Բաքվի հաջորդ գործարքը Վահե Ավետյանի հետ կլինի

Ադրբեջանի պետական քարոզչամեքենան բավական բարդ վիճակում է հայտնվել։ Վերջին շրջանի բացահայտումները, հատկապես այսպես կոչված «խաղաղության պլատֆորմի» տապալումը, հօդս են ցնդեցրել Ալիևի վարչակազմում մշակված և պետական գրեթե ողջ ռեսուրսներով իրականացվող մի շարք ծրագրեր, որոնք կոչված էին ցույց տալու աշխարհին, թե իբր Ադրբեջանն անում է ամեն հնարավորը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Տարիներ շարունակ միջազգային ամենատարբեր հարթակներում քարոզված թեզեր, որոնք անգամ հավակնում էին քաղաքական գործոն դառնալ բանակցային գործընթացում, սկսեցին մեկը մյուսի ետևից պայթել։ Այդ գործընթացը հատկապես մեծ տեմպ ստացավ անցած տարվա ապրիլյան իրադարձություններից հետո։ Հենց այդ ժամանակ միջազգային հանրությունը հստակ հասկացավ, որ ո՛չ Ադրբեջանի ռազմական մեծ բյուջեն, ո՛չ այդ երկրի ղեկավարի սպառնալիքները, թե ամեն պահ կարող են զենքի ուժով հարցը հօգուտ իրենց լուծել, գրոշի արժեք չունեն։ Պարզ դարձավ նաև, որ Ալիևի վարչակազմն իրականում երկար ժամանակ պատրաստվել է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի։

Ու չնայած ապրիլյան կատարյալ ռազմական և քաղաքական ձախողմանը՝ Ադրբեջանի իշխանություններն այնուամենայնիվ փորձում էին փրկել այն, ինչն իրենց կարծիքով դեռ հնարավոր էր փրկել։ Ըստ էության, հենց այդ ժամանակ սկսվեց ակտիվ քարոզվել արդեն հիշատակված «խաղաղության պլատֆորմը», որին ավելի մեծ հնչեղություն և ազդեցություն տալու համար ադրբեջանական հատուկ ծառայությունները սկսեցին ներգրավել հայկական ծագում ունեցող, մեղմ ասած, կասկածելի համբավ ունեցող անձանց։ Դրանցից երկուսը՝ Վահան Մարտիրոսյանն ու Սերգեյ Ջուլհակյանը, արդեն հանդես են եկել պլատֆորմի բուն էությունը բացահայտող հայտարարություններով։ Մեծ հաշվով այդքանը բավարար էր Բաքվի այդ նախաձեռնությունը տապալված համարելու համար, բայց ադրբեջանցիներն ադրբեջանցի չէին լինի, եթե չփորձեին կրկին համառել ու շարունակել մեռելածին այդ գաղափարի հետագա շահարկումը մեդիադաշտում ու քաղաքական տարբեր հարթակներում։ Առավել ևս, երբ իրենց տրամադրության տակ են բարոյականության ու ադեկվատության հետ խնդիրներ ունեցող այնպիսի անձինք, ինչպիսիք են Սյուզան Ջաղինյանն ու Վահե Ավետյանը։

Դատելով ամենից, հենց Ավետյանը կդառնա այդ պլատֆորմի «առաջամարտիկը»։ Համենայն դեպս, Ադրբեջանի իշխանություններին ամեն կերպ հաճոյանալու Ավետյանի անխնա ջանքերը, նրանց վերջնականապես՝ այն էլ էժան գնով վաճառվելու պատրաստակամությունը, Ֆաթուլլաևին և պլատֆորմի այլ համակարգողներին, ուրիշ հնարավորություն, կարծես, չեն թողնում։ Առավել ևս, երբ նման կենսագրությամբ ուրիշ մեկին գտնելը գրեթե անհնար է։

