Կարդալով շրջակա ագերսիվ աշխարհի հետ դիմակայության մասին հայերեն հրապարակումները և նկատելով մտքերի բազմազանությունը` պետք է նշել, որ միևնույն ժամանակ շատ քիչ ուշադրություն է դարձվում հարևանների հետ առկա խնդիրների էությանը: Հայաստանի ունեցած խնդիրների էությունն անատոլիական և անդրկովկասյան թուրքերի մոտ առկա ռասիզմն է: Դա համատարած երևույթ է: Ադրբեջանական ռասիզմն Անատոլիայից ներմուծված երևույթ է:
«Ռասիզմ» բառը վախեցնում է հայ ընթերցողին: Նրան մոտ են «ֆոբիան» և այլ «-իզմերը»: Վերջին հաշվով, այդ երևույթը հենց այդպես է կոչվում, իսկ հայերն այնքան են համակերպվել իրենց հանդեպ ցուցաբերվող «ռասիզմի» հետ, կարծես այդպես էլ պետք է լինի, որ անգամ չեն փորձում նրանում փնտրել խնդրի էությունը: Հայրենասիրություն, ցեղակրոնություն, «ընդհանուր արժեքներ» և այլն, այդ բոլորն արտաքին սպառնալիքների դեմ ժողովրդին մոբիլիզացնելու գործիքներ են: Ադրբեջանում կամ Թուրքիայում տեղաբնիկ հայն ընկալվում է որպես պոտենցիալ սպառնալիք` միայն այն պատճառով, որ հայ է: Դա էլ հենց ռասիզմն է:
Մենք փորձում ենք աշխարհին բացատրել մեր սպասումների «արդարացիությունը»: Եվ միևնույն ժամանակ հասկանում ենք, որ մեր սպասելիքներն այդ լեզվով էլ պետք է բացատրել պոտենցիալ դաշնակիցներին: Ղարաբաղյան հարցը, նախ և առաջ, հակագաղութային և հակառասիստական շարժում է և դրանից ծնված պայքար` հանուն ինքնորոշման: Այսինքն` ինքնորոշման համար պայքարը հետևանք է, ոչ թե պատճառ կամ վերացական իրավունք:
Արամ ՀԱԿՈԲՅԱՆ