Ալիևը հայելու աշխարհում

Հիշո՞ւմ եք Լուիս Քերոլի «Ալիսան հայելու աշխարհում» հեքիաթը: Հարևան նավթային կոյանոցում (որը, չգիտես ինչու, կոչվում է պետություն) տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են հեքիաթում նկարագրված իրադարձությունները: Ճիշտ է` ուրախանալու շատ բան չկա: Հիմնականում, հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է մեր Ալիսան, ներողություն` Իլհամը, ցեղը վերածել մարդկանց ամբոխի, որն այնքան է կտրված իրականությունից, որ իրական հեքիաթն ավելի տրամաբանական է, քան այն, ինչ կատարվում է նավթային կոյանոցում:

Ինքներդ դատեք…

Այն ժամանակ, երբ բոլոր համաշխարհային ֆինանսական ինստիտուտներն ամբողջ ձայնով գոռում էին ադրբեջանական տնտեսությանը սպասվող դեֆոլտի մասին, մեր Իլհամը, բեղերի տակից հևալով, բարբաջում էր «մանաթի կայուն լինելու և տնտեսական հաջողությունների մասին»:

Այն պահին, երբ նավթային կոյանոցի բնակիչներն անընդհատ գրոհում են իրենց «Օղռաշխանայի» արժույթի փոխանակման կետերը (ի դեպ, դա ադրբեջանցի լրագրողների որակումն է), Ալիևն երջանիկ ապուշի ժպիտով բոլորին համոզում էր, որ «ներքին շուկայում արժույթը կայուն է»:

Բայց դա դեռ ոչինչ, Ադրբեջանը համակած աննախադեպ կաշառակերությունն ու քավոր-սանիկությունը, մատուցվում է որպես ազգային տնտեսության խոշորագույն նվաճում: Երբ մարդիկ խռովություն են բարձրացնում և դուրս գալիս փողոցներ, այդ ամենը դիտվում է բացառապես որպես «դավադիր հայերի բանսարկություններ»: Ընդհանրապես, Ալիևի և նրա ոհմակի համար հայերը համարվում են, այսպես ասած, փրկարարներ, թե ինչ: Ինքներդ դատեք, եթե չլինեին հայերը, ինչպե՞ս կբացատրեին համընդհանուր անկումն ու տնտեսական ճգնաժամը, որն անխուսափելիորեն աննկատ մոտենում է Ադրբեջանին: Եթե չլինեին հայերը, ապա ինչպե՞ս կբացատրեին, որ կեղծարարության մեջ վիթխարի ներդրումների, ամբողջ աշխարհից, այսպես կոչված, «պատմաբաններին, փորձագետներին, քաղաքագետներին» կաշառելու համընդհանուր փորձի պարագայում դարձյալ նույն աշխարհն է, բայց «դավադիր հայերի» հետ կապված վիճելի հարցերում ոչ մի կերպ չի համաձայնվում ադրբեջանական տեսակետի հետ:

Հետաքրքրականն այն է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նույնպես ապրում է ինչ-որ հայելու աշխարհում, որը հաճախ ինքն իրեն փոխադարձաբար բացառում է: Ալիևի քարոզչությունն իր ռազմական խուժանը հրամցնում է որպես «տարածաշրջանում ամենահզոր բանակ», միևնույն ժամանակ այդ խուժանը շնչահեղձ է լինում կաշառակերությունից: «Հայերը վախկոտ են»,-ասում է Ալիևը և անմիջապես, ինչպես հայելու աշխարհում, ջրի երես է դուրս գալիս պարզ ճշմարտությունը, եթե դու այդքան ուժեղ ես, իսկ հայերը թույլ, ուրեմն ինչո՞ւ չես գրոհում, ինչո՞ւ պատերազմ չես սկսում: Պատասխանը պարզ է` Ադրբեջանում բոլորին կերակրում են ստով. պատմությունը, գիտությունը, բանակը… ամեն ինչ հիմնված է նողկալի ստի վրա, որի հիմքը համարվում է անզուսպ հակահայկական ֆաշիզմը:

Հեքիաթի հետ մեկ այլ նմանություն էլ կա: Դա չափազանցված ինքնահիացումն է, որից հեքիաթի մեջ իրականում տուժում է նապաստակը: Ադրբեջանական գլխավոր «նապաստակն» այդպես հմայիչ չէ… նա եղջյուրավոր է, այլանդակ և տգեղ: Այդուհանդերձ, նրա տգեղությունն ու այլանդակությունը կրկին ներկայացվում է որպես նվաճում: Օրինակ` 2016թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ Արցախում անձամբ Ալիևն է սողացել դեպի ռուսները` աղաչելով կանխել մեծ պատերազմը, իսկ այսօր ամեն ինչ շուռ տված և խեղաթյուրված է նավթային կոյանոցում և բացի զզվանքից, ոչինչ չեն առաջացնում Ալիևին արդարացնելու այդ ճիգերը:

Մենք պետք է հիշենք միայն մեկ ճշմարտություն. մենք պետք է դադարենք խաբել ինքներս մեզ, մենք չենք կարող համաձայնության գալ թշնամու հետ, որն ապրում է հայելիների աշխարհում: Ապրիորի դա անհնար է կամ էլ մենք խոսում ենք լրիվ տարբեր լեզուներով: Եվ, հավանաբար, մենք հերթական անգամ ստիպված ենք ինքներս հայելին մոտեցնել Ալիևի մռութին, որպեսզի վերջապես տեսնի իրական պատկերը:

Արման ԱԲՈՎՅԱՆ

Կապված նյութեր