Լեռնային Ղարաբաղում «ռազմական դիվանագիտության» լեզուն պահանջված կլինի նաև հետագայում

Voskanapat.info-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Անդրեյ Արեշևը:

-Անդրեյ Գրիգորևիչ, ղարաբաղյան կարգավորման հարցով զբաղվող միջնորդներն այս կամ այն առումով ի՞նչ են ստանում` իրենց հայտարարություններում չնշելով ադրբեջանա-արցախյան սահմանում, կամ, եթե կուզեք ասել` ճակատում, լարվածության իրական հրահրողին: Չէ՞ որ բոլորին է հայտնի, որ ստատուս-քվոյի խախտումը ձեռնտու է միայն Ադրբեջանին:

-Իսկապես, միջազգային միջնորդների հայտարարությունները սովորաբար հագեցած են անորոշ ձևակերպումներով, որոնցից անտեղյակ մարդը դժվար թե հասկանա, թե կողմերից ով է մեղավոր` մի կողմից` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, մյուս կողմից` Ադրբեջանի շփվան գծում հերթական լարվածոթւայն համար, որը, վերջին տարիներին, ցավոք, ավելի շատ է նմանվել ռազմաճակատի: Պաշտոնական Բաքուն հետևողականորեն մերժում է 2016թ. Սանկտ-Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը` ենթադրելով, որ այն կամրապնդի ներկայիս իրավիճակը` ստատուս-քվոն:

Այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններում, ըստ իս, շեշտադրումներն, ամեն դեպքում փոխվել են, և ավելի պարզ է երևում, թե ով է նախաձեռնել հերթական զինված սադրանքները: Այնուամենայնիվ, քաղաքագետներն ու դիվանագետներն` իրենց, իսկ զինվորականներն` իրենց ներդրումն ունեն` լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման բարձր ռիսկի պայմաններում հակառակորդին զսպելու գործում:

Այս միտումը փոխելու անկարողությունը, ցավոք սրտի, վկայում է պաշտոնական Բաքվի վրա ազդող լծակների անբավարարության, կամ էլ` դրանց գործել չցանկանալու մասին: Հատկապես վիրավորական է այն, որ սադրիչ գործողություններն ու մարդկային զոհերը համարյա միշտ կապվում են հակամարտող կողմերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի` շփման գծում կատարած դիտարկման հետ: Մասնավորապես, հուլսիի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և բազմաթիվ փորձագետներ բարձր հավանականությամբ հերթական սրացումն են կանխատեսում օգոստոսին կամ արդեն իսկ հուլիսի երկրորդ կեսին: Այդ ամենն ուղեկցում է իսկական տեղեկատվական խրախճանքով (օրինակ, բաքվի և Մոսկվայի միջև ռազմա-տեխնիկական համագործակցության տարբեր տեսանյունների թեմայով, ի դեպ, տեղեկատվոթւյան աղբոյւրը գտնվում է գրեթե բացառապես Ադրբեջանում): Այդ զգայուն թեմայի տարածումը կոչված է ոչ միայն առավելագույնս բարդացնելու ռուս-հայկական հարաբերությունները, այլև ուշադրությունը շեղելու ադրբեջանական ավիաընկերությունների միջոցով Արևելյան Եվրոպայից Մերձավոր Արևելքի «թեժ կետեր» զենք մատակարարելու փաստից:

Այդ` չափազանց բարդ իրավիճակում, ինչպես և նախկինում, կպահանջվի «ռազմական դիվանագիտության» լեզուն: Ինձ թվում է, որ Հայաստանում և Արցախում 2016թ. ապրիլայն պատերազմից լուրջ հետևություներ են արել, որպեսզի այդ լեզուն բավականին համոզիչ դարձնեն: Ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հետխորհրդային մյուս հակամարտությունների փորձը վկայում է, որ ռազմական ճանապարհով որևէ արդյունքի հասնելն անիմաստ և անհեռանկար է:

-Ի՞նչ եք կարծում, բնակելի վայրերում հրետանային մարտկոցների տեղաբաշխումն, արդյոք, Ռուսաստանում արգելված «ԻԳԻԼ»-ի և խաղաղ բնակչության թիկունքում թաքնվող այլ ահաբեկչական խմբավորումների գործելաոճ չի՞ հիշեցնում:

-Ձեզ հետ լրիվությամբ համաձայն եմ` չմոռանալով նաև հետխորհրդային տարածքում այլ չլուծված հակամարտությունների մասին, առաջին հերթին` Դոնբասի: Այնտեղ նունպես, ինչպես և Լեռնային Ղարաբաղում, կողմերից մեկը, թիկունքւոմ զգալով ազդեցիկ ուժերի աջակցությունը (ի դեպ, ոչ միայն Արևմուտքում), անընդհատ հնչեցնում է «օկուպացիայի» մասին, համալրում է ուժերը, սպառնում ռազմական գործողությունների վերսկսմամբ` հրետանին, տանկերը և մնացած ծանր տեխնիկան տեղաբաշխելով բնակելի տներում (կամ էլ նրանց շատ մոտ): Եվ դա ևս, ճիշտ նույն կերպ, դուրս է մնում միջազգային միջնորդների, նույն այդ ԵԱՀԿ-ի ուշադրությունից` թեկուզ այդ մասին շատ լավ էլ տեղեկացված են: 2000-ականներին Հարավային Օսեթիայի և Աբխազիայի և այլ հակամարոտւթյունների ողբերգական փորձն ակնհայտորեն վկայում է, որ դա կտանի անկանխատեսելի հետևանքների, ի դեպ, դրանք ձեռնտու չեն նաև նրանց համար, ովքեր նման անմարդկային գործելաոճը համարում են լիովին ընդունելի:

Հայկական կողմը փաստացի ապացուցել է, որ Ալխանլու գյուղում, որի վրա ԼՂ ՊԲ-ն պատասխան հարվածել է հասցրել, տեղաբաշխված են ադրբեջանական բանակի հրետանային և ականանետային դիրքերը: Քաղաքացիական բնակչության շրջանում ունեցած զոհերը կրկին անգամ օգտագործվել են ցածրորակ քարոզչական հիստերիան տարածելու նպատակով` միևնույն ժամանակ ծառայելով որպես սրացած սոցիալ-տնտեսական խնդիրներից բնակչության ուշադրությունը շեղելու միջոց: Ամեն դեպքում, խաղաղ բնակիչների կորուստը նրանց վրա է ծանրացած, ով, հրաժարվելով լուրջ բանակցություններից, այդ մարդկանց դնում է հարվածի տակ:

-Կարծիք կա, որ Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի ինքնավարությունում ռազմա-քաղաքական գործընթացներ են ընթանում, որի նպատակն է այդ շրջանը, որպես օժանդակող կողմ, ակտիվ կերպով ներառել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ:

-Հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածը երկար ժամանակ բավականին հանգիստ գոտի էր համարվում, բայց, ցավոք, վերջին տարիներին, այստեղ բացասական միտումներ են նկատվում: Նախանշաններ կան, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հերթական էսկալացիայի դեպքում Նախիջևանի ինքավարությունը հավանական է, որ կօգտագործվի որպես ճնշման լրացուցիչ գործոն` Երևանի վրա: Այդ իսկ պատճառով թուրք զինծառայողների մասնակցությամբ զինավարժությւոններիմասին տեղեկությունը` այդ թվում թուրքական բանակի զինծառայողների մասնակցությամբ, Թուրքիային անմիջապես հարող տարածքում, իհարկե, չի կարող չանհանգստացել: Սիրիայի և Իրաքի փորձերը վկայում են այն մասին, որ վարձկանների և տարբեր կարգի ռազմակացանացված խմբավորումների օգտագործումը համարվում է թուրքական արտաքին քաղաքականության կարևոր տարրերից մեկը: Միևնույն ժամանակ, կարծում եմ` հայ-ռուսական սերտ ռազմա-քաղաքական համագործակցությունը զսպող գործոն կլինի թուրքական հնարավոր ամբիցիաների ճանապարհին:

-Ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության մեջ:

-Հետխորհրդային ողջ ժամանակահատվածում, ինչպես գիտենք, այն բավականին բարձր է եղել: Դրա մասին վկայող բազմաթիվ աղբյուրներ և գրականություն կա: Ոսկանապատը պարբերաբար անդրադառնում է այդ թեմային, ինչպես նաև Հարավային Կովկասում Անկարայի քաղաքականությանը, որով փորձ է արվում համալիր փոխգործակցություն ստեղծել Ադրբեջանի և Վրաստանի հետ` հենվելով ինչպես ամուր երկկողմանի կապերի, այլև` արևելքից արևմուտք ձգվող էներգետիկ և կոմունիկացիոն ուղիների վրա:
Հունիսի կեսերին Նախիջևանում անց են կացվել ադրբեջանա-թուրքական հաամտեղ զորավարժություններ, որին մասնակցել է 100 զինծառայող:

Երևում է, որ սահմանադրորեն ամրագրված պարտավորությունը` Ադրբեջանի տարածքում չստեղծել այլ երկրի ռազմական բազաներ, Թուրքիայի հարցում, ընդամենը, ձևական բնույթ է կրում: Հունիսին հայտնի է դարձել Թուրքիայի և Նախիջևանի միջև ազատ տնտեսական գոտի ստեղծելու հնարավորության մասին տեղեկությունը (Անկարայի վաղեմի գաղափարը), ինչը նույնպես կբարձրացնի տարբեր ոոլրտներում համագործակցության հնարավորությունը:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի երկխոսությունը Հարավային Կովկասի իր երկու հիմնական գործընկերների հետ ունի բազմակի բնույթ և զերծ չէ տարբեր խնդիրներից, ինչը բնորոշվում է, հատկապես, Ադրբեջանի կողմից վիզային ռեժիմի պահպանմամբ և բազմիցս հիշատակված Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղով: Բացի դրանից, ուսումնասիրելով թուրքական քաղաքականությունը, որոշակի շրջաններում չի կարելի անտեսել նաև արտաքին գործոները, նախ և առաջ, «ռուսական» և «ամերիկյան»: Խնդիրները, որոնց հետ Թուրքիան կարող է բախվել Սիրիայի հյուսիսում, կարող են կապված լինել անև «Սիրիական ժողովրդավարական ուժերի» կազմում գտնվող քրդական ջոկատի ուժեղացման հետ, որոնց ամերիկյան գործընկերները բավականին շատ զենք են փոխանցել` այդ թվում և` ծանր տեխնիկա: Թուրքիայի արևելքում ևս` Քրդստանում, նույնպես հանգիստ չէ վիճակը, իսկ Կովկասում հակամարտության էսկալացիան դժվար թե դրական անդրադառնա հարևան երկրում տիրող իրավիճակի վրա, որի ԶՈՒ-ն, համաձայն ստացվող տեղեկությունների, թուլացել են անընդհատ կատարվող զտումների և անորոշության արդյունքում:

Թուրքիան անմիջական հարևանների հետ հարաբերություններում պետք է հաշվի առնի նաև սիրական հարցով խաղաղ գործընթացին միջնորդող գործընկերների` Ռուսաստանի և Իրանի կարծիքը, որոնք զսպվածության կոչ են անում և դեմ են կտրուկ և միակողմանի քայլերին:

Այդ ամենը, իմ կարծիքով, զսպում է Թուրքիային` հօգուտ Ադրբեջանի բացահայտ ռազմական միջամտություն ունենալ ղարաբաղյան հարցում: Միևնույն ժամանակ, Թուրքիան պաշտոնական Բաքվին ռազմա-քաղաքական և նյութական-տեխնիկական աջակցություն կցուցաբերի նաև հետագայում, այնպես որ այս զսպվածությունը, իհարկե, պետք չէ գերագնահատել:

Եփրեմ ՍԱՐԳՍՅԱՆ

Կապված նյութեր