Բաքուն որոշել է Լապշինի գինը՝ դա «քարվաճառյան ճիվաղ» Ասկերովն է

Այն, որ բլոգեր Լապշինն առուծախի առարկա է դառնալու Բաքվի համար պարզ էր… Սակայն դժվար էր կռահել, թե երբ է Ալիևը իր գինն ասելու… Այսօր արդեն Ալիևն իր «շուրթերից» մեկի գրչով այդ գինը ներկայացրել է շահագրգիռ կողմերին…

Բոլորին հայտնի է ,որ ազերի նախկին ընդդիմադիր լրագրող և Ալիևների ընտանիքի ոխերիմ թշնամի Էյնուլա Ֆաթուլաևը, ով իր հայացքների համար Բաքվի բանտում մի լավ «պատժվելուց» հետո ազատ արձակվեց, հիմա դարձել է նույն Իլհամի ընտանիքի սազանդարը և Իլհամի ոչ պաշտոնական մամլո խոսնակը… Այն, ինչ չի կարելի բացեիբաց առաջարկել և խոսել, Իլհամ բաբան անում է Էյնուլայի շուրթերով… Նշեմ, որ այդպիսի «շուրթերի» դեր են տանում բազմաթիվ ազերի երեսփոխաններ, լրագրողներ, պաշտոնյաներ և քաղաքագետներ…

Այսօրվա իր հոդվածներից մեկում ֆաթուլաևն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ ՌԴ-ն հետևում և վերահսկողության տակ է պահում բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը… Ալիևի մանկալվիկին դա բացարձակ դուր չի եկել… Ու Էյնուլան ավելի լավ բան չի մտածել, քան համեմատել բլոգեր Լապշինի գործը մարդասպաններ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործի հետ և հարցնել տիկին Զախարովային, թե ինչու՞ վերջինս նաև չի հետևում ՌԴ քաղաքացի Դիլգամ Ասկերովի գործին… Ֆաթուլաևին դուր չի եկել այն, որ ՌԴ-ն չի արձագանքել ալամ աշխարհի ամենահզոր նախագահ Իլհամ բաբայի խնդրանքին և չի միջնորդել ՀՀ-ի իշխանությունների առաջ, որ վերջիններս ազատեն ՌԴ քաղաքցի Դիլգամ Ասկերովին… Ֆաթուլաևն իր հոդվածում ընթերցողների հատուկ հիշեցնում է, թե ինչպես է նախագահ Ալիևը ՌԴ նախագահ Պուտինին փոխանցել Ասկերովի ընտանիքի նամակը և խնդրել ջանքեր գործադրել ազատ արձակելու Ասկերովին…

Հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահը ջանք ու եռանդ չի խնայում,որ ազատության մեջ տեսնի ազերի մարդասպաններ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք 2014 թ.-ի հուլիսին «մեկնել» էին Քարվաճառ՝ ծնողների գերեզմաններին այցելության և ձեռքի հետ էլ սպանել էին երկու մարդու… Ձերբակալված ազերի մարդասպանները դատապարտվեցին ազատազրկման…

Միայն Ֆաթուլաևի նման նողկալի արարածը կարող է Լապշինի գործը համեմատել մարդասպանների գործի հետ, որոնք երեքով սպանել էին 17-ամյա դեռահասի և մի կնոջ… Չնայած, ի՞նչ կարելի է սպասել Ֆաթուլաևից և իր ազգակիցներից, եթե Բաքվում հայ սպանողին հերոսացնում են… Տկարամիտ Էյնուլան մտածում է, որ ՌԴ-ում տեղյակ չե՞ն իրենց քաղաքացու «հերոսություններից»… Շատ լավ տեղյակ են և գերադասում են չբարձրաձայնել, քանի որ դրա նմանին պաշտպանելը խայտառակություն է… Բաքվում մտածում են, որ եթե իրենք մարդասպաններին հերոսացնում են, ապա նույնն էլ պետք է անեն այլ երկրներում, որոնց ազերի քաղաքացիների հանցագործություն են գործում այլ երկրների տարածքում…

