Պարզվում է, որ ադրբեջանցի բուժակները նույնպես նմանը չունեն աշխարհում, ինչը հատուկ է այդ` ամեն ինչում եզակի պետմիավորմանը:
Նախօրեին նրանց մոտ են տարել երկու ոտքի շրջանում բեկորային վիրավորում ստացած մի երեխայի, որը ստացել է` մեջբերում եմ. «հայերի կողմից խոշոր տրամաչափի զենքերով Գարալար գյուղը գնդակոծելու արդյունքում»:
Ինչ որ է, ձեզ չեմ տանջի. նմանը չունեցող հեքիմները վերցրել ու վիրահատել են հայկական խոշոր տրամաչափի զենքերից երկու ոտքերի շրջանում նմանը չունեցող վիրավորում ստացած նմանը չունեցող երեխային: Եվ…այսօր արդեն երեխայի ոտքերն այս վիճակում են.
Այս դեպքի հետ կապված` Կոռնեյ Չուկովսկու « Բժիշկ Այբոլիտ»-ից հետևյալ տողերը հիշեցի.
“И сказал Айболит: “Не беда!
Подавай-ка его сюда!
Я пришью ему новые ножки,
Он опять побежит по дорожке”.
И принесли к нему зайку,
Такого больного, хромого,
И доктор пришил ему ножки,
И заинька прыгает снова.
А с ним и зайчиха-мать
Тоже пошла танцевать,
И смеётся она и кричит:
“Ну, спасибо тебе. Айболит!””
Մենք նույնպես միանում ենք աշխարհում նմանը չունեցող ադրբեջանցի այբոլիտների հասցեին հնչող ծափահարություններին: Բացի այդ, շնորհակալ ենք պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և հարևան պետմիավորման քարոզչամեքենայի մյուս «կոռնեյ չուկովսկիներին» `առավոտ վաղ մեր տրամադրությունը բարձրացնելու համար:
Միայն թե հարցական է մնում. եթե բժշկությունը և, մասնավորապես, վիրաբուժությունն արագ տեմպերով զարգացող Ադրբեջանում նման տպավորիչ վերելք է ապրել, ինչո՞ւ են առողջական խնդիրներ ունեցող անդրկովկասյան թուրքերի ամբոխներն ամեն տարի գրոհում սահմանի հսկիչ-անցագրային կետը` Իրան հասնելու և այնտեղ բուժվելու համար:
ՊԱՆԴՈՒԽՏ