Հայկական եկեղեցին և ադրբեջանական քարոզչական կրքերն` ըստ Ավետարանի

Երկարատև գերությունից ազատագրված Արցախի հանրապետության Հադրութի շրջանի Մեխակավան ավանում հայկական Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բացման և օծման մասին լուրը Ադրբեջանում ռումբի պայթյունի ազդեցություն է ունեցել:

Դա էր պակաս: Քանի որ օտար և ախտածին թուրքական ներկայությունից ազատագրված, վերաինտեգրված տարածքում Աստծո եկեղեցու հայտնվելը ավելի քան պերճախոս ասում է այն մասին, որ հայկական ոչ մի թիզ հող թուրքերին վերադարձնելու մասին խոսք լինել անգամ չի կարող:

Բարձրաձայն վիրավորանքներ, արցունքների գետեր, մազեր փետել, լալագին մեկնաբանություններ, «ամեն ինչ կորավ» գոռոցներ, ամբողջ աշխարհին ուղղված բողոքարկումներ. ահա այդ նորությանը ադրբեջանական լրատվամիջոցների և սոցկայքերի արձագանքի ոչ ամբողջական պատկերը:

Ինչպես միշտ, անհապաղ իր հնչեղ ձայնն իջեցրեց ադրբեջանական քարոզչամեքենայի «птица-говорун»-ը ` ադրբեջանական ԱԳ մամուլի ծառայության ղեկավար Խիկմետ Գաջիևը: Այդ «Յարոսլավի ողբն» այնքան նրբագեղ է ստացվել, որ արժե մեջբերում անել.

«Հայկական կողմից օկուպացված ադրբեջանական տարածքում գտնվող պատմական ալբանական քրիստոնեական ժառանգության ու եկեղեցիների յուրացման հետ մեկտեղ Ջեբրայիլի շրջանում եկեղեցի կառուցելը, որտեղ երբեք հայեր չեն ապրել, նպատակ է հետապնդում կրոնական երանգավորում տալ հակամարտությանը, ինչը խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա հարցի լուծմանը:

Ցավալի է այն փաստը, որ հայ եկեղեցականները ջերմեռանդորեն մասնակցում են այդ սադրիչ գործընթացին, ինչը անօրինական և հակակրոնական է: Հայաստանի և հայկական եկեղեցու նման գործելակերպը, համաձայն միջազգային հումանիտար իրավունքի, անհամատեղելի է քրիստոնեական հավատքի և Ավետարանի ուսմունքի հետ»:

Մի՞թե դա հրաշալիք չէ, Հայկական հողի վրա մոլորված փրչոտ ապուշը մեծ ոգևորությամբ ստում է, թե «հայերը երբեք չեն ապրել» իրենց հայրենիքում` հետն էլ վկայակոչելով քրիստոնեական արժեքներն ու Ավետարանի պատվիրանները: Աշխարհի ամենագարշելի, մարդատյաց և կոռումպացված ռեժիմներից մեկին ծառայող ապուշ:

Ի՞նչ է մնում անել: Մնում է միայն ծիծաղել հարևան ցեղի ողորմելի վիճակի և թերարժեքության վրա, ինչը մենք պարբերաբար հաճույքով անում ենք:

Բայց, կապված այդ նորության առաջացրած համաադրբեջանական հիստերիայի հետ, չեմ կարող հաճույքով չնշել հետևալ փաստը. համացանցի ռուսալեզու հատվածում այդ լուրն առաջինը հայտնել է Voskanapat.info-ն, իսկ դա նշանակում է, որ, չնայած Ադրբեջանում արգելափակվել է մեր կայքը, այոնւամենայնիվ, ադրբեջանական քարոզչական ինդուստրիայի հաստիքային ու արտահաստիքային ցանկացած աշխատակից շարունակում է իր աշխատանքային օրը սկսել` խոշորացույցը ձեռքին Voskanapat.infօ վերլուծական հարթակի նյութերը մանրամասն ուսումնասիրելով:

Անկասկած, մենք շոյված ենք մեր աշխատանքի արդյունավետության նման ակնհայտ գնահատականով: Չէ՞ որ դա իր հերթին նշանակում է, որ Ոսկանապատի խոցող նետերը շարունակում են ճիշտ նպատակակատեին խփել` անխղճորեն կատաղեցնելով թշնամուն: Իսկ դա նշանակում է` մեր հարթակը ստեղծողի` երջանկահիշատակ Լևոն Մելիք-Շահնազարյանի գործը շարունակում է ապրել և հաղթել:

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր