Ադրբեջանը գյուղմթերք է ներմուծում Հայաստանից և Արցախից

Օրեր առաջ Հայաստանում քիմիկատներով հագեցած ադրբեջանական արտադրության երկու արկղ խնձորների հայտնաբերման մասին լուրն Ադրբեջանում ուրախության առիթ էր դարձել: Բայց հիմա պարզվում է, որ Ադրբեջանն ակտիվորեն գյուղատնտեսական ապրանքներ է ներմուծում Հայաստանից, ինչպես նաև, մի զարմացեք` չճանաչված Արցախից: Այդ մասին ասվում է ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV կայքի հրապարակման մեջ:

Կայքը, վկայակոչելով Ադրբեջանի Վիճակագրության պետական կոմիտեին, նշում է, որ անցած տարվա համեմատ` կարտոֆիլի ներմուծումը նվազել է 20 տոկոսով: Այդուհանդերձ, հանրապետություն ներմուծվող կարտոֆիլի մեծ մասը ներմուծվում է Վրաստանից:

Մեկնաբանելով այս նորությունը` գյուղատնտեսության հարցերով փորձագետ, տնտեսագետ Վահիդ Մաղերրամովը նշում է, որ թվերը դեռ շատ քիչ բան են ասում: Նրա խոսքով` խնդիրն այն է, որ այս տարի կարտոֆիլի ներմուծման կրճատումը պայմանավորված է բնակչության ցածր գնողունակությամբ, որի պատճառն էլ մանաթի արժեզրկումն ու բարձր գներն են:

Վրաստանից կարտոֆիլի ներկրման հետ կապված` փորձագետը նշում է, որ հարևան երկիրը բավարար քանակությամբ կարտոֆիլ չի արտադրում և նրա մի զգալի մասը Հայաստանից է ներկրվում:

Կարող եմ վստահորեն ասել, որ Վրաստանից ներկրվող կարտոֆիլը հայկական արտադրանք է: Հայաստանից Վրաստանի գյուղատնտեսական շուկա է մտնում ոչ միայն կարտոֆիլ, այլև մանր ու մեծ եղջերավոր անասուններ, միրգ, մասնավորապես` ծիրան»: Մաղերամմովի խոսքով` Արցախում գտնվող անասնաբուծական տնտեսությունններից այս տարի Վրաստան է ներմուծվել մինչև 700 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որի մի մասը հետո մտել է Ադրբեջան` արդեն վրացական պիտակով:

Ի դեպ, ավելի վաղ փորձագետ Մաղերրամովն իր հարցազրույցներից մեկում գանգատվել է ադրբեջանական գյուղմթերքի ցածր որակից: Նա նշել էր, որ Ադրբեջանում ոչ մի երաշխիք չկա, որ շուկաներում ավանակների, գոմեշների միս չի վաճառվում, ինչպես նաև` սատկած անասունների, քանի որ անասնաբուժական ծառայությունների կողմից բացարձակապես ոչ մի վերահսկողություն չկա: Բառացիորեն երկու օր առաջ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կողմից ձերբակալվել են Բալակենյան շրջանի բնակիչներ Սադամ Մուրադովը և Քյանան Գոյլերովը, որոնք մեկ տոննա անհայտ ծագման միս փորձել էին իրացնել: Ձերբակալվածները խոստովանել են, որ հարևան շրջաններից գնել են հիվանդ և սատկած ձիերի միս, որպեսզի հետո, որպես տավարի միս, վաճառեն: Լաբորատոր հետազոտության համար նմուշներ են ուղարկվել լաբորատորիա: Համաձայն փորձագետների եզրակացության` այդ միսը բոլորովին պիտանի չէ սննդում օգտագործման համար և լուրջ վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար:

Իսկ ավելի վաղ` մարտին, ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվել էր հինգ գազար գլուխ ավանակների վաճառքի մասին լուրը, որոնց միսը, ամենայն հավանականությամբ, նույնպես իրացվել է տեղական շուկայում:

Բացի դրանից, Ադրբեջանում կա կեղծ,ա նհայտ ծագման սննդամթերքի իարցման մեծ շուկա: Դրա պատճառը ոչ միայն արտադրողների տնտեսելու ցանկությունն է, այլև հանրապետությունում կաշառակերության շատ բարձր մակարդակը: Բացի դրանից, Ադրբեջանում շարունակում է աճել ներմուծվող գյուղմթերքներից կախվածությունը և, ըստ այդմ, փորձագետի խոսքով` ներմուծման ծավալի աճը խախտում է հանրապետության պարենային անվտանգությունը:

Եթե հաշվի առնենք հայկական արտադրանքի բարձր որակն ու էկոլոգիապես մաքուր լինելը, որն, ի դեպ, արտահանվում է բազմաթիվ մուսուլմանական երկրներ, անդրկովկասյան թուրքերը գոնե մեկ-մեկ որակյալ սննդամթերք ընդունելու հազվադեպ հնարավորություն ունեն, թեկուզ` վրացական մակնշմամբ, այլ ոչ թե ավանակի, սատկած անասունի, որին, կարծես, արդեն համակերպվել են:

Երբ անդրկովկասյան թուրքերը վերջապես հասունանան և համապարփակ համաձայնագիր կնքեն Հայաստանի և Արցախի հանրապետության հետ, որակյալ սնունդը նրանց համար մատչելի կլինի նաև գնային առումով: Քանի որ, ամեն դեպքում, ինչու որակյալ հայկական կարտոֆիլը կամ միսը ներմուծել Վրաստանի միջոցով` վճարելով նաև միջնորդավճար, երբ կարելի է «առաջին ձեռքից» գնել: Դրա համար անհրաժեշտ է միայն Ադրբեջանի ղեկավարության կամքը:

Իսկ քանի դեռ դա բացակայում է, կցանկանայինք, որ Մաղերրամովը շատ չտուժեր իր բացահայտ խոստովանության համար:

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր