Եկեք չխառնենք ինտելեկտուալներին մտավորականության հետ

Ինտելեկտուալը հստակ հասկանալի «բան» է: Դա իրենց բնագավառում կայացած պրոֆեսիոնալներն են` ֆիզիկոսները, քնարերգուները, գրականագետները, աստղագետները, մաթեմատիկոսները, փիլիսոփաները, կոմպոզիտորները, մանկավարժները և այլն: Նրանք մտածում են համակարգված, ստեղծում հանրության մեջ պահանջարկ ունեցող արտադրանք, և հայերենում դրան համարժեք բնորոշում կա` վարպետ, մաեստրո:

Չգիտես որտեղից ռուսերենում և որոշ չափով հայերենում արմատացած «ինտելիգենտ» բառը արդեն մեկ դար է, որ իր անհեթեթությամբ ծիծաղեցնում է եվրոպացիներին, ում համար «intelligence» գոյականը սերտորեն կապված է հետախուզության հետ: Որպես հավելում` այն ճիշտ ձևով արտացոլում է այն մարդկանց անհեթեությունը, ում՝ ինձ համար չսիրելի Սոլժենիցինը շատ դիտուկ որակում է տվել` «քաղքենակիրթ»: Տեսեք, թե Չեխովն ինչ խղճահարությամբ է նկարագրում «փոքր մարդուն»:

Կարճ ասած` տիպիկ մտավորականին բնորոշ տիպիկ դրաման իր չկայացած լինելն է. նա ունի կրթություն, աշխատանք, ընտանիք, իսկ երջանկությունն ու ինքնակաիրացումը բացակայում են: Համատարած թռիչքներ երազում, թե արթմնի, աշնանային մարաթոն, ֆարատյևյան երևակայություն: Այնինչ, պետք է միայն առաջին քայլն անել, բայց չէ. փոխարենը ինքնապրպտման ճահճին սովոր, անվերջ խոհանոցային բանավեճերերի, երկմտանքի արդյունքում, ի վերջո, բոլոր չարիքների մեղավոր են հռչակվում «հոտած ռեժիմը», «պասիվ ժողովրդական զանգվածին» կամ այլ կերպ ասած` forza el destino.

Իսկ կյանքը՝ իսկականը, վառն, աշխույժը և ամեն ինչ (լավն ու ոչ այդքան բարին, ուրախն ու դրամատիկը), անցնում է կողքովդ` քթիդ տակով: Մեկնիր ձեռքդ և վերցրու վիրահատական դանակը, լծակը, գնդացիրը, ղեկը և արա այն, ինչը թույլ է տալիս կայանալ և օգնում է իմաստալից դարձնել նաև քեզ շրջապատողների կյանքը:

Կան գրիչը ձեռքը վերցրած կամ ստեղնաշարով աշխատող հեղինակներ, ովքեր, չնայած սոցիալական կայքերում պահանջված լինելուն, «ահավոր հեռու են ժողովրդից», բազմոցային մտավորականության ներկայացուցիչներ են: Ես կանվանեմ ֆիզիկապես, սոցիալապես և քաղաքականապես իրարից լրիվ տարբերվող ժամանակակից ռուսական պոեզիայի երկու ներկայացուցչի` Պրիլեպինին և Օլիշանսկոյին, որոնց միավորում է իրենց և իրենց ստեղծած գրական ապրանքի հանդեպ խիստ պահանջկոտությունը, սերը (թեկուզ արգելված) շրջապատի հանդեպ և Հայրենիքի ճակատագրի հարցում ունեցած մասնակցության գիտակցումը:

Հուսով եմ՝ կներեք ինձ այսչափ բյուրոկրատական բնորոշումը, քանզի նրանց օրինակը հիշեցի անցած ապրիլի բախման պատճառով, որպեսզի ազատության համար ֆեյսբուքյան մարտիկների հետ կապված որևէ պատրանք չունենանք։

Ահա թե ինչպես է նրանց մասին արտահայտվել Պրիլեպինը.

