Երբ մեռնի Իլհամ Ալիևը

Այն, ինչ ուղիղ հինգ օր առաջ կանխատեսել էինք մեր հոդվածում, հաստատվեց: Իլհամ Ալիևը հավաքված «անպետք վեցնյակի» կույտից հանեց և քաղաքական խաղասեղանին դրեց իր վերջին «խաղաթուղթը»` «հաղթական խաղաքարտը» козырную даму: 2017թ. փետրվարի 21-ին Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Մեհրիբան Ալիևային առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելու մասին:

Մարդկանց, ովքեր այնքան էլ լավ չեն ծանոթ Ադրբեջանի քաղաքական ճղճիմություններին, նախագահի այս քայլը կարող է թվալ որպես հերթական տափակ քայլ` ուղղված առանց այն էլ ուժեղ ընտանեկան իշխանության ամրապնդմանը: Բայց մենք ավելի քան համոզված ենք, որ այդ դեպքում խոսքը ոչ թե իշխանութայն ամրապնդման մասին է, այլ` այն փրկելու հուսահատ փորձի: Ինֆլյացիան, բանկային սկանդալները, ծակծկված բյուջեն, պետանվտանգության հիմնական օղակի քայքայումը (Մահմուդովի գործը), ապրիլյան արկածախնդրության ձախողումը, և, որպես հետևանք, վերնախավում բաժնեմասի կորուստը, սրտվնեղած ազգաբնակչության դժգոհությունը և պետության ներսում ու նրա սահմաններից դուրս անձնական հեղինակության աղետալի անկումը: Ահա անձամբ ընտրված «անպետք վեցնյակ»-ի կույտը, որն արտահայտվելով քարտային սլենգի միջոցով, Իլհամ Հեյդարովիչին, անփառունակ վախճան է խոստանում в конченых дураках, իսկ իրականում` սպառնում նրան պատժի համար զոհասեղանով:

Իրավաբանորեն, կնոջը փոխվարչապետի դերում իշխանության բերելը, իսկ հետո նաև նրա առաջմղումը` դեպի Բաքվի քաղաքական օլիմպի ամենաբարձր կետ, ինչպես Ալիևին է թվում, կօգնի խուսափել անտաղանդ ղեկավարման և պետական գործերում առաջացրած քաոսի համար պատասխանատվությունից` սլաքն ուղղելով արդեն օգտագործման պատրաստ, գիրացած ոչխարի թողության` Հեյդարի նախիջևանյան կլանի վրա: Բացի դրանից, Փաշաևներն (Մեհրիբանը հայրական կողմից Փաշաև է ) արդեն վաղուց ձգտում են աշխարհով մեկ տարածել նախիջևանյան հանցագործ մաֆիան, ապա նաև կուլ տալ` փորոտիքով հանդերձ:

Բայց այս քաղաքական հնարքն ուրիշ բացատրություն էլ կարող է ունենալ, իմիջիայլոց, բավականին ճշմարտանման: Հնարավոր է, որ Իլհամ Ալիևը ծանր հիվանդ է, որը հաջողությամբ ծածկում են ժողովրդից:

Ի դեպ, անզեն աչքով էլ տեսանելի է, Ադրբեջանի վերնախավում առաջացած մի տեսակ թուլացումը. նիհարել է, կորցրել արագությունը` Պակիստանի վարչապետի գրասենյակից մինչև гейгельских հովիվների արոտատեղին ընկած տարածությունը հաղթահարելու համար: Հոխորտանքի հավես այլևս չկա: Ըստ երևույթին, իչ-որ դավադիր հիվանդություն է զարգացել, որն անհնար է բուժել անգամ գողացված միլիարդներով:

Նման դեպքում վաղաժամ ֆիզիկապես բացակայության հնարավորությունը կարող է գործող նախագահին ստիպել շտապել իշխանությունն ամուսնուց կնոջը փոխանցելու հարցում: :Ցանկացած դեպքում, «հաղթական խաղաթուղթը»` Մեհրիբան Ալիևային, խաղի մեջ մտցնելը մեծ ռիսկ էր: Մարտ կլինի, թե` ոչ, ցույց կտա ժամանակը, ինչն Ալիևներին քիչ է մնացել:

Հ.Գ. Այստեղ արժե հիշել գիտության մեջ անփորձ հանրության համար նրա կերպարային համեմատության մասին տեսությունը: Անգամ Ադրբեջանի ժողովրդավարական լինելու դեպքում, համեմատությունն այսպիսին կլինի. երկու Ալիևներն ամուսնական օթյակում ընդունելի է, բայց երկուսը նախագահական կաբինետում` չափից շատ:
Արևմուտքը կարող է և չօգնել:

Բոգդան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Aysor.am

 

 

Կապված նյութեր