Ճակատամարտում հուսալի թնդանոթներն են

«Ես չէ, որ պետք է ասեմ, թե ով է հաղթել պատերազմը: Դուք ինքներդ գիտեք, որ հրետանին»

Գեներալ Ջորջ Պատտոն

Հրետանին ժամանակակից պատերազմի աստվածն է, ժամանակին ասել է Իոսիֆ Ստալինը: Արցախա-ադրբեջանական սահմանին անցած տարվա ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունները հերթական անգամ վկայեցին հայկական հրետանու բարձր մակարդակի մասին:

Վերջին ժամանակներս շատ եմ շփվել Հայկական բանակի հրամանատարների և զինվորների հետ: Պատմելով քառօրյա պատերազմի ընթացքում մեր զինված ուժերի գործողությունների մասին` բոլորը միաձայն նշում էին հատկապես հայկական հրետանու համակարգված գործողությունները: Մեր զինվորների խոսքով` հրետանավորները դիպուկահարներից լավ էին գործում: Գործնականում ամեն մի արկ հասել է իր նպատակին` թշնամուն պատճառելով զգալի կորուստներ: РЗО համակարգի, թնդանոթների և հաուբիցների անշեղ հարվածներով հայկական ԶՈՒ-ն ոչնչացրել է հարյուրավոր ադրբեջանցի ասկյարների: Հենց հրետանավորներին է հաջողվել թշնամու զինված ուժերի պահեստային ուժերին հեռացնել առաջապահ դիրքերից: Հենց նրանց արդյունավետ գործելու արդյունքում է, որ արբեջանցիները չեն հասցրել մարտի մեջ մտցնել ժամանակակից զրահապատ տեխնիկան, որը ոչնչացվել է թշնամու խորը թիկունքում…

Այսօր, մեր ընթերցողին ուշադրությանն ենք ներկայացնում մեր Բանակի փայլուն զինվորների, մեր հրետանու գործողությունների մասին փոքրիկ տեսանյութ, որը պատրաստվել է «Բարս Մեդիայի» և Voskanapat.info-ի համատեղ ջանքերով: Վայելեք:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Կապված նյութեր