«Եթե Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, ապա երկրի լավագույն մարդիկ, բնականաբար, կպաշտպանեն Ադրբեջանին` ընդդեմ Հայաստանի:

Լավագույն մարդկանց լավագույն կայքերում նորությունն արդեն գրված է այն իմաստով, որ կոնֆլիկտը հրահրողները, իհարկե, հայերն են: Դա էր մնում:

(Ադրբեջանի հանդեպ ամենայն հարգանք ունենալով` ոչ ոքի չեմ ուզում վիրավորել, խոսքը ոչ այնքան նրանց է վերաբերվում, որքան տեղաբնիկներին):

Դեպքից դեպք ինչպիսի անսխալ ընտրություն են անում այդ լավագույն մարդիկ:

Եթե վաղը Ռուսաստանը պատերազմի մեջ մտնի եռոտանի մարդակեր, այլասերված ցեղերի հետ, որոնք կտրում և տեղն ու տեղը ուտում են պարտվածների սեռական օրգանները, գիտեմ, թե նրանք ում կողմից կլինեն:

Գրողը տանի, ախր դրանք անսխալ մեքենաներ են: Ո՞վ է դրանք այդպես հավաքել: Գոնե լինու՞մ է այնպես, որ ինչ-որ բան նրանց համակարգում չաշխատի»:

“Лучшие люди” будут болеть за Азербайджан, Рен ТВ, 04 апреля 2016 г.

Իսկ սա Դմիտրի Օլիշենկոյի գրառումն է, որն ունի երեք օրվա վաղեմություն: Ավելի լավ ավարտ, քան վերջին երեք տողերն են,ես չէի կարող մտածել.

«Լրահոսում տեսնում եմ չճանաչված մի պետությունում հյուրընկալվող Անտոն Նոսիկի մի լուսանկար, որի տակ գրված է.  

«Բարեկամաբար գրողի ծոցն ենք ուղարկում նրանց, ովքեր չեն ճանաչել Արցախը…»

Իսկ հետո հենց Անտոն Նոսիկի մոտ տեսնում եմ պարզաբանում. «Առավոտյան մեկնում եմ Լեռնային Ղարաբաղ, այն հին հայկական Արցախն է: Կարծիք կա, որ ով գնում է այնտեղ, խախտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ինձ դա չի անհանգստացնում, որովհետև Ադրբեջանի գոյությունն ինքնին` որպես անկախ պետական միավոր, ես համարում եմ նվաստացուցիչ պատմական սխալ և թյուրիմացություն: Ինչպես մինչև 1918թ. նման երկիր չկար, այնպես էլ դրանից հետո աշխարհի քաղաքական քարտեզն առանց դրա հրաշալի կարող էր լինել: Ափսոս, որ այդ հիանալի հնարավորությունը բաց է թողնվել»:

Իմ նախնիները արմատներով Շուշիից են: Նոսիկին էլ եմ համակրում: Բայց որքան հիանալի է ամեն ինչ ստացվում պահպանողական մտավորականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների, այլ երկրների տարածքային ամբողջականության և այդ ամենին տիրապետելու հետ` առանց այդ անիծված Պուտինի կամ վատ ռուսների:

Գալիս է ու գնում, գալիս-գնում: Պարզվում է` ամեն ինչ կարելի է: Պարզվում է` այդ ամբողջականությունը նրանն է: Գրողի ծոցը գնան այդ ճանաչված սահմանները։

Պարզվում է` կյանքը տարբեր է, և եթե լավ մարդիկ ուզում են, ապա կարող են առանձնանալ վատից և անգամ պայքարել իրենց անջատման համար, իսկ իրենց հակառակորդի մասին ասել, որ նա թյուրիմացություն է, և ինչպես մինչև 1918 թ չի եղել քարտեզի վրա, պետք էլ չի, որ լինի:

Բայց ինչ-որ մեկն էլ մինչև 1918թ. չկար քարտեզի վրա, բայց ո՞վ, ո՞վ:

Ափսոս, մոռացա:

Իմ սիրելիներ, ինձ հարազատ հայեր:

Նախանձում եմ ձեզ:

Որքան է բերել ձեր բախտը»:

Արսեն ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կապված նյութեր