Սարգիս Մովսիսյանի հիշատակին

Սարգիս Արմենի Մովսիսյան

(1994-2014)

Երեք տարի առաջ, 2014թ. օգոստոսի 3-ին զինվորական հոսպիտալում մահացել է օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը մարտում ծանր վիրավորում ստացած կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը։

Այդ գիշեր Սարգիսը՝ կողքի խրամախորշից, ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանի հետ մարտի էր բռնվել ադրբեջանական դիվերսիոն խմբի հետ։ Մարտի ընթացքում Սարգիսն ստացավ առաջին վիրավորումը։ Նկատելով, որ հրամանատարի դիրքից կրակը դադարել է, վիրավոր Սարգիսը նետվել է այնտեղ՝ փորձելով զոհված Զորիկի մարմինը փրկել թուրքերի անարգություններից։ Սարգիսը մինչև վերջ վարեց մարտը՝ թշնամուն թույլ չտալով մոտենալ Զորիկի դիրքին։ Բայց երկրորդ վիրավորումը հերոսի համար մահացու եղավ։

Հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ ցուցաբերած արիության համար կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալներով։

Խորին խոնարհում և հավերժ փառք քեզ, Հայոց Մարտիկ…

Կապված նյութեր