Շատ քչերը հասկացան մեր արածը, շատերը նույնիսկ քննադատեցին, ծաղրեցին մեզ՝ այդպես էլ չհասկանալով, որ Քեսաբը 21-րդ դարի հայ-թուրքական մի փոքրիկ պատերազմ էր, որտեղ թուրքերը մեզ ստուգեցին, իսկ մենք նրանց ապացուցեցինք, որ դեռ կանք, որ մեր երակներում արյունը դեռ չի սառել։
Ընդունում եմ, որ օգտագործեցի Սիրիայի բանակը, աշխարհում տիրող իրավիճակը, հայոց ցեղասպանության 100-ամյակի մոտ լինելը, բայց վերջնական նպատակը թշնամուն ջախջախելն էր, լավ դաս տալն էր, հասկացնելը, որ եթե մենք Քեսաբի համար պատրաստ ենք գալ հասնել Սիրիա, ապա Արցախի և Հայաստանի համար պատրաստ ենք ամեն ինչի, և դա նրանք հասկացան։ Արդյունքը կատարյալ էր։ Շատ քիչ, անձնական ռեսուրսներով կարողացանք ազատագրել Քեսաբը։ Հայն ապացուցեց, որ շատ քչով կարելի է անել շատ մեծ գործեր, որ հաղթել հնարավոր է ամենուր:
Մայք Մարտիկյան, Լիբանան
Թարգմանությունը` ՊԱՆԴՈՒԽՏԻ