Քեմալը և թուրքը` կացինով. Ո՞վ` ո՞ւմ

Մայիսի 22-ին Թուրքիայի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Ադապազար քաղաքում(Սաքարիա նահանգ) ոմն Մուհամեդ Ֆարուք կացինով հարձակվել է քաղաքի Դեմոկրատիայի հրապարակում կանգնեցված Քեմալ Աթաթուրքի արձանի վրա: Ոստիկանությանը հաջողվել է կանգնեցնել վարպետի կացնի գործը մինչև Մուստաֆա-սիֆիլիտիկի տեղացի երկրպագուների ինքնադաստան տեսնելը:

Պարզվել է, որ 2010թ. մարտի 18-ին Մուհամեդ Ֆարուք Թեմիզելը մի անգամ էլ էր «մահափորձ» արել այդ նույն արձանի նկատմամբ: Այդ ժամանակ Սաքարիայի ոստիկանության բաժանմունքի թուրք իրավապահներն ըստ արժանվույն չեն գնահատել Թեմիզելի մոլությունը թուրքական ազգային զենքի հանդեպ և, նրան մեղադրելով «ահաբեկչական կազմակերպության քարոզի», «Աթաթուրքի արձանը փչացնելու և նրա հանդեպ վանդալիզմ իրականացնելու», ինչպես նաև «անկախության պետական խորհրդանիշների հանդեպ» «մահափորձ» անելու մեջ, «մարտիկին քեմալիզմի հետ» ուղարկել են բանտ, իսկ նրա գործը` դատարան:

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր