Նշանակետ ունենալով քրդին՝ անիծել հային

Երկիրն այժմ կատարյալ մոլագարության տրվեց: Դա անբարոյական է: Այդ մոլագարության պատճառով այս անգամ գերեզմանից հանվել է դերսիմցի մի կնոջ մարմին, ով մահացել է 80 տարեկան հասակում` հեռու հարազատ քաղաքից ` հետևյալ գրությամբ. «Վտարել նրան այնտեղ, որտեղ ծնվել է»:

Ես փորձում եմ ներկայացնել Այսել Թուղլուկի զգացմունքները, ում ձեռնաշղթաներով բերել էին մոր թաղմանը և ստիպել ականատես լինել աննկարագրելի սարսափի` մոր մարմնի ինքադատաստանին: Փորձում եմ, բայց չեմ կարողանում: Չեմ կարծում, թե այդ ցավն առհասարակ հնարավոր է ներկայացնել:

Ինչո՞ւ այն ժամանակ, երբ այդ ինքադատաստան տեսնողները հարձակվեցին քրդական թաղումների վրա, նրանք միաժամանակ անիծեցին ալեվիտներին և հայերին: Լավ, դիցուք հանգուցյալ Թուղլուկ Խաթունը աեվիտուհի էր, բայց ինչո՞ւ այդ դեպքում անգամ անիծում են հայերին: Ո՞րն է նման խոր ատելության պատճառը:

Հասկանալու համար նման անսահման ատելության արմատները, անհրաժեշտ է հայացք գցել Թուրքիայի «իրական քարտեզին»: Այդ քարտեզը սերտորեն կապված է հայերի հետ: Այն տարածաշրջաններում, որտեղ Օսմանյան կայսրության օրոք հայեր էին ապրում, ներկայումս համարվում են Թուրքիայի ամենահետամնաց տարածաշրջանները:
Քարտեզի վրա կրոնական ֆաշիստ ֆանատիկոսների մակարդուկը նույն թխահերի թոռներն են, ով նախանձով է նայել իր հայ հարևանի տանը, կնոջը, աղջկան: Հենց նրանք են համարվում հայերի հանդեպ ատելության աղբյուրը:

Սիվասցի ֆաշիստի նախնին կոտորել է հայերին, կողոպտել նրանց ընտանեկան ունեցվածքը: Դա տեղի է ունեցել Վանա լճի մերձակայքում` Յոզգաթում, Կեսարիում, Մալաթիայում, Մարաշում, Էրզրումում, մերսևծովյան տարածքի արևելյան հատվածում, Ադանայում և այլն: Որոշ հայեր ողջ են մնացել` հավատափոխ լինելով` «մուսուլմանություն ընդունելով»: Հայերին ողջ-ողջ վառել են, քշել են անապատներ, դաժանորեն սպանել: Երեխաներին բռնաբարել կամ սպանել են, երիտասարդ կանանց և աղջիկներին հափշտակել: Ով գիտի, գուցե այդ ինքադատաստան անողների տատիկները նույն «հայ հարսներն» էին, որոնց մասին գիտեն բոլորը, բայց ոչ մի պարագայում չեն խոստովանում…

Նրանք անիծում են հայերին, որպեսզի ստիպեն մոռանալ, թե որքան ստոր և սրիկա են եղել իրենց նախնիները, որ համարձակվել են ոտնձգություն անել իրենց հայ հարևանների տան, կնոջ և աղջկա նկատմամբ, հայկական ունեցվածքի նկատմամբ:

Երբ 1988թ. գնացի Վան, չեմ կարող ասել, թե որքան էի զարմացել` տեսնելով այնտեղ քուրդ ֆաշիստների: Իսկ այսօր նրանցից շատերը հանդիսանում են Արդարություն և զարգացում կուսակցության անդամներ: Վանա լճի շուրջ գեղջկական խավարամտության այդ երակը սնվում է հենց նմանատիպ աղբյուրից:

Ամենահետամնաց քրդերը` Ալլահի, ինչպես նաև իշխող կուսակցությունների հետևորդները հենց, համարվում են աշիրեթների սերունդները, որոնք կոտորել են հայերին, մատնել իրենց հարևաններին, զավթել նրանց ունեցվածքն ու ընտանիքները: Այսօր այդ կեղծ «ընդդիմադիրները», պարոնայք, շեյխերն արդեն վաղուց ծառայում են այդ պետությանը, նրանք բոլորն այն ժամանակ էլ են նստել խորհրդարանում, հիմա էլ են նստած: Նրանք բոլորը մարդասպանների ժառանգներ են:

Այդ կոտորածներն իրականացրած սրբապիղծների ժառանգներն այն տարածաշրջաններից, որտեղ սպանվել են հայերը, լցվում են քաղաքները` շարունակելով կողոպտել հայերի և հույների սեփականությունը, ինչպես եղել է 1955թ. սեպտեմբերի 6-7: Լցվում և յուրացնում են անշարժ գույքը: Ցայսօր ինտերնետ-ֆորումներում գանձեր փնտրողները կիսվում են քարտեզներով, որտեղ հայկական եկեղեցիներ կան:

Այդ մարդիկ միշտ մոտ են գտնվում իշխանություն ունեցողներին` մտածելով միայն այն մասին, թե ինչպես կարող են կարճ ճանապարհով հասնել իրենց նպատակին: Ճնշել թույլին, զանգվածային բռնություն գործադրել, թշնամու կերպար ստեղծել և ամբոխով հարձակվել նրա վրա, բայց դեմ առ դեմ. երևում է` նրանք հենց «արևելյան խադավանքի» մարմնացումն են: Այդպիսին են եղել նրանց հայրերը, այդպիսին են նրանք: Նրանք մարդ չեն դարձել, այդպես էլ չեն հաղթահարել իրենց անտոհմիկ լինելը:

Հասկացեք, այդ մարդկանց մոտ ոչ թե ազնվությունը, այլ ստորությունն է փոխանցվում մեկից մյուսին: Նրանք որպես բորենի են մեծանում և ժառանգում բորենիների բնավորությունը:

Այո, բորենիներ… Ես հնարավորություն եմ ունեցել հետևելու բորենիների վարքին իրենց բնական կեցավայրում: Այդ, այսպես կոչված, բորենիները ոհմակի պես առյուծի որսից մնացած որս են փնտրում: Նրանք իրենց ուժերով չեն կարող որս անել և սպանել: Հազվադեպ, երբ ստիպված են որս անել, ոհմակով հարձավում են հալածված կենդանիների վրա, որոնք կարողացել են փրկվել առյուծներից, նրանց մասնատում են` անասելի տառապանքներ պատճառելով…

Այդ բորենիները զավթել են մեր երկիր:

Անգամ մեր աշխատավորական դասն է ներսից մասնատված: Այդ «արևելյան խարդավանքը» անգամ մեր սեփական դասից մենք չկարողացանք հանել: Հավանաբար, մենք ամենավաճառվող դասն ենք աշխարհում:Ստոր կենդանիներ, որոնք պատրաստ են վաճառել իրենց դասի շահերը տիրոջ կողմից գրպանը գցած մեկ տուփ «Մալբորո»ի- դիմաց, դեղին արհմիութենական ակտիվիստներ, ովքեր իերնց դասը որպես թշնամի են սկսել դիտարկել այն պահից, երբ նստել են արհմիութենական բազկաթոռներին` լկտիաբար յուրացնելով և կրծելով անդամավճարները: Այդ ամբողջ հիերարխիան բնորոշ է բորենիներին:
Այո, մեզ մոտ աշխատավորը թշնամանում է իր հարևանի հետ:

Երբ Անատոլիայի հողերում սպանեցին հայ մանուկներին և բռնաբարեցին հայ կանանց, ալեվիտները նրանց առաջ բացեցին իրենց տան դուռը` փորձելով օգնել, մարդկային վերաբերմունք ցույց տվեցին: Այդ մարդկայնությունը ալեվիտներին բնորոշ հատկությունն է: Դարերի ընթացքում օսմանցի բորենիներին ենթարկվելով` հարստահարված ալեվիտները գիտեին, թե ինչ փորձությունների են ենթարկվել հայերը: Եվ իրենց հնարավորությունների սահմանում օգնել են նրանց…

Այո, մեր հողերի վրա այսօր իշխում են բորենիները: Այդ բնավորության արմատները ձգվում են դեպի օսմանյան կողոպտիչների և բռնակալների ժամանակներ: Հայերին ոչնչացնելը նրանց բնորոշ ձեռագիրն է: Եվ այսօր իշխանությունների հետ երգող այդ հետամնացները, իրենց արմատները գտնում են այդ բնավորության մեջ… Նրանց օսմանիզմն ամենևին էլ պատահական չէ:

Թուրքիային մոտեցող հատուցման ժամն ու դատաստանի օրը պայքարի կվերածվի մարդկության հիմնարար բարոյական արժեքների և այդ բորենիանման բնավոորւթյան միջև: Մեր աշխատավոր դասը նույնպես սպասում է հատուցման այդ անխուսափելի ժամին: Այդ որոշիչ դիմակայության եզրափակիչն էլ կորոշի` այդ երկիրը կդառնա՞, արդյոք, վայր, որտեղ կարելի է ապրել…

Խական ԳՅՈՒԼՍԵՎԵՆ

Թուրքերենից թարգմանեց Էլնուր ՆԱՋԱՖԶԱԴԵՆ

Նյութը` Red Haber

Կապված նյութեր