Անվճար բաժանվող «Մետրո» թերթը, որի կենտրոնական կայանը գտնվում է Լոնդոնում և որն իր տպագիր արտադրանքը բաժանում է աշխարհի բազմաթիվ երկրների մետրոներում` այդ թվում և Ռուսաստանում, պարբերաբար աչքի է ընկնում հակահայկական նյութերով: Սա այն թերթն է, որը հրապարակել էր հայատյաց աղտոտ փորձերով լեցուն, հարազատ մոր գերեզմանի վրա թքած «քաղաքագետ» Ջանաշիան։ Նույն թերթոնն է, որը Հեյդար Ալիևի կողմից վճարված տականքի շուրթերով հայկական խաչքարերն ու ճարտարապետությունը որակում է «ցածրարժեք գործ»:
«Մետրո» թերթն այս անգամ էլ է աչքի ընկել: Խոսքն ապրիլի 4-ին հրապարակված` «Հայաստանը խորհրդարան է ընտրել» վերնագրով նյութն է, որի հեղինակ ոմն Ասյա Հելմանը պատմում է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների մասին:
Արագ մեջբերելով Հայաստանում տեղի ունեցած ընտրություններում քաղաքական ուժերի ունեցած արդյունքները` Ասյա Հելմանը հարց է ուղղում հրավիրյալ փորձագետին: Եվ, ըստ ձեզ, այդ եռյակից ո՞վ կլինի ելույթ ունեցողը. մեր հին ծանոթ ադրբեջանցի քարոզիչ, Մոսկվայի Պետական Համալսարանի Կովկասյան կենտրոնի տնօրեն Իսմայիլ Աղաքիշիևը: Ընդհանրապես, Հայաստանում կայացած ընտրությունները մեկնաբանելու համար ադրբեջանցուն հրավիրելը, իհարկե, լրագրողական ցինիզմի գագաթնակետն է: Բայց «Մետո»-ի դեպքում, չգիտես ինչու, դա արդեն չի զարմացնում:
Ենթադրում եմ, որ Աղաքիշիևն անդրկովկասյան թուրք չէր լինի, եթե չօգտագործեր «ռուս ընթերցողին ադրբեջանական քարոզչության հակահայկական մի քանի որակավորումներ հրամցնելու» հիանալի հնարավորությունը: Օրինակ, նրան ահավոր դուր չի եկել Հայաստանի խորհրդարանական ընտրություններում արված նորամուծությունը` համաձայն որի խորհրդարանում 4 մանդատ է հատկացվում ազգային փոքրամասնություններին: «Փորձագետի» կարծիքով` այդ քայլի նպատակահարմարությունը կարելի է կասկածի տակ դնել.
«Հայաստանը սակավազգ (հենց այդ բառն է օգտագործում Աղաքիշիևը, – Պանդուխտ) հանրապետություն է, որտեղ բնակչության 98 տոկոսը հայ է, դրա համար էլ նրանք ստիպված են գտնել այդ չորս մարդուն»:
Կարող եմ պատկերացնել, թե այդ արտահայտությունից հետո Աղաքիշիևը որքան կցանկանար բարբաջել աշխարհում հավասարը չունեցող ադրբեջանական հանդուժողականության մասին: Բայց, երևում է, տպագիր նյութի ձևաչափը թույլ չի տվել դա անել: Իսկ, հնարավոր է, Ասյա Հելմանն ուժերի լարումով «փորձագետին» ստիպել է բերանը փակել:
Չնայած պետք է նշել, որ ոչ մի պատգամավոր` ոչ միայն ազգային փոքրամասնությունները ներկաայցնող, այլև Ադրբեջանի հանրապետության բնիկ ժողովուրդները, նրա օրենսդիր մարմնում Հելմանը անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող գտնել: Նմանների առհասարակ բացակայության պատճառով համաշխարհային «հանդուժողականության» այդ որչում։
Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանում տեղի ուենցած ընտրություններին, ապա ես, հավանաբար, շատ կզարմանայի, եթե ադրբեջանցի փորձագետը դրանց ծայրահեղ գնահատական չտար:
«Ընդդիմությունը փորձել է պայքարել, բայց, ցավոք, ինչպես բազմաթիվ հետխորհրդային երկրներում, մարդկանց հոգեբանությունը հուշում է, որ անցել են նրանք, ովքեր ձեռնտու են գործող իշխանություններին, – ասել է նա: – Ընտրությունները պետք էին, որ, իբր, երկրում իշխանափոխություն լիներ, բայց այն պառլամենտական հանրապետություն չի դառնա: Ուղղակի իրական իշխանությունը հիմա կենտրոնանում է խորհրդարանի խոսնակի ձեռքում»:
Ինձ համար շատ հետաքրքիր է լսել այդ նույն փորձագետի կարծիքը Ադրբեջանում տեղի ունեցած որևէ ընտրության մասին: Օրինակ, փոխնախագահի «ընտրությունների» կամ Իլհամ Ալիևի` ընտրություններում տարած հաղթանակի մասին: Արդեն չեմ խոսում այն մասին, որ «Մետրո»-ի էջերում հայ որևէ փորձագետից նման կարծիք հնարավոր կլինի տեսնել: Ցավոք, այդ պարբերականի ընթերցողը նման հնարավորություն չի ունենա:
ՊԱՆԴՈՒԽՏ