին բարձրացրեց շախմատի վարկանիշային աղյուսակում: Եվ ոչինչ, որ դա միայն ֆաթուլլաևի երևակայության մեջ տեղի ունեցավ: Կարևորը` ադրբեջանցիներն ուրախ են…

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր