Այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, չի կարող չանհանգստացնել Հայաստանին: Այդ տարածաշրջանը վաղուց ի վեր տուն է եղել հայկական սփյուռքի համար: Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանն ասել է RT-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում, որը նա տվել է Վալդայ ակումբի արտագնա նիստի շրջանակներում:
«Մերձավոր Արևելքը վաղուց ի վեր հայկական սփյուռքի համար տուն է եղել է: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում, չի կարող չանհանգստացնել ամեն մի հայի: Հալեպում մինչև այսօր ապրում է հայկական ամենախոշոր համայնքներից մեկը: Հայաստանը համարվում է միակ երկիրը, որի հյուպատոսությունը Հալեպում առայսօր շարունակում է իր աշխատանքը»,-հայտարարել է Սարգսյանը:
Ընդունո՞ւմ է, արդյոք, Հայաստանը սիրիացի փախստականներին: Ինչպես են դասավորվում նրա հարաբերություններն այնպիսի հզոր հարևանների հետ, ինչպիսիք Թուրքիան ու Իրանն են, և ինչ հեռանկարներ կան ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ: Այս և մի շարք այլ հարցերի Վ. Սարգսյանը պատասխանել է հարցազրույցում, որը կարելի է տեսնել տեսանյութում: