Ադրբեջանական խայտաբղետ բանակը (լուսանկարներ)

Փետրվարի 25-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձի ձախողումից հետո ինտերնետի ադրբեջանցի օգտատերերի մոտ աճել է սեփական պաշտպանական գերատեսչության հանդեպ անվստահությունը:

Արշակ Զաքարյանի տրամադրած տեսանյութի շնորհիվ ադրբեջանական հասարակությունը վերջապես տեսել է իր առաջնագծի իրական պատկերը: Այսպես, այնքան փառաբանված պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից սահմանի ամրակցումը ավելի շուտ խոզանոց է հիշեցնում, քան դիրք:

Գերժամանակակից, տարածաշրջանում լավագույնը համարվող և հավասարը չունեցող ադրբեջանական բանակի երկրորդ միֆը փոշիացավ փետրվարի 25-ին ոչնչացված ասկյարների լուսանկարների շնորհիվ: Ինչպես նկատել են ադրբեջանցի օգտատերերը, ոչնչացված հետախուզա-դիվերսիոն խումբը հանդերձավորված էր մահվան ուղարկված ցնցոտիավորների պես. բացակայում էին պաշտպանության տարրական միջոցները, չի եղել նաև համապատասխան զինվորական հանդերձանք:

Ինչպես ցույց են տվել վերջին իրադարձությունները, Ադրբեջանի զինված ուժերում զինծառայողների հանդերձանքի հետ կապված լուրջ խնդիրներ կան: Զենքը ձեռքին հավերժանալ սիրող ասկյարները մի շարք լուսանկարներ են արել, որոնցում նրանց համազգեստները տարբերվում էին: Առաջնորդվելով թույլերի հանդեպ ունեցած գերակայությամբ`ադրբեջանական ասկյարներն իրենց վրա են քաշում իրենց կարգավիճակին համապատասխանող հանդերձանքը:

Զինվորական կարգապահության հանդեպ նման փնթի վերաբերմունքը, որի տարրերից մեկը համարվում է «կամուֆլյաժի»և հանդերձանքի գույների եզակիությունը, պահպանվում է նաև այն դեպքում, երբ զինծառայողներին այցելում է պաշտպանության նախարարը:

Վերևում ներկայացված լուսանկարում զինվորների գույնզգույն սաղավարտները խորհրդանշում են աննկարագրելի զգացմունքների մի փունջ, որով համակվել են ասկյարները` տեսնելով գլխավոր ռազմական բաշկանին:

Հրաչ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Կապված նյութեր