Դաշնակցականներն «Իսլամիադա»-ին կամ ևս մեկ անգամ ադրբեջանական հանդուրժողականության մասին

Բաքվում անցկացնող ֆուտբոլի երիտասարդական մրցաշարի` «Իսլամիադա»-ի շրջանակում Ադրբեջան-Ալժիր կիսաեզրափակիչ խաղի ընթացքում մի քանի միջադեպեր գրանցվեցին, որոնք բուռն արձագանք գտան ադրբեջանական ԶԼՄ-ներում և սոցկայքերում:

Ինչպես ցանկացած սպորտաձևի և մակարդակի մրցումների ժամանակ ընդունված է Բաքվում, մրցավարներն ուժերի ներածին չափով օգնում են Ադրբեջանի հավաքականին: Այդ կանոնից բացառություն չի եղել նաև «Իսլամիադա» ֆուտբոլի մրցաշարը: Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների և սոցկայքերի օգտատերերի տեղեկատվության` խաղից հետո, որը մրցավարների ակտիվ օժանդակությամբ ավարտվել է 2:0 հաշվով` հօգուտ Ադրբեջանի հավաքականի, Ալժիրի հավաքանի խաղացող Ֆաիրդ ալ-Մելալին գետնին է նետել Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստներից մեկի մարզաշապիկը և ոտքերով տրորել վրան պատկերված ապօրինածին պետմիավորի խորհրդանիշը: Բացի դրանից, ադրբեջանական պարբերականները պնդում են, որ ալ-Մելալին նաև ջարդել է հանդերձանաի դուռն ու հայհոյել մրցավարներին:

Թե որքանով կարելի է հավատալ անդրթուրքերի տարածած տեղեկությանը, ինքներդ որոշեք, հարգելի ընթերցողներ: Բայց պետք է նշել, որ ալժիրցիների մարզիչ Շաֆիկ Ամերը, օրինակ, այդպիսի բան չի տեսել:

Խաղից հետո, որպեսզի արդարացնեն մրցավարների կանխակալությունը և զրպարտեն մրցակցին, Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստներն իրենց երկար լեզուներով հիմարություններ են դուրս տվել: Այսպես, ոմն Աղաբալա Ռամազանով, ընթացքում խոստովանելով, որ մրցավարներն օգնում են իրենց թիմին, իսկական ադրբեջանցուն վայել հանդուրժողականությամբ հայտարարել է, թե ալժիրցիները «գնչուների պես են» խաղացել:

«Առաջին րոպեներից դժվար չէր նկատել, որ ալժիրցիները մրցավարների հանդեպ զգուշավոր էին: Ինչպես երևում է` նրանք տեսել են Մարոկկոյի հետ խաղը, որտեղ մրցավարները բարեհաճ էին մեր նկատմամբ: Ավելացնեմ, որ նրանք գնչուների պես էին խաղում: Ես դեռ խաղի ընթացքում իրենց ավագին հարցրել եմ, թե ինչ է կատարվում հետները, որտեղի՞ց այդքան ագրեսիա: Մենք բոլորս մուսուլմաններ ենք»:

Բայց Ռամազանովին ու իր ռասիստական հարձակումներին գերազանցել է հավաքականի մեկ ուրիշ անդամ` ոմն Մախսուդ Իսաև` պատմելով այն մասին, որ ալժիրցիներն ամբողջ խաղի ընթացքում ծաղրել են իրենց հավաքականին` անընդհատ լոզունգի պես կրկնելով. «Հայաստա՜ն, Հայաստա՜ն». Բացի դրանից, Իսաևի խոսքով, չար ալժիրցիներն իրեն և իր ազգակիցներին անվանել են «խոզեր»…«գնչուներ» (՞) և սպառնացել խաղից հետո թքել իրենց խանդավառված անդրթուրքական դեմքերին:

Ի՞նչ ասես: Ստացվում է, որ ալժիրցիները նույնպես դարձել են հավաքագրված հայկական հատուկ ծառայություններ, իսկ գուցե ընդհանրապես ծպտյալ դաշնակցականնե՞ր են:

Վաղը «Իսլամիադա»-ի եզրափակչին ադրբեջանցիները կհանդիպեն Օմանի իրենց հասակակիցների հետ, որոնք նույնպես շատ հանգիստ կարող են դառնալ հայ լրտեսներ, ովքեր Բաքու են գնացել հայկական լոբբիի առաջադրանքով: Էհ, միայն թե մրցավարները չհիասթափեցնեն…

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր