Հայաստան. իմ հավերժական սեր

Բարև ձեզ, ժողովուրդ: Իմ անունն Անտոն է, ես ապրում եմ Եկատերինբուրգում:Ահա այսպես, հայերենի օգնությամբ եմ փորձում շփվել «Հայություն» կոչվող հրաշքի հետ: Օրերս եմ եկել Երևան և այս օրհնված հողի վրա ոտք եմ դրել, որպեսզի սեփական աչքով տեսնեմ Հայաստանը:

Ես աշխատում եմ Եկատերինբուրգում` որպես բնակչության սոցիալական պաշտպանության գծով մասնագետ, բացի այդ նաև ակնարկներ եմ գրում Հայաստանի ու հայերի մասին, որեպսզի բոլորին պատմեմ, թե ովքեր են հայերը, ինչով են ապրում, որպեսզի մարդիկ իմանան նրանց հազվագյուտ մշակույթի մասին: Ես, ընդհանրապես, չեմ սիրում իմ մասին խոսել` նախընտրելով մարդկանց ուղղակի լուսավորել, իսկ թե ինչպիսի մարդ եմ ես, ինքներդ դատեք:

Դեռ 2016-ին, երբ սկսեցի հայերեն սովորել, ընկղմվեցի նաև հայկական մշակույթի զարմանահրաշ աշխարհը, ինձ համար բացահայտեցի այնպիսի տոներ, ինչպիսիք են Վարդավառը կամ Տրնդեզը: Երբեմն մոտս այնպիսի զգացողություն էր լինում, կարծես հայերն ու Հայաստանն Աստված է ստեղծել` որպես աստվածային գիտելիքի կրող: Այլապես ինչպե՞ս կբացատրվեր այն ամենն, ինչ իմացա Հայաստանի մասին: Ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ ցանկացած երկրում ցանկացած ոլորտի` լինի բիզնես, մշակույթ, արվեստ, լավագույն մասնագետների հնգյակում կգտնեք հայկական ազգանուն:

Ինձ նաև հետաքրքրում էր, թե արդյոք Հայաստանը նման է այն փոթորկոտ տարածությանը, ինչպես ֆեյսբուքից է երևում, և կարո՞ղ եմ, արդյոք, ես հաստատվել ու ապրել Հայաստանում: Այդ ամենը որոշել եմ պարզել Երևան կատարածս այցի ժամանակ, քանի որ Հայաստանում ապրելու հետ կապված տարբեր կարծիքներ եմ լսել, և չկա միանշանակ` կարծիք`արժե՞ ապրել Հայաստանում, թե՞ պետք է գնալ Ռուսաստան: Հայաստանում ինձ անմիջապես գրավել է այն, որ այստեղ բնակարան գնելն ավելի ձեռնտու է, քան Ռուսաստանում. Դա, առաջին հերթին, թույլ է տալիս դրամի կայուն վիճակը` ռուբլու նկատմամբ: Բացի այդ, Հայաստանում կրթությունը բարձր մակարդակի վրա է, հայաստանյան բուհերի շրջանավարտները կարող են հեշտությամբ երկրորդ մասնագիտություն ձեռք բերել Հայաստանի սահմաններից դուրս: Ի դեպ, ես նաև գիտեմ, որ հայերը քննադատում են իրենց դպորցներն ու ինստիտուտները, բայց ամեն ինչ համեմատության մեջ է երևում, և միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցակաների հաղթանակները ինքնին խոսում են:

Ու ևս մի կարևոր հանգամանք. Երևանի փողոցներով քայլելը լիովին անվտանգ է, ու հայ ժողովրդի մեջ միմյանց հարգելու բարձր մշակույթ կա:

Հայերի մոտ ընտանիքի ու երեխաների հանդեպ իսկական պաշտամունք կա: Հայաստանում երեխաները լսում են մեծերին, իսկ մեծահասակաները` երեխաներին հեռու պահում զզվելի երևույթներից և «քաղաքակրթության» կործանարար ազդեցությունից: Երևանի փողոցներում դուք չեք հանդիպի ծխող կամ հարբած երեխաների, դա, ուղղակի, անհնար է:
Եվ, վերջապես, իմ սերը Հայաստանի հանդեպ, որն իմ մեջ տարիների ընթացքում աճել ու հիմա ինձ հասցրել է Հայաստան` Աստծո երկիր: Եվ հիմա, գտնվելով Հայաստանում, կարող եմ միանշանակ ասել` դա այն երկիրն է, որտեղ արժե առանց վարանելու ապրել: Այն ընտրելու առաջին պատճառն անվտանգությունն է, ոչ թե սովորական անվտանգությունը, այլ այն զգացողությունը,կարծես` ձեր տեղում եք գտնվում: Պատկերացրեք, թե քայլում եք Ռուսաստանի որևէ քաղաքով`կարևոր չէ միայնակ, թե որևէ մեկի հետ: Ի՞նչ եք զգում. Լարվածություն: Միայն թե հասնեք տրանսպորտին, չընկնեք ավազակների ձեռքը: Հայաստանում քեզ հանգիստ ու վստահ ես զգում, որովհետև գիտես` եթե ինչ-որ բան պատահի, հայերն օգնության կհասնեն, չէ՞ որ կյանքում ամեն ինչ փոխադարձ է: Եվ նման մարդկանց հետո ուզում ես բարությամբ պատասխանել: Եվ երկրորդ. հարազատ պատերի զգացողությունը: Գտնվելով Հայաստանում` իմ տան պատերից հազարավոր կմ հեռու,ես ինձ այնպես էի զգում, կարծես քայլեի իմ տան մի անկյունից մյուսը: Ես ինձ օտար չեմ զգացել օտար երկրում: Հայաստանն ընտրելու երկրորդ պատճառն, ըստ իս, հայերի դաստիարակվածությունն է և այն, որ մենք հավատակից եղբայրներ ենք:

Ոչ մի տեղ չեք լսի, թե հայերը հասարակական վայրերում բարձրաձայն հայհոյեն` առավելևս, որ ծնողները հայհոյեն երեխաներին, կամ 4-6 տարեկան երեխաներն իրենց կոշկակարի պես պահեն: Այդպիսի վարքի համար հայ հասարակությունն անմիջապես և դաժանորեն կպատժի նման առաջադեմ «ծնողներին»: Ես սարսափում եմ, որ Ռուսաստանում նման երեխաներ են մեծանում և դրա համար էլ ավելի լավ ես Հայաստանում ընտանիք կազմեմ, որտեղ երեխաներս լավ դաստիարակություն կստանան և շրջապատված կլինեն դաստիարակված հասակակիցներով: Հայաստանում գրեթե բոլորը գիտեն ռուսերեն, և հայերի իմաստությունը թույլ չի տալիս տարբեր տեսակի սադրիչների խաղալ հասարակ լեզվային նացիոնալիզմի խաղաքարտով, դրա համար էլ դուք այստեղ հեշտ կադապատցվեք:

Իսկ աշխատա՞նքը,-կհարցնեք դուք: Չէ՞ որ Հայաստանն աղքատ երկիր է: Հավանաբար, ինչպես ցույց է տալիս փորձը, ցանկության և նրբանկատության դեպքում կարելի է լավ վարձատրվող աշխատանք գտնել: Իդեալական տարբերակ կլինի Հայաստանում աշխատելն ու աշխատավարձը ռուբլով ստանալը: ռուբլով ստաբալը: Ինչպե՞ս դա անել: Պետք է մտածել: Բայց պետք է դրա համար ուղիներ փնտրել ու գտնել, կամ էլ ինքներդ ստեղծեք և չհանձնվեք: «Հավատա Աստծուն, բայց ձեռքերդ ծալած մի նստիր». այս միտքը գործում է Հայաստանում: Ինքս կարող եմ հաստատել. Քանի անգամ եղել է, որ ցանկություններս ու այդ ուղղությամբ արված քայլերս հրաշալի աջակցությունե ն ստացել դրսից:

Դրա համար էլ ես պատրաստ եմ ապրել Հայստանում և այնտեղ կազմել ընտանիք:

Եվ եթե պետք լինի պաշտպանել Հայաստանն ու Արցախը մարտի դաշտում, կպաշտպանեմ, քանի որ պաշտպանելով Հայաստանը, կպաշտպանեմ նաև Ռուսաստանը, որի բարօրությունը, ինչպես ցույց են տալիս իմ դիտարկումները, որքան էլ շատերի համար տարօրինակ թվա, կախված է Հայաստանի հզորությունից: Եվ քանի որ ես ռուս եմ, պարտավոր եմ անել ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի Հայաստանը նորից դառնա ծովից ծով, քանի որ Հայաստանը պետք է վերադարձնի այն, ինչ օրենքով իրեն է պատկանում: Իսկ ես, որպես ռուս մարդ, այդ հարցում կօգնեմ իմ եղբայրական ժողովրդին` ինչով կարող եմ:

Ես ձեր ցավը տանեմ:

Հարգանքներով`

Անտոն ՄԵԼՆԻԿՈՎ

Կապված նյութեր