Սակայն այս «հոդվածից» մի բան պարզ դարձավ՝ Բաքուն Մոսկվային շատ պարզ հասկացնում է, որ եթե վերջինս ցանկանում է տեսնել Լապշինին ազատության մեջ, ապա պետք է իր հնարավորություններն օգտագործի և փորձի արցախյան բանտից ազատել Դիլգամ Ասկերովին։ Բաքվի այս խաղի մեջ ներքաշված են նաև Ուկրաինան և Իսրայելը… Զարմանալի մի բան նկատվեց երեք «հայրենիքների» քաղաքցի Լապշինի Բելառուսում ձերբակալության և Ադրբեջան հանձնման հետ կապված… Իսրայելը, որը ԵՐԲԵՔ չի թույլ տալիս, որ իր քաղաքցիներին նսեմացնեն որևէ երկրում, մի քանի թատերական բնույթի հայտարարություններ արեց Լապշինի պահով և վերջ… Իսկ պաշտոնական Կիևն ընդհանրապես լռեց… Ակտիվ է մնում միայն Մոսկվան… Որքան կարելի է կռահել, Լապշնի «խայծը» կուլ են տվել միայն ՌԴ-ում ու հիմա Իլհամ Ալիևն իր կամակատարների միջոցով առաջարկում է Լապշինի ազատագրման գինը՝ դա մարդասպան Ասկերովի ազատ արձակումն է… Պրիմիտիվ Էյնուլային կարելի է շնորհակալություն հայտնել, որ վերջապես բացահայտեց Լապշինի շուրջ ընթացող այս խաղի դերակատարներին և նրանց ստանձնած դերերը…

Հուսով եմ, Հայաստանի և Արցախի իշխանությունները ԵՐԲԵՔ թույլ չեն տա, որ Ալիևի առաջարկած այս գործարքը տեղի ունենա և Ադրբեջանն ունենա նոր ազգային հերոս… Ասկերովի և Գուլիևի տեղը իրենց ընկերոջ՝ Հասանովի կողքին՝ փոսի մեջ է… Միայն այդտեղ կարող են հանգրվանել քնած մարդուն սպանողները, դեռահասին մորթազերծ անողները և կնոջը գնդակահարողները… Իլհամ Ալիևի հերոսներ Ասկերովը և Գուլիևը ոչնչով չեն տարբերվում «բուդապեշտյան ճիվաղ» Ռամիլ Սաֆարովից…

Հ.Գ. Ի դեպ, առաջին անգամը չէ, որ Իլհամ Ալիևը գին է առաջարկում Գուլիևի և Ասկերովի համար… АPА գործակալության հաղորդմամբ 2014 թ-ի օգոստոսի վերջին Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի փախստականների և հարկադրված տեղափոխվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է Ադրբեջանում գտնվող, 5 հոգուց բաղկացած հայկական ընտանիքը և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դիակը փոխանակել Շահբազ Գուլիևի, Դիլգամ Ասկերովի, նաև Հասան Հասանովի դիակի հետ… Սակայն պաշտոնական Երևանը և Ստեփանակերտն անդրդվելի էին… Բաքվին փոխանցվեց միայն Հասանովի լեշը…

Այս երեք տարիների ընթացքում Բաքուն «կենացները» թանկարցրեց և փորձում է Լապշինի ՌԴ քաղաքցի լինելու հանգամանքը օգտագործել իր ուզածին հասնելու համար…

Լապշինի ձերբակալման համար Հայաստանը և Արցախը արդեն պատասխանել և պատժել են Ադրբեջանին… Վերջերս Արցախ այցելեցին շուրջ 30 հայտնի բլոգերներ և լրագրողներ… Այդ շռնդալից ապտակը Բաքվում դեռ չեն մարսել և գերադասում են լռել… Արցախը տեղեկատվական շրջափակման Բաքվի փորձերը ձախողվեցին… Հիմա էլ Ալիևը ուզում է այն օգուտ ստանալ Լապշինից, որը համոզված եմ ևս կձախողվի…

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ
Facebook սոցիալական ցանց

Կապված նյութեր