Վահե Ավետյանը վաղուց է իրեն հայկական պետականության թշնամի հայտարարել։ Դեռևս 1992 թվականից, երբ Հայաստանն ու Արցախը կայացման ամենադժվար ժամանակներն էին ապրում, Ավետյանը լքել է երկիրը՝ հայտարարելով, թե պետությունը թալանում է իրեն։ Հայտնվելով եվրոպաներում՝ նա շուտով խնդիրներ է ունենում նաև սեփական ընտանիքում։ Կինը՝ երկու երեխաների հետ միասին, հեռանում է, իսկ ապահարզանի գործը հայտնվում դատարաններում։ Սկզբում հրաժարվելով հայրենիքից, հետագայում արդեն Ավետյանը հրաժարվում է նաև մանկահասակ երեխաներին խնամելու պարտավորությունից։ Զուգահեռ, Ավետյանը հասցնում է գողության փորձի համար որպես մեղադրյալ Շվեդիայում ներգրավվել քրեական գործում։ Նրա անունը շոշափվում է նաև թմրանյութեր պահելու մեկ այլ գործի շրջանակներում: Բայց, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, սեփական ստորությունները քողարկելու համար Ավետյանն ինքն իրեն հայտարարում է քաղաքական վտարանդի, գրող, հրապարակախոս ու շատ այլ ուրիշ բաներ, համացանցն էլ դարձնում ինքնաիրացման դաշտ: Գործի անցնելով՝ Ավետյանը սկսում է ցեխ շպրտել թե՛ Հայաստանի, թե՛ հայերի և թե՛ իր նախկին ընկերների ու մտերիմների վրա։ Բայց, հետագայում հասկանալով, որ թրենդը տարատեսակ սեռական փոքրամասնություններին պաշտպանելն է, սկսեց զբաղվել գեյերի ու լեսբիների իրավունքների պաշտպանությամբ, նույնիսկ պատսպարել նրանց: Հայտնի է, որ նույն Ծոմակին հենց Ավետյանն է ապաստանել ու օգտագործել Հայաստանին վարկաբեկելու համար: Սակայն, այս «լուրջ» իրավապաշտպան գործունեությունից չքաղելով ոչ մի օգուտ՝ Վահե Ավետյանն հասկացավ, որ տարբեր միջազգային կազմակերպություններ պատրաստ են ֆինանսներ տրամադրել, այսպես կոչված, խաղաղասիրական ծրագրերի համար: Այդ նպատակով էլ միացավ տխրահռչակ Գեորգի Վանյանի ու նրա նմանների թիմին՝ սկսելով ձուկ որսալ արդեն այս պղտոր ջրում։ Առավել համոզիչ լինելու համար Վահե Ավետյանը սկսեց մեղադրել հայերին Խոջալուի բնակիչներին սպանելու, ադրբեջանցիների դեմ թշնամանք հրահրելու և այլնի մեջ։ Ավետյանը երբեք չխորշելով մինչ օրս էլ բարձրաձայնում է ադրբեջանական քարոզչության բոլոր թեզերը։ Ընդ որում, այդ ամենը անում է շատ ավելի կոպիտ և անբռնազբոս ձևով, քան անում են իրենք ՝ ադրբեջանցիները։ Հայհոյանքներն ու վիրավորանքները անպակաս են Վահե Ավետյանի գրառումներում։

Համաձայնեք, որ Ադրբեջանի պետական քարոզչության համար սրա նմանները պարզապես գտածո են։ Մանավանդ, այն գումարը, որը խնդրում է Ավետյանը Ադրբեջանի շահերը սպասարկելու համար, այնքան էլ մեծ չէ՝ ընդամենը 20.000 ԱՄՆ դոլար։ Հիշատակված պլատֆորմը ստեղծելու և առաջ տանելու համար պաշտոնական Բաքուն շատ ավելի մեծ գումարներ է ծախսել։ Դրա «փրկության» համար Վահե Ավետյանի կողմից բարձրաձայնված թիվը մեծ բան չէ Ալիևի համար։ Եվ ոչինչ, որ ստիպված են լինելու համագործակցել հոգեպես անհավասարակշիռ, ըստ որոշ տեղեկությունների, թմրանյութերի հանդեպ մեծ սեր տածող և հոգին ու որոշ տվյալներով՝ նաև մարմինը, վաճառքի հանած անձի հետ։ Այստեղ կարևորը հայկական անուն֊ազգանունն է և ենթադրությունն առ այն, որ Ավետյանը բավական հայտնի է թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։

Ձեռքի տակ եղած անպիտանների փնջից այդուհանդերձ ադրբեջանցիների ընտրության հնարավորությունն իսկապես խիստ սահմանափակ է։ Բաքվում բնակվող Սյուզան Ջաղինյանը նրանց վաղուց է հիասթափեցրել։ Դա հստակ երևում է նաև պլատֆորմի անդամների՝ վերջերս համացանցում հայտնված անձնական նամակագրությունից։ Տամելա Արզումանյանը, որը նույնպես Ադրբեջան է փախել Հայաստանից, հոգեկան ակնհայտ խնդիրներ ունեցող կին է։ Դրա համար, ըստ ամենայնի, Բաքուն ստիպված կլինի փոխօգտագործման պայմանագիր կապել Վահե Ավետյան վիժվածքի հետ՝ նախապատվություն տալով նրա ստորության պրակտիկային: Սա, մեծ հաշվով, չի կարող չզվարճացնել հայկական կողմին։ Համենայն դեպս՝ այս անգամ կարելի կլինի պարզապես կողքից դիտել թշնամու մտավարժանքները՝ վստահ լինելով, որ ամեն ինչ շատ ավելի մեծ աղմուկով կպայթի, քան դա եղել է Վահան Մարտիրոսյանի դեպքում։ Անգամ առանց կողմնակի միջամտության…

Սևակ ՄՈԿԱՑԻ

Կապված նյութեր