Իլհամապուշ. Իլհամն իսկապես ապշել է

«Ներկա պահին 11 երկրներից 30 բլոգերներ գտնվում են Արցախում, ծանոթանում Արցախի պատմության ու մշակույթի, հետաքրքիր մարդկանց հետ և թքած ունեն «սև ցուցակի» ու Ալիևի նմանատիպ այլ «բանտիկների» վրա»,- նախօրեին այդ լուրը հայտնել է բավականին հայտնի հայ բլոգեր Տիգրան Քոչարյանը: Այդ բլոգերների թվում են` Անտոն Նոսիկը, Անտոն Մերկուրովը, Սվետլանա Բոլշակովան և այլ հայտնի մարդիկ` այդ թվում նաև Իսրայելի և Բելառուսի քաղաքացիներ:

Իսկ դա նշանակում է, որ Լապշինին չեզոքացնելու հզոր ահաբեկող գործողությունը` իրականացված երկու բռնապետերի, մեկ նորաթուխ փոխբռնապետուհու, ազգային անվտանգության նախարարարությունների, դատախազությունների, դատարանների, երկու բռնապետերի հատուկ ջոկատայինների ստորաբաժանումների մասնակցությամբ և պսակված Բաքվի օդանավակայանում շքեղ ռազմական զորահանդեսով և «ադրբեջանական պետականության ու դիվանագիտության տարած հաղթանակի» մասին մազութային ափերում արված հայտարարություններով, հակառակ ազդեցություն ունեցավ: Այդ օպերացիան նպաստեց, որ Արցախ մեկնողների թիվն աճի երկրաչափական պրոգրեսիայով:

Առհասարակ, պետք է նշել, որ բլոգեր Լապշինի հետ կատարվածից հետո հայկական երկրորդ հանրապետության հադեպ աշխարհի հետաքրքրությունը կրկնակի աճել է, ինչպես աճել է նաև սեփական աչքերով այն հողը տեսնել ցանկացողների թիվը, որի համար դաժան մարտեր են վարում համաշխարհային վերջին բռնապետերը:

Արցախում եղած բլոգերներից մեկը` Անտոն Նոսիկը, «Կենդանի մատյանում»-ում (Живой Журнал) «Գնում եմ Արցախ» վերնագրով իր գրառման մեջ Ադրբեջանի և այդ պետմիավորի, այսպես կոչված, տարածքային ամբողջականության մասին այսպիսի կարծիք է հայտնել. «Գնում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այն հին հայկական Արցախն է: Ասում են` Անդրկովկասի ամենագեղեցիկ վայրն է:

Կարծիք կա, որ յուրաքանչյուրը, ով այցելում է այնտեղ, խախտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դա ինձ չի հուզում, քանի որ Ադրբեջանի գոյությունն, առհասարակ, որպես անկախ պետական միավոր, ես համարում եմ պատմական անցանկլաի սխալ և թյուրիմացություն: Ինչպես մինչև 1918թ. նման երկիր գոյություն չի ունեցել, այնպես էլ վերջին դարաշրջանում աշխարհի քաղաքական քարտեզը կարող էր հրաշալի գոյատևեր առանց նրա: Ափսոս, որ այդ հոյակապ հնարավորությունը բաց է թողնվել:

Ներկայիս հարատև, ավազակապետական ընտանեկան բռնապետությունը, որտեղ մարդակեր Ռամիլ Սաֆարովին համարում են ազգային հերոս, իիկ բլոգեր Լապշինին` վտանգավոր պետական հանցագործ, ընդհանրապես արժանի չէ, որ ես հաշվի առնեմ «ճիշտ» սահմանների մասին նրա կարծիքը:

Այդ երկրի` քարտեզի վրա այսքան ժամանակ ձգելու պատճառը եղել և մնում են ածխաջրածինները: Նավթն ու գազը կազմում են ադրբեջանական արտահանման ծավալի 88.2 տոկոսը: Մինսկից Լապշինի արտահանձնումը, և հունգարական բանտից մարդասպան Սաֆարովի հաղթական ազատումը գործարքներ են, որոնց դիմաց Ադրբեջանը նավթադոլարներ է վճարել:

Ի՞նչ կմնա Ադրբեջանից, երբ այդ չվաստակած փողերը վերջանան: Կապրենք, կտեսնենք: Շատ երկար չենք սպասի»:

Իսլամական ասացվածք կա` «Ալհամդուլիլլա» կամ «Փառք Ալլահին», որը համապատասխանեցնելով ներկայիս ադրբեջանական իրականությանը` նոր արտահայտություն է ծնվում` «Իլհամդուրիլա», որը, մեծ հաշվով, արդեն վաղուց ուղեկցում է երկարաքիթ ապշերոնյան սուլթանի բոլոր նախաձեռնություններին:

Այդ բոլոր առումներով անկարողությունն էլ` տղամարդկային, ռազմական, մարդկային, բաքվեցի բռնապետին ստիպում է պարբերաբար օդը թնդեցնել իր գրոտեսկային ծուղրուղուներով, որի բազմամյա արդյունքին զգալի զիջում է անգամ բռնապետի քթի երկարությունը:

«Ցանկացած գնով մենք կվերականգնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Դրա համար մենք, իհարկե, վարում ենք հաջող քաղաքականություն: Ամեն օր, ամեն տարի մենք մոտեցնում ենք այն օրը, երբ Ադրբեջանի դրոշը կծածանվի Շուշիում և Խանքենդիում, ինչպես այսօր այն ծածանվում է Լելեթեփեում և Ագդերում»,- նախօրեին Իլհամապուշը ծուղրուղու է կանչել` Նովրուզի առթիվ ելույթ ունենալով իր ընտրազանգվածի առաջ:

Չգիտեմ` ինչ է «լելեթեփեն», բայց ինչ վերաբերում է արցախյան շրջկենտրոն Մարտակերտին, որը եկվոր քոչվոր ցեղերը, նստած իրենց մազութի լճում, հարյուրավոր կմ հեռավորությունից իրենց թույլ են տալիս անվանել օտար` «ագդեր» անունով, կասեմ հետևյալը. Այս տողերի հեղինակի Մարտակերտ կատարած վերջին այցի ժամանակ, իսկապես, հաջողվել է երկու անգամ տեսնել Կասպից ծովի ափին հարող պետմիավորի դրոշը: Ճիշտ է, ասել, որ այն այնտեղ «ծածանվում» է, չեմ կարող: Ուղղակի հայկական քաղաքի որոշ բնակիչներ այդ գունավոր կտորը փռում են իրենց բնակարանների մուտքի առաջ, որի վրա մաքրում են կոշիկները: Ըստ իս` դա վերոնշյալ պետմիավորի խորհրդանիշի լիովին արժանի կիրառումն է:

Բայց այդ պետմիավորման մեջ ցնորվածը միայն Իլհամը չէ: Նրա ցնորամտության արժանի մրցակից է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Փետրվարի 24-ին անրդկովկասյան թուրքերի թաբլոիդները շշմեցուցիչ նորություն են հայտնել. «Զաքիր Հասանովը անձամբ է հայերի դեմ մարտի տարել» իրենց զզվելի ասկերախումբը։ Այդ դիվերսիան զուգադիպել է կոմերցիոն բրենդ դարձած «խոջալու»-ի տարելիցի, ինչպես նաև Մեհրիբան Ալիևային` փոխնախագահի պաշտոնում նշանակելու հետ:

Հասանովի այդ «անձնական հերոսության» արդյունքը, համաձայն վստահելի աղբյուրներից ճշտված տեղեկությունների, եղավ 16 բարձրակարգ ադրբեջանցի ասկյարների դիակները: Նրանց ևս 37 «գործընկերներ» ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ: Միևնույն ժամանակ, հայկական կողմը կորուստներ չունեցավ:

Նման խլացնող պարտությունից հետո հուսալքված «հերոս» Հասանովը որոշ ժամանակ չերևաց հասարակության աչքին: Վերջապես, երկար լռությունից հետո, հասանովյան քարոզչամեքենան ուրիշ հարմար բան չգտավ, քան ստեղծել և եթեր հեռարձակել ապատեղեկատվական հոսք`մ ասնավորապես «հայկական կողմի կորուստների» մասին: Ընդ որում, թվագրելով դրանք անգամ այն օրերին, երբ Արցախի և Ադրբեջանի սահմանին ոչ մի բախում չէր եղել: Այն մասին, թե այդ հաղորդագրություններ գրողներն ու իրենց հերոս ղեկավարը ինչ շտապողականության և խուճապի մեջ են գտնվում, վկայում է անգամ այն փաստը, որ նշված կորուստներից մեկը թվագրել են… մարտի 134-ով:

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր