Ադրբեջանի պոտյոմկինյան գյուղերը

Մի քանի տարի առաջ Ադրբեջանում, ի թիվս տասնյակ այլ հեքիաթների, հորինվել է ևս մեկ միֆ` Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքների վրա կառուցված քաղաքի մասին: Քաղաքը, իբր, կոչվում է Նարգիզթեփե և նախորդ պատերազմից այնտեղ ապրում են մի քանի տասնյակ հազարավոր արագ վազող փախստականներ: Իսկ ապագայում, իբր, նախատեսվում է այն դարձնել «ազատագրված Գարաբագի» մայրաքաղաքը: Նման քաղաքի գոյության մասին միֆը բազմիցս բացահայտվել է հենց անդրրկովկասյան թուրքերի կողմից: Համացանցում այդ «քաղաքի» ենթակառուցվածքների մասին չեք գտնի ոչ մի տեղեկություն, լուսանկար կամ հիշատակում: Այն պարզ պատճառով, որ նման քաղաք, ուղղակի, գոյություն չունի: Այն առկա է բացառապես անդրկովկասյան թուրքերի քարոզչական երևակայության մեջ: Անգամ Վիկիպեդիայի հոդվածում Նարգիզթեփեի մասին հիշատակումը պարզորոշ ուղեկցվում է «իբր» և «ԶԼՄ-ների հաղորդմամբ» արտահայտություններով:

Միակը, որ կա ամեն դեպքում, դա մեն-մենակ հայտնվող ամոթալի ծաղկավոր կտորի` Ադրբեջանի պետական դրոշի անվան հրապարակն է` փոքրիկ լերկ բլրակով թաքցված Արցախի ՊԲ անմիջական հասանելիությունից: Իսկ նրա կողքին` այս ծիծաղելի ցուցանակը, որի վրա նշված է հայկական բնակավայրերից ունեցած հեռավորությունը, որը պետք է հաղթահարի զզվելի ասկերախումբը` այն հայերից «ազատագրելու» համար: Ճիշտն ասած, տրամաբանական կլիներ ցուցանակի վրա նշվեր հակառակ ուղղությամբ` մինչև Բաքու հեռավորությունը, դեպի ուր արագավազ ադրբեջանցի ասկայրները կրկին ստիպված կլինեն վազել` երկրորդ հայկական պետության դեմ ագրեսիայի փորձ անելու դեպքում: Իսկ ավելի լավ կլիներ անմիջապես ցույց տալ մինչև Ալթայ հեռավորությունը:

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր