Երևում է` հաշվարկել էր ամեն ինչ:
Նավթային բումի ժամանակ ձեռք բերել ժամանակակից սպառազինություն, եվրոպացի քաղաքագետների բարեհաճությանն արժանալու համար նրանց կերակրել խավիարով: Խեղդել է ներքին ընդդիմությունը, սեփական հասարակ ժողովրդից սարքել զոմբիացած հոգեկան հիվանդների հորդա, որը երազում է միայն վրեժի և հայի արյան գետի մասին` ընդունակ հավատալու ցանկացած ստի և արդարացնելու ցանկացած` անգամ ամենահրեշավոր չարագործություն: Սպանել կամ արտաքսել է բնիկ ժողովուրդների առաջնորդներին և ակտիվիստներին, «վարձու արտասահմանյան գրչակներին», ՅՈՒՆԵՍԿՕ-ի պես միջազգային «կեղծ» գրասենյակներին ու ծախված կազմակերպությունների օգնությամբ «օրինականացրել» հազարամյակների քաղաքակրթության պատմության ու մշակութային սեփականության հանդեպ իր քոչվոր ցեղի պահանջները: Անձամբ արգելել է հրապարակել իր ասկյարների կորուստների մասին, նախապես ստացել կատարածու Էրդողանի աջակցությունը, հնարավոր է նաև` ոչ միայն նրա. ուժային կենտրոնները խոստացել էին չմիջամտել «բլից կրիգի» հաջող ավարտին, և սպասում էր խավար գիշերվան: Եվ անգամ, որպես փարձառու կողոպտիչ-կրկնահանցագործ, իր համար ալիբի էր պատրաստել` անձամբ գտնվելով Վաշինգտոնում:
Այո, նա, կարծես, ամեն ինչ հաշվարկել էր:
Բացի մի բանից:
Որ իր հորդային դիմակայելու են նրանց ժառանգները, ովքեր արդեն ջարդել են իր ատամները և´ 1905թ., և´ 1918թ., և´ 1990-ականների սկզբներին: Հոր դասը, որ պտուղներ է տվել քարե կուռքերի հանքաշերտի մեջ, ինչպես երևում է, չստացվեց ժառանգաբար փոխանցել դասալիքին:
…Եվ կրկին տողեր` իրադարձությունների մասին` գրված պատմության հուշատախտակներում: Եվ նորից ամեն ինչ կկրկնվի:
Եվ կրկին կսպանվեն երեխաներ: Միայն թե այս անգամ ոչ թե յաթաղանով, այլ` «Գրադ»-ով: Եվ կրկին կլինեն մորթված ծերեր, մինչև վերջին շունչը դիմադրած զինվորների այլանդակված մարմիններ: Եվ պոետը կասի. «Ես մտածում էի, որ անցած տարիների ընթացքում թուրքերը գեթ մի փոքր բուժվել են իրենց վայրագությունից, մինչդեռ նրանք լրիվ չորքոտանի են դարձել»…
Բայց կրկին, ինչպես հարյուր, երկու հարյուր, հազար տարի առաջ, երեկվա անլուրջ տղաները հայոց լեռների ստորոտին դառնում են կատաղի առյուծներ և ետ շպրտում Անկարայում վարժեցված հատընտիր հատուկ ջոկատայինների գիշերային խմբերին ու կանգնեցնում են տանկային ստորաբաժանումներին` խափանելով հին գլուխ կտրողների և մարդակերների ռազմերթը: Եվ Հայրենիքին ծառայելու համար Ռուսաստանից վերադարձած երիտասարդ հայ պատանին, որ դեռ նոր է սովորում մայրենի լեզուն, սովորական ենթափողային նռնականետով ժամանակակից ուղղաթիռ է խոցում: Եվ հայ զվարճախոս հովիվը սովորական որսորդական հրացանից ընդհատում է ամենաժամանակակից, նորագույն սարքավորումներով համալրված և հազարարավոր դոլար արժեցող իսրայելական արտադրության անօդաչու սարքը: Եվ վաշտի հրամանատարը, տեսնելով, որ իր զինվորներն ուր որ է կհայտնվեն պաշարման մեջ, նրանց թիկունք է ուղարկում, իսկ ինքը սպասում թշնամու մոտենալուն և հետո պայթեցնում իրեն նռնակով` նրանց հետ միասին…
