«Ճաշակի հաղթանակը»

Մեկ շաբաթ ինձ զսպեցի ու էլ չկարողացա զսպել:

Ամենայն լրջությամբ մեր արևելյան է-է-է-է… ասենք` սահմանակիցները, հայտարարեցին դարի իրադարձության մասին. «Բաքվում ներկայացվել է ադրբեջանական բանակի հերոսությանը նվիրված հազվագյուտ կտավ»:

Այն կատարման ձևով իրոք հազվագյուտ է,որը լրիվ հիշեցնում է այն գլուխգործոցները, որոնք «Գործողություն Ը» կարճամետրած ֆիլմի սկզբում շուկայում սակարկում է Վիցինի հերոսը:

Ազնիվ խոսք, անսահման հաճույք է:

Եզակիությունը նաև նրանում է, որ կտավներն ամեն դեպքում երեքն են: Դրանք մեկի տեղ ընդունելը կնշանակի կամ լրագրողն է թույլ մաթեմատիկայից, կամ էլ նկարիչն ունի բազմաշերտ գիտակցություն, ով տեղով և ժամանակով տարբեր երեք գլուխգործոցները ընկալում է մեկ կտավի մեջ:

Մեր պաշտպանության և մշակույթի նախարարությունների փոխարեն ես բաքվեցի Ադոլֆ Յեբենսին (գերմանացի նկարիչ. չշփոթել ոչ նորմատիվային բառապաշարի հետ) խոնարհաբար կխնդրեի այդ եզակի կտավը ցուցադրել մեզ մոտ: Անշլագն, անկասկած, կապահովվի…

Բայց, դատելով նրսնից, որ Մոսկվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում աջակցում է Ադրբեջանի թեկնածու Փոլադ Բյուլբյուլօղլուն, հրճվել այդ հարստությամբ և ապշերոնյան դպրոցի գեղարվեստով, վիճակված է այն երկրին, որտեղ արդեն քսան տարի է ոսկի ձայնով օժտված «սոխակի որդին» դեսպանի տաժանակիր աշխատանք է կատարում…

Արսեն ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կապված նյութեր