Նախօրեին ֆրանսիական Նանտեր քաղաքի վերին ատյանի դատարանում կայացավ «Նոր սերնդի» անդամներ 25-ամյա Թեդ Դեմիրի և 21-ամյա Մայքլ Տրո Մոմաջյանի գործով դատական նիստը։
2015թ. մարտի 2-ին Թեդ Դեմիրն ասելով հետևյալը՝ Թուրքիան ֆաշիստական պետություն է, որը հրաժարվում է ճանաչել հայող Ցեղասպանությունը, կարմիր գույնի հեղուկ է լցրել Դեկարտի համալսարանում դասախոսությամբ հանդես ելող Թուրքիայի դեսպան Խակկի Աքիլի վրա։ Մայքլ Տրո Մոմաջյանն էլ տեղի ունեցածը նկարահանել և տրամադրել է Ֆրանս 24 հեռուստաալիքին, ինչպես նաև անձամբ տեղադրել Յութուբում։
Երկու ուսանողներին աջակցելու համար այնքան հայ էր հավաքվել, որ դատարանում նստելու տեղ չկար։ Հակառակ կողմը ներկայացնում էր միայն Աքիլի փաստաբան Աարոն Բասսը։ Անձամբ դեսպանը գերադասել էր չներկայանալ դատարան։
Մեղադրյալները կատարվածը չժխտեցին, բայց հայտարարեցին, որ իրենց համարում են ոչ թե հանցագործներ, այլ զոհեր և պաշտպանում են իերնց նախնիների հիշատակը՝ հիմք ընդունելով , մասնավորապես, պատմաբան Իվա Թերնոնի հայեցակարգը. «Անձը, որը զոհ է և հատուցում չի ստացել, չի կարող մեղադրյալ համարվել»։
Թեդ Դեմիրն իր արարքը բացատրեց թուրքական սադրանքներով՝ մասնավորապես նշելով Ցեղասպանության 100-ամյակին Էրդողանի կողմից Գալիպոլիի հաղթանակի տոնակատարություններն ապրիլի 24 տեղափոխելը։ «Ես ցանկացել եմ ինչ-որ բան անել դեսպանին հակառակ, ով ներկայացնում է թուրքական կառավարությունը, որպեսզի պատմեմ հայերի Ցեղասպանության և Թուրքիայի քաղաքականության մասին»։
Թուրք դեսպանի փաստաբանը փորձում էր այդ գործողությունը կապել հայերի կողմից նախկինում իրականացված հարձակումենրի հետ։ Հայը, ով բղավոցով նետվում է ձեզ վրա, կարող է մահացու վախեցնել թուրք դեսպանին»,-վստահեցնում էր նա՝ պաշտպանելով թուրքական ռեժիմի ներկայացուցչին և ցանկանալով մերժել բռնության ցանկացած գաղափար։
Հետո ելույթ ուենցավ դատախազը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում վիճարկել Ցեղասպանության փաստը, բայց և չի ընդունում «զոհի այդ կեցվածքը», քանի որ այն կեղծ է, ուստի և անիմաստ է չհարգել մարդուն, ով հանդիսանում է դեսպան։ Մեղադրյալների համար նա պահանջեց պայմանական ազատազրկում՝ երեք ամիս ժամկետով։
Ուսանողների շահերը պաշտպանող փաստաբան Առափյանը հիշեցրեց, որ թուրք դեսպանը, ունենալով չափազանց աջակողմյան հայացքներ, հայտնվեց, որպեսզի Դեկարտի համալսարանում պրոպագանդի թուրքական կառավարությունը։ Հետո, վերադառնալով կոնկրետ գործողությանը, հարցրեց. «Հեղուկ թափելը մի՞թե բռնություն գործադրել է»՝ ավելացնելով, որ թուրք դեսպանների մեծ մասը հանդիսանում են ուժային կառույցների նախկին աշխատակիցներ, որոնք մասնակցություն են ունեցել Թուրքիայի քաղաքացիական բնակչության դեպ ուղղված բռնություններին։ Ամեն դեպքում, ոչ ոք չի տուժել։ Դեսպանը որևէ վնասվածք չի ստացել և կարգի բերելով իրեն՝ կարողացել է ավարտել ելույթը։ Հաշվի առնելով այդ ամենը՝ փաստաբանը պահանջեց երկու մեղադրյալների վրայից էլ հանել պատիժը և ազատ արձակել։
Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 28-ին։
ՊԱՆԴՈՒԽՏ