Եվ կվառվեն թշնամու տանկերն ու Солнцепек համակարգերը, կխոցվեն ուղղաթիռները, և թշնամու ասկայրները հարյուրներով դժոխք կուղարկվեն: Եվ անօգուտ կլինեն նրանց բոլոր «Սմերչներն» ու «Գրադ» կայանները:
Թե´ ծեր, թե´երիտասարդ, թե´ մտավորական, թե´ բանվոր, թե´ ձեռներեց, թե´քաղաքի բնակիչ` որպես կամավոր, կպաշարեն զինկոմիսարիատներն ու զորակոչման կայանները, կխնդրեն ու կպահանջեն, որ իրենց առաջնագիծ ուղարկեն: Եվ դրա անհրաժեշտությունը չլինելու դեպքում մերժում ստանալով` կվիրավորվեն: Եվ Արցախ տանող մայրուղու վրա ավտոմեքենաների խցանումներ կառաջանան…
Եվ հակառակ կողմում կրկին խուճապ կսկսվի, և այնտեղ էլ խցանումներ կառաջանան ճանապարհներին, բայց արդեն`բոլորովին այլ պատճառով: Եվ հանրապետությունից կարտաքսվեն ռուս լրագրողները, ովքեր իրեցն աչքերով կտեսնեն այդ խուճապն ու անասնական վախը: Եվ կրկին կսկսվեն ապատեղեկատվական հոսքեր, սովորական դարձած հիստերիա և կոչեր` ուղղված միջազգային հանրությանը` հայերի վրա ազդելու աղերսանքով: Եվ կրկին հաշտություն կխնդրեն:
Եվ գլուխը կախ դասալիքը, որ կերել է հարյուրավոր մարդկանց գլուխներ, տասնյակ միավոր ռազմական տեխնիկա և ենթակառուցվածքներ`այդպես էլ չհասնելով իր նպատակին, հոսպիտալում տեսության կգնա վիրավոր երիտասարդ թուրքերին, որոնց անձամբ է սպանդանոց ուղարկել և կանգնելով դռների մոտ` գարշելի ձևականությամբ նրանց առողջություն կմաղթի:
Եվ մամուլում իրականությունն արտացոլող մի քանի հոդվածներն ու որոշ քաղաքագետների կողմից կատարվածին տրված հատուկենտ իրավացի գնահատականները կրկին կթաղվեն երկու կողմերին ուղղված ողջամտության կոչերի հեղեղի մեջ. ոչինչ չպարտավորցնող հերթապահ արտահայտություններ, կշեռքի միևնույն նժարին դրված դահիճ և նրա զոհեր:
Աշխարհը, որտեղ ամեն ինչ վաճառվում և գնվում է, որտեղ արդարությունն ու պատիվը սոսկ դատարկ խոսքեր են` հեշտությամբ խլացվող թղթադրամների շրշյունի և նավթի կլկլոցների մեջ, վերջին տասնամյակների ընթացքում ընդհանրապես չի փոխվել: Ավելի շուտ` հակառակն է տեղի ունեցել` դարձել է ավելի կեղծ ու ցինիկ:
Բայց մենք չենք ունեցել ու չունենք այլընտրանք: Սա է մեր Հայրենիքը` կտակված մեր պապերից և պահպանված մեզ համար` մեր հայրերի կողմից: Հայրենիքը, որը մենք պաշտպանել ենք նախորդ պատերազմում և որը ժառանգելու ենք մեր երեխաներին:
Այնուամենայնիվ, ի՞նչ եմ ուզում ասել: Մեր երեխաներնն արդեն ապացուցել են, որ մենք կարող ենք չանհանգստանալ Հայաստանի համար: Նրա ճակատագիրն ու ապագան, ինչպես և նախկինում, հուսալի ձեռքերում է:
ՊԱՆԴՈՒԽՏ