Ուրախ ադրբեջանական պիկետ Մոսկվայում

Մոսկվայում ոմն անդրկովկասյան թուրք, փաթաթվելով «ադրբեջանական դրոշակ» անվանումով փալասի մեջ, փորձել է միայնակ պիկետ անել Հայկական նրբանցքում գտնվող Հայաստանի դեսպանատան շենքի դիմաց: Պաստառիկի վրա ալիևյան ռեժիմի կողմից սպանված աղջիկը, կարծես կախարդական փայտիկի շարժումով, վերածվել էր… մի քանի սպանված աղջիկների:
Բայց, ամենակարևորը, պիկետ անողի տրամադրությունը «համապատասխանում էր» տխուր պահին` ուրախ-զվարթ: Իսկ, ասենք, ի՞նչպես կարելի է չուրախանալ, երբ բրոնզաձույլ խրտվիլակի անվան նավթային հիմնադրամը, որը ղեկավարում է նույն բրոնզաձույլ խրտվիլակի հարսը, չնայած ճգնաժամին, աշխույժ թուրքին խոստացել է երկու մանաթ տալ ակտիվ լինելու համար:
Հ.Գ. «Պիկետը» տևել է ուղիղ 11 րոպե: Այդ ընթացքում «հաշվետվության համար» տեսախցիկներով և հեռախոսներով այդ ակցիան նկարող անդրկովակասյան թուրքերի թիվը հինգ անգամ գերազանցել է պիկետ անողներին:
ՊԱՆԴՈՒԽՏ

 

Կապված նյութեր