Ապրիլյան պատերազմում պարտություն կրելով, ունենալով մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայի կորուստ և գործնականում լրիվությամբ կորցնելով Թուրքիայում վարժեցված հատուկջոկատայիններին, Ադրբեջանը ժամանակավորապես հրաժարվել է լայնամասշտաբ ագրեսիայի մտքից և կենտրոնացել տեղային դիվերսիաների վրա: Բայց այդ ուղղությամբ ևս ակնհայտ պարտություն կրելուց հետո, որն ուղեկցվել է հերոսների դիակների թմբով և մեկ դիվերսանտի գերևարմամբ, ադրբեջանական ռևանշիստական փուչիկը հօդս ցնդեց: Այժմյան ռազմական զեկույցները սահմանափակվում են միայն զաքիրհասանովյան անտաղանդ կինոարտադրության` «Сенедли ве тедрис фильмляри киностудияси»-ի պարբերական նկարահանումներով, որտեղ ստեղծում է «հաղթական» Ջոջուղ Մարջանլը գյուղի «հերոսական ազատագրման» մասին հերթական միֆը, որն, ընդհանրապես, մինչև ապրիլյան պատերազմն էլ գտնվում էր անդկովկասյան թուրքերի վերահսկողության տակ: Բայց երկգույն ընտրազանգվածը պատրաստակամորեն նետվել է` ծամելու լայնասաղարթ տերևների հերթական չափաբաժինը, իսկ Ալիևին հենց դա էլ պետք էր` ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար:
Հիմա Ադրբեջանն իր հակահայ ջանքերի մեծ մասն ուղղել է «հումանիտար» ոլորտի վրա: Այդպես կարելի է ավելի մեծ աղմուկ ստեղծել` փոխարենը չստանալով ասկյարների դիակների շարան: Օրինակ` նա առանց հոգնելու հեռագրեր է ուղարկում Ինտերպոլ` խնդրելով այս կամ այն հայտնի մարդու հանդեպ հետախուզում հայտարարել, այդուհանդերձ, իրեն հաշիվ տալով առ այն, որ այդ կառույցը ապշերոնյան նվագի տակ պարողը չի: Ստացվում է`մկների քաշքշոց մաքուր ջրում:Բայց շարժունակները պտտվում են` թեկուզև ոչ այնպես, ինչպես մինչև ճգնաժամը, բայց ամեն դեպքում եռում են, և Խիկմետ Գաջիևի հետույքը մեծանում է նրա պարբերական ճղճղոցներին համարժեքորեն:
Բացի դրանից, ադրբեջանական քարոզչամեքենայի բրդոտ խոյերի ամբոխը գիշեր-ցերեկ մոնիթորինգ է անում ինտերնետ –տարածքում` ինֆորամացիա փնտրելով Արցախի հանրապետության պետական կառույցների, նրա դրոշի, արդյունաբերական արտադրանքի և այլնի մասին: Ընդհանուր առմամբ, այն ամենը, ինչն այսպես թե այնպես կապված է հայկական երկրորդ հանրապետության հետ: Իսկ որևէ բան գտնելու դեպքում անմիջապես ոռնոց է բարձրացվում, և այս կամ այն կառույցի հասցեին բողոքների տարափ է սկսվում:
Դառն արցունքների պատճառ են դառնում նաև Արցախի հանրապետության և´ բանջարեղենային արտադրանքը, և´ գինին, և´ թունդ խմիչքները, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտի արտադրանքը, ֆալերիստիկան, նումիզմատիկան: Հայկական երկրորդ հանրապետության դեմ պայքարի նման անարդյունք փորձերը տեղի են ունենում տարբեր ցուցահանդեսների, սպորտային մրցումների և մշակութային միջոցառումների ժամանակ:
Այդ առումով ուշագրավ է անդրթուրքերի բարձրացրած հիստերիան` կապված Արցախի ՈՒՀԱ-ի թիմի հետ: Բոլորին հայտնի է, որ ՈՒՀԱ-ն հեռու է մնում քաղաքականությունից: Բայց նորությունն այն մասին է, որ Արցախից ՈւՀԱ-ի երկու թիմերը պետք է մասնակցեին Սոչիում կայանալիք Կիվին-2017 Միջազգային փառատոնին, որը փոթորիկ է առաջացրել մազութային ափերի քոչվոր անպետքությունների շրջանում:
Արցախյան՝ «Աղ ու հացով» և «DleYaman» թիմերին Կիվինի փառատոնին մասնակցել չթույլատելու համար արվել է ամեն ինչ. ՈւՀԱ-ի Միջազգային միության նախագահ Ալեքսանդր Մասլյակովին Ադրբեջանի ՈւՀԱ խմբի և բաքվեցի КВН-շիկների պաթետիկ անդրադարձը և երիտասարդության ու սպորտի հարցերի նախարար Ազադ Ռագիմովի նամակը, որում ադրբեջանցի չինովնիկը պահանջել է կամ հեռացնել փառատոնի մասնակիցների ցանկից, կամ թույլ տալ նրանց մասնակցությունը, բայց… միայն չհամարձակեք բարձր` Ադրբեջանի դրոշի ներքո: Եվ Ադրբեջանի ԱԳ-ի դեմարշը, որը մեղադրում էր ՈւՀԱ-ի Միջազգային միությանը և «ԱՄևԸ» հեռուստաեսային ստեղծագործական միավորմանը՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սուվերենության խախտման, անջատողականության, զավտողականության և ագրեսիայի տարածման ու քարոզի մեջ», և Խիկմետ Գաջիևի բարձրաձայն լացը, որ հայտարարում էր, թե Ղարաբաղից թիմեր հրավիրելը «հակասու է ՌԴ-ի հետ գործընկերությանը», և անդրթուրքերի և Ռուսաստանում նրանց դեսպանատան փորձերը ճնշում գործադրել փառատոնի կազմակերպիչների վրա։
Բայց ամեն ինչ ապարդյուն էր: Արցախյան խմբերը հանդես եկան Սոչիում, ավելին՝ նրանցից մեկը` «Աղ ու հացով»-ը, այնքան հաջող, որ բարձր վարկանիշ վաստակելով, հրավեր ստացավ մասնակցելու Մոսկվայի և Մերձմոսկվայի ՈՒՀԱ-ի խոշորագույն լիգային:
Եվ չնայած վերոհիշյալ ադրբեջանական նախարարությունն արդեն փառատոնին արցախյան թիմերի ելույթից հետո փորձել է համոզել, որ, իբր, իրենց միջամտությունից հետո Ղարաբաղի թիմերը հանվել են փառատոնից, կառավարամետ haqqin.az-ը իր նշման մեջ` «ԼՂՀ-ն կրկին ՈւՀԱ-ի բեմին է» վերնագրով, ստիպված էր ընդունել ադրբեջանական մկնային խառնաշփոթի կատարյալ պարտությունը` բացահայտելով Ռահիմովի միամիտ սուտը. «Ինչպես պարզվում է, այդ թիմերը իրականում չեն որակազրկվել: Ադրբեջանական պետական կառույցները այդ կերպ գործը հասցնում են ավարտի՞ն»: Կարո՞ղ են արդյոք ՈՒՀԱ-ի Միջազգային միության ղեկավարությունից և «ԱՄևԸ» ստեղծագործական միավորումից կոշտ երաշխիքներ ստանալ`ՈՒՀԱ-ի ոչ մի լիգայի նրանց մասնակցությունը չթույլատրելու համար»:
Ինչպես տեսնում ենք, անդրթուրքերի այդ երազանքն էլ չպիտի իրականանար: Եվ փետրվարի 16-ին արցախյան թիմերը, որոնք ստացել էին նոր նշանավոր անվանում` «Հարսանքի լեռներում», հաղթական ելույթ ունեցան Մոսկվայում «ՈՒՀԱ-ի մոլորակ» մեծ դահլիճում` Մոսկվայիև Մերձմոսկվայի Կենտրոնական լիգայի փառատոնին: Հսկայական դահլիճի բոլոր հանդիսատեսները մեկ մարդու պես ծափահարում և ջերմորեն աջակցում էին արցախցի երեխաներին: Խաղերից հետո փառատոնի հովանավոր «Սավուշկինի արտադրանք» ընկերության ներկայացուցիչները «Հարսանիք լեռներում» թիմին հանձնել է գլխավոր մրցանակը: Իսկ առջևում ղարաբաղցի երեխաներին սպասվում են նոր ելույթներ ՈՒՀԱ-ի լավագույն լիգաներում, որքան էլ որ մազութային ափերի խայտաբղետ ճղճղանները կատաղությունից պայթեն։
Իսկ վերջում կցանկանայի մի հետաքրքրական փաստ բերել: Փորձելով խանգարել արցախցի երեխաներին՝ մասնակցել Սոչիի փառատոնին, ադրբեջանական ՈՒՀԱ-ի մամուլի ծառայությունը նամակ է հրապարակել, որում ասվում է հետևյալը.
«ՈՒՀԱ-ն քաղաքականությունից դուրս շարժում է: Որոշ ուժերի համար շատ կարևոր է քաղաքականացնել և նվաստացնել ադրբեջանական ՈՒՀԱ-ն, փչացնել ԱՄևԸ-ի հետ հարաբերությունները, որի հետ վերջին ժամանակներս Ադրբեջանը լավ կապեր է հաստատել: Հավանաբար մեր Լիգայի հաջողությունը հանգիստ չի տալիս մեր թշնամիներին, և նրանք, քաղաքականացնելով դա, նպատակ ունեն արժեզրկել այն: Այդ պատճառով նրանց համար միակ տրամաբանական ելքը մնում է սադրանքը: Ադրբեջանական ՈՒՀԱ-ն վստահեցնում է, որ նման տիպի սադրանքների խափանումը համարվում է մեր առաջնահերթ առաջադրանքը»:
Սադրանք կանխելն, իհարկե, լավ գործ է։ Եվ հիշեցումը, որ ՈՒՀԱ-ն դուրս է քաղաքականութունից, նույնպես լիովին խելամիտ է։ Եվ հիմա առաջարկում եմ դիտարկել, թե ինչպես են այդ դրույթներին հետևում անձամբ դժգոհողները։ Ահա վերջերս հանդես եկած ադրբեջանական մի ՈՒՀԱ-ի՝ »Տղաները Բաքվից»-ի ձայնագրությունը.
Հնարավոր է արժե, որ անդրթուրքերի մկնային խարդավանքի անցքերում հայկական համապատասխան կառույցներից որևէ մեկը ծանոթացներ Մասլյակովին դրանց հետ։ Իսկ նկատի ունենալով այլ ադրբեջանցի բողոքավորների պետական պաշտոնները, որոնք մի ամբողջ նախարարություն են ներկաայցնում, այդ ծանոթությամբ, ըստ էության, կարող է զբաղվել նաև ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Օլեգ Եսայանը։ Ինչո՞ւ ոչ։ Ախր, նա, ինչպես և հայկական դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ, հիշվե՞լ է արդյոք իր պրոֆեսիոնալ անգործությամբ, բայց կարևորը՝ ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի կողմից այդ անգործության մասին խոսելիս հիշատակվել է զարամանալի օպերատիվությամբ և զգայունությամբ։ Հուսանք, որ նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանն այդ պաշտոնում չի դառնա հերթական նման արարողապետը։
ՊԱՆԴՈՒԽՏ