Կրեմլում ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էրդողանի համատեղ մամուլի ասուլիսն առանց «արևելյան նրբանկատության» չի անցել: «Մենք քննարկել ենք «Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան» եռյակ միության ստեղծման հարցը»,-իր ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահը: Միևնույն ժամանակ նա կողմ է արտահայտվել Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություների հնարավորինս արագ սկսմանը` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացման նպատակով:
Նրա խոսքով`« Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության պարույրը շատ կարևոր հարց է և ամենամոտ ժամանակներս պետք է սկսել բանակցությունները, Ռուսաստանն այստեղ կարևոր դեր կարող է խաղալ»: Ինչ վերաբերում է Ռուսաստանի առաջնորդ Պուտինին, ապա նա իր ելույթում ընդհանրապես շրջանցել է այդ երկու թեմաները` խոսելով միայն սիրական հարցի կարգավորման և այդ երկրում հրադադարի պահպանման աստանյան գործընթացում Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի դերի մասին:
Կարելի է ենթադրել, որ, այսպես կոչված, նեղ ձևաչափով բանակցությունների ընթացքում Էրդողանի նախաձեռնությամբ քննարկվել է Մոսկվա-Անկարա-Բաքու միության ստեղծման հարցը, բայց այն ռուսական կողմից չի հրապարակայնացվել: Ավելին` ինչ-ինչ պատճառներով թուրքական կողմը, վկայակոչելով սիրիական կարգավորման խնդիրները, փորձել է խուսափել Իրանի մասին հիշատակումից` այն դեպքում, երբ վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է «նախկինից առավել» համագործակցել Իրանի և Ռուսաստանի հետ` հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման:
Հնարավոր է` Էրդողանը, ով Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումից հետո պատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների, փորձում է կանխել ամերիկյան նոր վարչակազմին` ստեղծել ուժային նոր վեկտոր` մի կողմից ներգրավված լինելով Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման գործընթացին, իսկ մյուս կողմից` զուգակցված Իրանի հանդեպ ամերիկյան և իսրայելական պատճամիջոցներով: Դրանով է բացատրվում նաև Ռուսաստանի հետ դաշինքը, որի հետ Սիրիայում ունեցած շահերը շատ հարցերում համընկնում են հիմա, բայց ապագայում կարող են համընկնել կամ չհամընկնել, երբ Թուրքիան փորձի խաղարկել սեփական սիրական խաղաքարտը: Տարօրինակն ահա թե ինչն է:
Ըստ էության, Մոսկվան, Վաշինգտոնը և Դամասկոսը ստիպված կլինեն վաղ թե ուշ համաձայնության գալ քրդերի հարցում: Մինչև հիմա քրդական նախագծի օգտին գաղտնի հանդես է եկել նաև Իսրայելը: Եթե Անկարան Վաշինգտոնից պահանջում է քրդական «Դեմոկրատական միություն»-ը համարել ահաբեկչական կազմակերպություն, ուրեմն կոչ է անում «ընտրություն կատարել իր և ահաբեկիչների միջև»: Այդուհանդերձ, մինչև վերջին ժամանակներս քրդական հարցի վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության մեջ թուրքական պահանջները ընհդանուր առմամբ ընդունվում էին Իրանում, որտեղ նույնպես կարող է աշխատել քրդական գործոնը: Իր հերթին Իրանին նպատակահարմար կլիներ` կրկին Ռուսաստանի աջակցությամբ, հակաարևմտյան պլատֆորմում Էրդողանին դարձնել դաշնակից: Բայց Էրդողանի կողմից Մոսկվայում հնչեցված Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռյակը, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը նշանավորում են նրա համար կարևոր արևմտյան ուղղությունը, փոխարենը Թուրքիա-Ռուսաստան-Իրան միությունը շահերի խճճվածություն և գործող եռակողմ աշխարհաքաղաքական միության մասնակիցների միջև հակասություններ է առաջացնում:
Նման ակնհայտ աշխարհաքաղաքական ինտրիգը ստեղծվում է մի քանի` ոչ միշտ հրապարակայնորեն հնչող նրբերագների վրա: Բանն այն է, որ Թեհրանում որոշ ուժեր գտնում են, որ հենց Իրանի ջանքերի շնորհիվ սիրական խնդրի միջոցով Ռուսաստանը կարողացավ վերականգնել Մերձավոր Արևելքում գերտերության կարգավիճակը, բայց առանց արաբների հաշվարկի, ինչպես դա եղել է ԽՍՀՄ տարիներին: Դա կատարվել է ի հակառակ Թուրքիայի գործողությունների, որը չափազանց հիվանդագին տարել Սիրայում ռուսական օդուժի հայտնելը: Ճիշտ է, կան և այնպիսի ուժեր, որոնք վստահ են, որ եթե իրադարձություններն այլ կերպ զարգանային, Սիրիան շտ արագ կդառնար Լիբանան, և հերթը կհասներ Իրանին: Միևնույն ժամանակ Ռուսաստանին չէր կարող ձեռնտու լիներ Մերձավոր Արևելքում ստեղծված գրեթե համընդհանուր քաոսային վիճակն այն դեպքում, երբ ահաբեկչական ապակայունացման ալիքը հեշտությամբ կարող էր հասնել իր հարավային սահմաններին:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկրի մի շարք փորձագետներ վստահ են, որ նախագահ Էրդողանը` Իրաքն ու Սիրիան համարելով Անկարայի ազդեցության պատմական գոտիներ, իբր, իր ռուս գորընկերոջն առաջարկում է Մերձավոր Արևելքում պահպանել գերտերության կարգավիճակը` Թուրքիայի աջակցությամբ, իսկ Մոսկվայի և Բաքվի հետ միության օգնությամբ` դիտարկում Անդրկովկասում իր ազդեցության պահպանման հնարավորությունը: Պատահական չէ, որ թուրքական դիվանագիտությունը ուշադիր հետևում է, թե ինչպես են դասավորվում Մոսկվայի հարաբերությունները սլավոնական գործընկերներ Կիևի և Մինսկի հետ, որտեղ աշխարհաքաղաքական հեռանկարներ է տեսնում` Թուրքիայի օգնությամբ հետխորհրդային տարածքում իր շահերն առաջ տանելու տեսանկյունուց:
Անկարան վստահ է, որ Մոսկվան ղարաբաղյան կարգավորման հարցում Փարիզի և Վաշինգտոնի ազդեցութայն տակ է` համարվելով Մինսկի խմբի անդամ: Ահա թե ինչու է Էրդողանը համարձակորեն կոչ անում Պուտինին` «կարևոր դեր խաղալ այդ հակամարտության կարգավորման գործում», իհարկե` ադրբեջանական սցենարով: Ավելին` գերմանական «Die Welt» պարբերականի գնահատմամբ` Արևմուտքի կողից Ռուսաստանի և Թուրքիայի հասցեին հնչող ակտիվ քննադատությունները ոչ միայն ավելի է մոտեցնում այդ երկրներին, այլև`հանգեցնում Մերձավոր Արևելքում նոր կենտրոնի` Թուրքիա-Ռուսաստան ստեղծմանը` իսլամաական աշխարհում, բայց ոչ երբեք` եվրասիական տարածությունում»: Ինչպես գրում է ֆրանսիական «Le Figaro»-ն, «Եվրոպայում իներցիայով անհանգստություն է առաջանում` կապված Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցման հետ»` ենթադրելով, որ «Անկարան, իբր, պատարստվում է հրաժարվել Արևմուտքին ինտեգրվելուց»: Թուրքիան, ընդհակառակը, մեղադրում է իր արևմտյան գործընկերներին` ռազմավարական տեսողության բացակայության, նոր միությունների առաքելությունը չհասկանալու մեջ` համոզելով, թե Ռուսաստանի հետ իր հարաբերությունները չեն կառուցված «մերձենալ նրա հետ, ով ուժեղ է» սկզբունքով:
Միևնույն ժամանակ Անկարան լրջորեն վախենում է ռուսական նախագծի ի հայտ գալուց, որը կարող է ի հայտ գալ ամենավճռորոշ պահին, երբ իրադարձությունների ընթացքը կարող է անշրջելի դառնալ: Ինչ էլ անի, Սիրիան կարող է դառնալ տարածաշրջանում քաղաքական լանդշաֆտի փոփոխման հարթակ, ինչպես դա տեղի է ունեցել Աֆղանստանում, Լիբանանում, Իրաքում, Սիրիայում և երկրի ներսում քրդերի հետ: Թուրքիայի դեմ լուրջ խաղաքարտ կարող էր դառնալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի աջակցությամբ քրդերի անկախության հարցի բարձրացումը. սկզբում Սիրիայում` թուրք- սիրիական սահմանի մոտ, իսկ հետո հնարավոր է նաև` թուրք-սիրիական սահմանին: Էրդողանը գիտակցում է այդ սպառնալիքը, բայց այն փոխել կարող է միայն փոխանակման դեպքում, ինչպես 1920 թվականին Մուստաֆա Քեմալն է արել Ադրբեջանի հետ, որը ԽՍՀՄ փլուզումից հետո Իրանը սկսել է համարել իր պատմական ազդեցության գոտին:
Մի խոսքով` տարածաշրջանում իրադարձությունների զարգացման դինամիկան այնպիսին է, որ ոչինչ հնարավոր չէ բացառել, և մերձարևելյան աշխարհաքաղաքական միստերիայի գրեթե բոլոր անդամները պետք է ունենան կամ էլ ունեն լրացուցիչ ռազմավարություն: Ահա թե ինչու, բազմաթիվ փորձագետների գնահատականով` Թուրքիայի նախագահ Էրդողանի Մոսկվա կայացած այցը նշանավորեց իրավիճակի մի դիրքից մյուսին անցման գործընթացը: Պատահական չէ, որ որոշ թուրքական ԶԼՄ-ներ գրում են այն մասին, որ «ցանկալի կլինի մտածել, որ փակ դռների հետևում Պուտինի հետ կայացած զրույցի ընթացքում Էրդողանը նրան փոխանցել է այն, ինչի մասին հանրությանը բացահայտ ոչինչ չի կարելի ասել»: Գո՞ւցե, ով գիտի:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ
ИА REGNUM