Ադրբեջանում և նրա շուրջ հասունանում է նոր աղմկոտ սկանդալ. այս անգամ կրքերը եռում են Մեհման Հուսեյնովի շուրջ, ով դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Այդ երկրում քաղաքացիական հասարակության մնացորդները բողոքի ակցիաներ են անցկացնում և պահանջներ ներկայացնում` իշխանություններին մեղադրելով քաղաքական ճնշումների մեջ, իսկ գործնականորեն բոլոր միջազգային ազդեցիկ և հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունները գործին հնչեղություն են հաղորդում: Ակտիվիստները դրանով հանդերձ ընդգծում են, որ քաղաքական հետապնդումների և ձերբակալությունների նոր ալիքն անմիջականորեն կապված է Մեհրիբան Ալիևայի նշանակման հետ:
Գործընթացն սկսվել է մինչև ամուսնու կողմից կնոջն առաջին փոխնախագահ նշանակելու մասին աղմկոտ հրամանը և շարունակվել դրանից հետո: Համաձայն ՄԻՄՖ-ի` նախքան Ալիևային փոխնախագահ նշանակվելը, կառավարությունը իրականացրել է ակտիվիստների, լրագրողների և բլոգերների ձերբակալությունների և հետապնդումների հերթական ալիքը` բռնատիրական իշխանությանն ամրապնդելու և վիճելի նշանակման շուրջ ցանկացած այլախոհություն կանխելու նպատակով: Ձերբակալվել էին ավելի քան 10 ընդդիմադիրներ` կեղծ մեղադրանքներով»: Փետրվարի 22-ին արգելվել է թուրքական FOX TV-ի եթերը, որը քննադատել էր Ալիևային: Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի ղեկավար Մեհման Հուսեյնովի գործը դարձել է այդ շարքում հերթականը և ակնհայտորեն` ոչ վերջինը:
Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի հայտարարության մեջ նշվում է ձերբակալության կոնկրետ պատճառը` Բաքվի փողոցներում արված տեսահարումները, որտեղ Հուսեյնովը հարցվողներին առաջադրում է հետևյալ հարցը. «Դուք ձեր կնոջը կնշանակեի՞ք փոխնախագահ, եթե լինեիք խոշոր ընկերության նախագահ»: Տեսանյութը նպաստել է, որ Մեհրիբան Ալիևայի նշանակման շուրջ հանրային քննարկում ծավալվի` դիտարկվելով որպես ներքին օրենքների խախտում: Ի պաշտպանություն բլոգերի` հանդես են եկել մի քանի տասնյակ միջազգային կազմակերպություններ: ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Նիլս Մուժնիեկսը կոչ է արել Արդբեջանի իշխանություններին վերջ տալ ճնշումներին և ազատել նրան: Հայտարարությամբ հանդես են եկել նաև ԵԱՀԿ-ն` ի դեմս մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունի Միյատովիչը և Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտի բյուրոյի նախագահ Գեորգա Լինկան, ինչպես նաև ԱՄՆ ներկայացուցչությունը: Հուսեյնովի հանդեպ պաշտոնական Բաքվի գործողությունները քննադատվում է նաև ԵՄ-ի հայտարարության մեջ:
Հետաքրքրական փաստեր է պարունակում մարտի 10-ին Amnesty International-ի հրապարակած զեկույցը`«Կեղծ ընկերներ կամ ինչպես են կեղծ ֆեյքերը և վնասատու ծրագրերը Ադրբեջանում վնաս հասցնում այլադավաններին»,-հաղորդում է minval.az-ը: Համաձայն փաստաթղթի` իրավապաշտպանները, լրագրողներն ու այլադավաններն այդ երկրում դարձել են «կոպիա-ֆիշինգի» երկարատև արշավի զոհերը` էլեկտրոնային նամակների և ֆեյսբուքում կեղծ հրապարակումների միջոցով նրանց անձնական ինֆորմացիան ու նամակագրությունը հասանելի դարձնելու նպատակով: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում նպատակաուղղված և համաձայնեցված կիբեռարշավը տարվում է ընդդեմ քննադատողների, որոնցից շատերը համարվում են իշխանական ճնշումների նախկին զոհեր»-հայտարարել է ավագ տեխնոլոգ Կլաուդիո Գարներին` ընդգծելով, որ դժվար չէ հասկանալ, թե ինչու են զոհերը գտնում, որ դրա համար պատասխանատու են հենց իշխանությունները:
Մարտի 7-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի նստաշրջանին քննարկվել է Ադրբեջանում տիրող իրավիճակը: Այդ հարցով հատուկ զեկուցող Միշել Ֆորստը հայտարարել է, որ դեռևս անցած տարվա սեպտեմբերին նա Ադրբեջանում արձանագրել էր մարդու հիմնարար իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացում, ինչպես նաև այն, որ երկիրը վերածվում է բռնապետության, ինչի համար էլ այդ երկրի իշխանությունները հարձակումներ են իրականացրել իր դեմ:: Լսումների ընթացքում հայտարարվել է քաղբանտարկայլների թվի աճի մասին (150) և ուշադրություն հրավիրվել վերջին զարգացումների վրա:
Իսկ մարտի 9-ին Ալիև ամուսինների ռեժիմին մեծ հարված է հասցրել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության միջազգային նախաձեռնությունը, որը հայտարարել է Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու մասին: Բոգոտայում ընդունված հայտարարության մեջ ասվում է, որ որոշումն ընդունվել է այն ուժով, որ երկրում բացակայում են քաղաքացիական հասարակության համար բարենպաստ պայմանները, ինչը համարվում է Նախաձեռնության պահանջների խախտում: Նշենք, որ Նախաձեռնությունը Ալիևին առաջին նախազգուշացումն արել է դեռևս 2014թ. սեպտեմբերին, 2015թ. ապրիլին Ադրբեջանը դարձել է առաջին երկիրը, որի վարկանիշն իջել է մինչև «թեկնածուի» աստիճան: Բոգոտայում նաև հայտարարվել է, որ հարցը վերջնականապես կլուծվի 2017թ. վերջին: Եթե իրավիճակի դրական փոփոխույթւոն չլինի, երկիրը կհեռացվի Նախաձեռնությունից: Հիանալի հասկանալով, որ հեռացումն անխուսափելի է, Ադրբեջանի ներկայացուցիչը մարտի 10-ին հայտարարել է որոշման «անարդար» լինելու մասին և հայտնել, որ երկիրը պաշտոնապես դուրս է գալիս ԱՃԹՄՆ կազմից:
Հատկապես պետք է նշել, որ ադրբեջանցի ակտիվիստները առաջարկում են ընդունել Զակոն Մագնիցկու ռեժիմի ներկա պահանջներ, հիշեցնենք, ավելի վաղ առաջ էին քաշել ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովն ու ադրբեջանցի քաղէմիգրանտները: Այդ համատեքստում Նախաձեռնության որոշումը պետք է դիտարկել առաջին ահազանգը Ալիևի ռեժիմին:
Այդ ձևով, Մեհրիբան խանումի նշանակումը նշանավորվել է բնավ ոչ իշխանության նկարագրի փոքր-ինչ մեղմացմամբ: Ընդհակառակը` իշխող ընտանիքը հերթական անգամ հաստատել է, որ մտադիր չէ հրաժարվել ամենադաժան բռնապետական գծից`բռնի մեթոդներով այլախոհներին ճնշելուց և բացարձակ իշխանությունից: Հասկանալի պատճառներով առաջին տիկնոջն առաջին փոխնագահի պաշտոնում նշանակելը չի արժանացել միջազգային հանրության արձագանքին` ուղեկցվելով «ընդամենը» միջազգային ԶԼՄ-ների հեգնական հրապարակումներով և սոցցանցերում ծաղրանքի տարափով: Բայց նշանակման հետ ճնշումների ուժեղացման ունեցած անմիջական կապի փաստն ասում է այն մասին, որ բլոգերի հետ կապված սկանդալը դարձել է խիստ քննադատական վերաբեմունքի պատճառ`կապված Ադրբեջանում ընտանեկան-կլանային իշխանության համակարգի ամրապնդան հետ:
Հնարավոր է, Ալիևները հույս ունեին խլացնել քննադատությունը «Հարավային գազային միջանցք» ծրագրի հաշվին, որի միջոցով 2019թ. ադրբեջանական գազը կհասցվի Եվրոպա: Բայց, ակնհայտորեն, գերագնահատել են սեփական հնարավորությունները և ծայրահեղության մեջ ընկել, ինչն, իր հերթին, ցույց է տալիս, որ ռեժիմն ամենաշատը վախենում է երկրում հուզումներից և ցույցերից, քան միջազգային քննադատությունից, ինչը նորություն չէ: Այդ ֆոնին Ադրբեջանում արդեն հնչում են ինտերնետային ռեսուրսների վրա վերահսկողությունը ուժեղացնելու անհրաժեշտության մասին. խորհրդարան է ներկայացվել բլոգերների և ակտիվիստների պարտադիր գրանցման մասին առաջարկը` ինտերնետում նրանց գործունեությունը վերահսկելու նպատակով:
Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Голос Армении