Ուղիղ երկու տարի առաջ ադրբեջանական զինվորականության կողմից Տավուշի մարզի Բերդավան գյուղը գնդակոծելու արդյունքում զոհվեցին տեղաբնիկներ 41-ամյա Սոնա Ռևազյանը և Շուշան Ասատրյանը` Շուշան տատիկը: Վերջինս 94 տարեկան էր:
Մուսուլմանական ավանդույթի համաձայն` Ալլահի մոտ տանող ճանապարհին շեհիդների են միանում ոչ միայն կռվի ժամանակ ընկած զինվորականները, այլև թշնամու գնդակից զոհված խաղաղ բնակիչները:
Հայերենում նույնպես կան «նահատակ», «նահատակվել» հասկացությունները: Ցավոք, այսօր այդ հասկացությունները գրեթե մոռացվել են: Միևնույն ժամանակ, Սոնան և Շուշանը հենց իսկական նահատակներ են` հայերենում այդ բառի դասական ընկալմամբ: Երկուսն էլ զոհվել են մարտում` չլքելով իրենց օջախները, չթողնելով իրենց հողը: Իսկ դա նշանակում է` հաղթել են թշնամուն:
Բերդավանի նահատակները լուռ են` ինչպես Սումգայիթինը, Բաքվինը կամ Մարաղայինը: Մեզ մոտ ընդունված չէ ցուցադրական ողբեր կազմակերպել, աշխարհով մեկ ոռնալ, քո հանդեպ կարեկցանք առաջացնելու և թշնամուն դատապարտելու հույսով դեպի քեզ քաշել արևմտյան թղթակիցներին և դեսպաններին:
Բայց, իմ խորին համոզմամբ, նման մարդիկ և նրանց ընտանիքի անդամներն արժանի են նույն փառքին, արտոնություններին և առավելություններին, ինչ զոհված զինծառայողների ընտանիքները:
Տավուշի սահմանամերձ գյուղերի այդ քչախոս բնակիչները, որ ապրում և ողջ են մնում թշնամու գնդակի տակ, թշնամուն հաղթում են ամեն օր:
Աստված ձեր հոգիները լուսավորի, Սոնա և Շուշան բաբո…
ՊԱՆԴՈՒԽՏ
Լուսանկարում Շուշան տատի տունն է` նրա մարտիրոսական մահից անմիջապես հետո