Ինձ համարեք անջատողական

Այսօր տարբեր մարդկանց հասցեին, ինչպես նաև` ամբողջ ժողովրդի, հաճախ ենք լսում «անջատողական» բառը: Այս բառը հնչում է որպես հանցագործության համար մեղադրանք:

Անդրկովկասյան թուրքերն այդպես են արտահայտվում նաև մեր հասցեին, ավելին` դա նրանց մոտ առաջացնում է սարսափ: Եկեք վերջապես հասկանանք, թե ինչ է նշանակում այդ տերմինը:

Այս բառի իմաստը հասկանալը շատ հեշտ է: Անջատողականություն (լատ. Separatus` առանձին, անջատ)` անջատման, առանձնացման քաղաքականություն և փորձ, պետության մի մասի առանձնացում` նոր ինքնուրույն, անկախ պետության ստեղծման կամ ինքնավարության հաստատման նպատակով:

Հասկանալու համար, թե խաղաղասեր Արցախում որտեղից են հայտնվել դաժան մորուքավոր անջատողականները, մի փոքր էքսկուրս անենք մեր նորագույն պատմության էջերում:

Խորհրդային միության փլուզման արդյունքում Անդրկովկասում` այլ երկրների հետ մեկտեղ, ունենալով հավասար իրավունքներ ու հիմքեր, իրենց անկախ հռչակեցին Հայաստանի հանրապետությունը, Ադրբեջանի հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում միաձայն քվեարկեցին հօգուտ անկախության:

Նախկին հայկական ինքնավար մարզը չէր պատրաստվում արժանանալ հայաթափված Նախիջևանի ճակատագրին: Ադրբեջանական իշխանությունների իրականացրած էթնիկ զտումներից հետո արցախցիները կարո՞ղ էին այլ կերպ վարվել: Անդրկովկասյան թուրքերի մեջ արթնացել էր մինչ այդ քնած մարդասպանի, կողոպտողի և բռնավորի բնազդը: Թուրք ամբոխներին սառը զենք են բաժանել և նրանց տվել հանրապետությունում ապրող հայերի հասցեները: Ջարդարարների և մարդասպանների ամբոխները, անցնելով նախկին Խորհրդային Ադրբեջանի քաղաքներով և գյուղերով, կողոպտել ու սպանել են հայերին` մնալով անպատիժ: Հանրապետության մայրաքաղաք Բաքվում արյունալի ջարդերը մի ամբողջ շաբաթ տևել են` 1990թ. հունվարի 13-20:

Ղարաբաղ է մտցվել ադրբեջանական ՕՄՈՆ-ը, որը խիստ պատժիչ գործառույթ էր իրականացնում: Ազգությամբ հայ քաղաքացիները բերման էին ենթարկվում և կալանավորվում աննշան ու անհիմն հիմքերով (կամ էլ ուղղակի անհիմն), երբեմն անհետ կորչում էին: Ադրբեջանական օմոնականների (իսկ, ըստ էության` ավազակների) անկարգություններն ու անպատժելիությունը Ղարաբաղի խաղաղ բնակչության կյանքն անտանելի էր դարձրել: Ահա այդ ժամանակ էլ սկսեցին ի հայտ գալ նրանք, որոնց Բաքվում անվանում են «ղարաբաղյան անջատողականներ»: Նրանք հասարակ ժողովրդի ծոցից դուրս եկած մարդիկ էին, որոնց զենք վերցնել ստիպել է փորձությունը: Հայ տղամարդիկ ոտքի ելան` պաշտպանելու իերնց կանանց, երեխաներին, ծնողներին, իրենց օջախները:

Մայր հողի պաշտպանության համար ոտքի կանգնեց ողջ հայ ժողովուրդը: Փորձությունը միավորեց հովիվներին և ուսուցիչներին, բժիշկներին և վարորդներին: հայերը համախմբվեցին` հանուն հայրենիքի պաշտպանության` որպես անսանձ լեռնային գետ: Նրանք աշխարհի տարբեր անկյուններից հասան, որպեսզի թուրք թափթփուկներին ճզմեն ու մաքրեն հայրենի հողից:

Թուրքերը 1990-ականներին ոչնչով չեն զիջել իրենց ցեղասպան նախնիներին: Նրանց չի փոխել ո´չ ժամանակը, ո´չ խորհրդային կարգերը: Բայց հնարավո՞ր է փոխել թուրքի էությունը: Ադրբեջանական հրետանին անգթորեն հիմնահատակ ավերել է Ստեփանակերտի բնակելի տները: Ծաղկող գյուղերն ու քաղաքները վերածվել են մխացող ավերակների, բայց հայկական ջոկատներին հաջողվել է Արցախից վռնդել թուրքական հրոսակներին: Վերացել են վերջին կասկածներն առ այն, որ ժողովուրդները պետք է առանձին ապրեն: Այսօր անիմաստ է անցյալին վերադառնալը: Այսօր Արցախը փաստացի գոյություն ունի, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտը վեր է հառնել ավերակներից: Բակերում ամենուրեք լսվում է մանկան ծիծաղ, իսկ հյուրասեր արցախցիները հյուրերին ընդունում են հետևյալ խոսքերով. «Մատաղ, ո՞նց ես»:

Բայց միայն հայերին չէ, որ այս հողերի վրա հաստված եկվոր ցեղերը անջատողականներ են համարում: Արմատական /բնիկ/ ժողովուրդները, որոնց տարածքները բախտի կամոք հայտնվել են Ադրբեջանի հանրապետության տարածքում, լրացուցիչ վտանգ են ներկայացնում եկվոր բռնատերերի համար, դրա համար ենթարկվում են միաձուլման և ֆիզիկական ոչնչացման: Ինքնավար ժողովուրդների դեմ Ադրբեջանի պատժամիջոցները իրականացվում են քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ և ապշեցնում իրենց լկտիությամբ: Բայց աշխարհը չի ցանկանում լսել տարածաշրջանի բնիկ ժողովուրդների հնչեցրած օգնության կոչերը: Մարդիկ զանգվածային լքում են իրենց պապենական հողերը: Ռուսաստանի և Իրանի հետ Ադրբեջանի սահմանին անտանելի պայմաններ են ստեղծված. հարյուրավոր մարդկանց օրերով պահում են նեղ խցերում: Հաճախ գործը հասնում է ձեռնամարտի` ընդ որում չեն խնայում անգամ կանանց և ծերերին:

Նրանց, ովքեր փորձում են հակադրվել Բաքվի իշխանությունների հրեշավոր ճնշմանը, մեղադրում են շինծու հանցագործությունների մեջ: ԱԱԾ-ի և ՆԳՆ նկուղներում նրանց ենթարկում են կտտանքների և հոգեբանական ճնշումների: Հաճախ ճնշում են գործադրում կամ էլ ձերբակալում են ազգային ակտիվստների ընտանիքի անդամներին և հարազատներին: Քիչ են չեն լինում սպանություններ` թուրք դահիճների ձեռքով:

Մի քանի օր առաջ թալիշ ընկերներիցս մեկից նամակ եմ ստացել: Ստորև ներկայացնում են այն` առանց որևէ փոփոխության:

«Այսօր Թալիշստանի մայրաքաղաքից շատ տագնապալի լուր եմ ստացել: Մեր ակտիվիստներից մեկը գրել է, որ թալիշ ժողովրդի հանդեպ բռնությունների հերթական ալիքն է պատրաստվում: Բանն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են 2019թ. մարդահամար անցկացնել: Մարդահամարի թերթիկները ներառելու են` սեռը, տարիքը, ազգությունը, մայրենի լեզուն, կրոնական պատկանելությունը, քաղաքացիությունը, կրթությունը, ուսումնական հաստատության անվանումը, զբաղվածությունը, աշխատանքի վայրը, հանրային խումբը, ընտանեկան կարգավիճակը և այլն:

Վերջին օրերին կոնկրետ մարմիններ են հրավիրվել մեր բոլոր մանկուրտները: Նրանք հրահանգ  են ստացել՝ կապված մարդահամարի հետ։ Հրահանգի համաձայն` մարդահամարի թերթիկներում վերջին, հաշվով, չպետք է լինի «թալիշ» բառը: Այսինքն` տեսուչներին բանավոր հրաման է տրված, որ բոլոր հնարավոր և անհնար եղանակներով քաղաքացիներին ստիպեն` հրաժարվել երրորդ (ազգության) և չորրորդ (մայրենի լեզվի) կետերից` իրենց համարելով ադրբեջանցի, իսկ մայրենի լեզուն` ադրբեջաներենը: Մեր ակտիվիստը մեզ զգոնության կոչ է անում` չթույլատրել այդ դավադիր իշխանություններին ջնջել մեզ երկրի երեսից:
Իմ հերթին ուզում եմ հայտարարել, որ ադրեբջանական իշխանությունները իզուր չէ, որ վախենում են մեր ազգային շարժումից: Նրանք հասկանում են, որ մեր արածն իրավական է /մենք իրավացի ենք/, և շատ քիչ ժամանակ է մնացել իրենց: Իշխանությունները ցանկանում են վախի միջոցով արհեստականորեն նվազեցնել մեր ժողովրդի թիվը և աշխարհին ցույց տալ, թե թալիշ ժողովուրդ չկա: Ես և իմ գաղափարակիցները հայտարարում ենք. ընկերնե´ր, ամեն ինչ մեր ձեռքերում է: Մենք կխափանենք մեր ժողովրդի դեմ ուղղված գործողությունը»:
Եթե մարդկանց, ովքեր իրենց ազգային արժանիքների և մշակութային արժեքների պաշտպանության համար ոտքի են կանգնում, մարդկանց, ովքեր հուսահատությունից զենք են վերցնում, որպեսզի պաշտպանեն իրենց ընտանիքը, օջախը, ծնողներին, անվանում են են անջատողականներ, ապա ինձ էլ համարեք անջատողական:

Տիգրան ԵՍԱՅԱՆ

Կապված նյութեր