Ադրբեջանական վախի խոշոր աչքերը

Ադրբեջանական իշխանությունների հայտարարություններն այն մասին, իբր Ադրբեջանում հայտնաբերվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբ, որը ռազմական գաղտնի տեղեկատվություն է փոխանցել Հայաստանի հետախուզական ծառայություններին, ինչպես նաև այդ հայտարարություններին ուղեկցող տեղական ԶԼՄ-ների տեղեկատվական աղմուկն ինձ հիշեցրին խորհրդային շրջանի հին ու բարի կատակներից մեկը, երբ անտառով քայլող մարդը բարձրաձայն երգում է, որպեսզի իր ձայնով խլացնի իրեն վախեցնող բնության ձայները: Ճիշտ այդ հումորային պատմության հերոսի նման ադրբեջանական քարոզչությունը բարձրաձայն բղավում է այն մասին, իբր Հայաստանի հատուկ ծառայությունները պատրաստվում էին Բաքվի ինչ-որ կենտրոնական շրջաններում ահաբեկչություն իրականացնել, չեզոքացնել Ադրբեջանի ղեկավարներին, էլի ինչ-որ բաներ անել այնտեղ և, վերջին հաշվով, երևի կազմալուծել այդ ապօրինածին պետական միավորը: Վախկոտ մարդկանց երևակայությունը սահմաններ չունի: Ես չէի զարմանա, եթե ադրբեջանցիները գրեին, որ զինված ուժերի սպաներին հավաքագրելու գործում հայերին օգնել են այլմոլորակայինները` մեզ տրամադրելով գլխուղեղի և ոսկրածուծի փոխարինման հետ կապված տիեզերական տեխնոլոգիաներ: Բայց, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցիները նույնպես վախեցել են իրենց հերյուրանքներից և հիմա ուզում են ինչ-որ ձևով փոխել իրավիճակը:

Այսպես, այն բանից հետո, երբ համացանցում իր «փառքը» գտավ Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ Ահադով Ռաֆայել Կարիբ օղլուն, ադրբեջանական քարոզչությունը որոշեց նրան ներկայացնել որպես հայ լրտես. իբր, տեսեք, թե ում հետ են գործ բռնում թշնամու հատուկ ծառայությունները: Ի՞նչ սպառնալիք կարող է ներկայացնել այդպիսի անբարոյական այլանդակը: Նման կերպ ադրբեջանական քարոզչամեքենան փորձեց միանգամից երկու հարց լուծել. հանգստացնել` առանց այդ էլ մշտապես վախի մեջ ապրող իրենց հայրենակիցներին, և երկրորդ` խուսափել զինված ուժերի բարձրագույն սպայական անձնակազմի բարոյա-հոգեբանական վիճակի մասին հանրային քննարկումներից:

Հարցի երկրորդ մասի հետ կապված, կարծես, ադրբեջանական իշխանությունների գործերն այնքան էլ վատ չեն: Այդ երկրի քաղաքացիներն անգամ չեն զարմացել` տեսնելով փոխգնդապետի մերկ լուսանկարները: Կարծես` ամեն ինչ այդպես էլ պետք է լիներ: Միայն սոցկայքերի որոշ օգտատերեր, կարծես, վիրավորվելով հայերի, ռուսների, վրացիների և մեր տարածաշրջանի այլ ազգությունների ծաղրանքից` որոշել են «ապացուցել», որ լուսանկարները սարքած են, կեղծ են կամ էլ պատկանում են ոչ թե ադրբեջանցի սպային, այլ հեռավոր արևելյան երկրներից որևէ արաբի: Բայց նրանք ևս արագ շրջանցեցին թեման` հընթացս շարունակելով քարոզչամեքենայի «պաշտոնական վարկածն» այն մասին, իբր փոխգնդապետը հայ լրտես է:

Իսկ ահա ադրբեջանցիների երակների մեջ մտած անասնական վախի հետ ալիևյան քարոզչությունը դեռևս ոչինչ չի կարողանում անել: Չնայած ի՞նչ կարող է անել, եթե իրենք էլ են վախենում: Քանի որ գիտեն, որ Ադրբեջանում իսկապես կան հայկական հատուկ ծառայությունների համար աշխատող պրոֆեսիոնալ լրտեսական ցանց: Ամեն դեպքում, պետք է որ կռահեն դրա մասին: Հնարավոր է` անգամ ոչ թե մեկը, այլ` մի քանի ցանցեր: Եվ գիտեն, որ այդ մարդկանց չէ, որ ձերբակալել են: Նշանակում է` սպառնալիքը չի վերացել: Նման իրավիճակում գնա և ապացուցիր, որ Ադրբեջանում ամեն ինչ լավ է, «հայ ահաբեկիչները վնասազերծված են» և այլն: Չի ստացվի: Անգամ եթե ամբողջ օրը մանտրայի պես կրկնեն, որ «բացահայտել են հայ լրտեսների խումբ»:

Ահա այդպես են Ադրբեջանում գործերը… Հնարավոր է` հենց դրա համար Ալիևի ոչ ադեկվատ պահվածքն ավելի ու ավելի է զգացնել տալիս: Գուցե նրանց օգնե՞լ է պետք: Voskanapat.info-ի խմբագրությունում մենք արդեն չենք կարող հանգիստ հետևել մեր հոդվածների մշտական հերոսների հոգեկան խանգարումներին: Մենք քննարկել ենք այդ հարցը և որոշել մի քանի ակնարկ անել այն մասին, թե ինչով են զբաված մեր հատուկ ծառայություններն Ադրբեջանում: Բայց այդ մասին, ինչպես ընդունված է ասել, հաջորդ դասին: Այսօր միայն կասենք, որ Ադրբեջանում ահաբեկչություն անելը հայերին չի հետաքրքրում: Մենք այլ կերպ մեր մասին կհիշեցնենք: Ի դեպ, ինչպես միշտ: Պինդ եղեք:

Սևակ ՄՈԿԱՑԻ

Կապված նյութեր