Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հետաքրքրաշարժ մտորումները բոլորովին բնորոշ չեն անդրկովկասյան թուրքին, այս մասին հրապարակել է Վրաստանում ապրող երիտասարդ ադրբեջանցի ընդդիմադիր և իրավապաշտպան Նիջատ Իմրանը:
Իմրանը դնում է ներկայիս Ստեփանակերտի երկու լուսանկար և ադրբեջանական պաշտոնական կեղծ քարոզչության համատեքստում մեկնաբանում Արցախի մայրաքաղաքի քաղաքաշինությունն ու և ճարտարապետությունը. «Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ: Ինչպես տեսնում եք, այստեղ ոչ ոք չի մեռնում ոչ սովից, ոչ էլ փլուզումից»:
Առաջ անցնելով` Իմրանը անցում է կատարում հակամարտության կարգավորման թեմային` նշելով. « Ոչ միջազգային կամզկարեպությունները, որոնք լիազորված են զբաղվելու հակամարտության կարգավորմամբ, ոչ էլ այս տարածաշրջանով հետաքրքրվածները, չունեն միաձայն որոշում»: Իմրանի խոսքով` մի կողմից գոյություն ունի միջազգային իրավունքով ամրագրված տարածքային ամբողջականության սկզբունք, առավելևս,որ Լեռնաին Ղարաբաղի անկախացման համար իրավական հիմք է հանդիսացել ԽՍՀՄ Սահմանադրությունը և այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությունը, ըստ որի` անթույլատրելի էր վերջինիս կազմից Ադրբեջանի դուրս գալը` Լեռնային Ղարաբաղի հետ միասին: Բացի դրանից, գոյություն ունի ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունք: Ադրբեջանցի չինովնիկները հաճախակի պնդում են, որ, իբր, հայերն արդեն ինքնորոշվել են` ստեղծելով Հայաստանի հանրապետությունը, բայց աշխարհի քարտեզի վրա կան բազմաթիվ օրինակներ, երբ մի ազգը կամ էթնիկ խումբը ներկայացված է մեկից ավել պետություններով, ինչպես օրինակ` Կիրպոսի հանրապետությունը (հույներ), Թայվանը (չինացիներ), ավելի ք ան 20 արաբական երկրներ, Հյուսիսային և Հարավային Կորեաները, Կոսովոն (ալբանացիներ), Սան-Մարինոն և Մոնակոն (իտալացիներ), Ավստրիան (գերմանացիներ), Մոլդովան (ռումինացիներ) և այլն:
Նիջատ Իմրան
Կապված տարածքային ամբողջականության հիման վրա հակամարտության կարգավորման անհնարինության հետ` Իմրանը հարց է առաջադրում. «Մի պահ պատկերացրեք, որ Լեռնային Ղարաբաղը վերադարձվել է Ադրբեջանին: Ի՞նչ եք անելու: Կարո՞ղ են, արդյոք, կողք-կողքի ապրել Շուշիի հայերն ու ադրբեջանցիները»: Նա հիշեցնում է, որ այսօր Բաքվի մի շարք թաղամասերում, օրինակ` Խորհրդայինում ու Մերձկայարանայինում, հայկական պատմական հուշարձանները ոչնչացվել, իսկ եկեղեցիներն ավերվել են: «Կարելի է նման բազմաթիվ օրինակներ թվարկել, բայց, կարծում եմ, որ դա բավական է: Նույնը վերաբերում է նաև ԼՂ ադմինիստրացիային: Ենթադրենք` ԼՂ-ի անկախությունն իրավաբանորեն ճանաչվել է: Բավարա՞ր է արդյոք ԼՂ քաղաքացի համարվելը, որպեսզի ադրբեջանցիների համար ստեղծվեն վերոհիշյալ պայմանները:
Իմրանի խոսքով` առողջ դատող մարդիկ, ովքեր ծանոթ են մարդու իրավունքների ոլորտում պաշտոնական Բաքվի կողմից տարվող բազմամյա քաղաքականությանը, կառավարման արդյունավետությանը, նորարարություններին, կհամաձայնվեն, որ այդ քայլն, ուղղակի, անհնար է:
ՊԱՆԴՈՒԽՏ