Ինչպես ժամանակին ասել է համաշխարհային պրոտելարիատի առաջնորդ Վլադիր Ուլյանով Լենինը՝ «դուք պետք է շատ լավ հիշեք, որ բոլոր արվեստներից ամենակարևորը մեզ համար կինոն է»։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հասկանալով, որ ձախողված դիվերսիաների արդյունքում գերի ընկած կամ ոչնչացված սեփական զինվորիների մասին բարձրաձայնելը շատ անշնորհակալ աշխատանք է անգամ թուրքի համար, որոշել է հետևել «մեծագույն մարդու» խորհրդին, և գլխում միտք է ծագել ստեղծել սեփական մուլտիպլիկացիոն գլուխգործոցները՝ «ոչնչացվող» հայ դիվերսիոն խմբերի և ավtոմեքենաների մասին։
Ի դեպ, ի տարբերություն նախորդ տարիների, երբ Հասանովը բթամիտի պես ուկրաինական հոլովակները ներկայացնում էր որպես Արցախում հանված, այս անգամ նա լրջորեն զբաղվել է հեղինակային կինոմատոգրաֆիայով/կինոարտադրությամբ/։
Ճիշտ է, նայելով նրա «Сенедли ве тедрис фильмляри киностудияси» կինոստուդիայի աշխատանքներին՝ ակամայից հիշում ես թուրքահպատակ Օստապ Սուլեյման Բերտա Մարիա Բենդեր բեյի վրձնին պատկանող «Սերմանողը» հայտնի գործը՝ ստեղծված նրանց կողմից, «Սկրյաբին» քարոզչական շոգենավի վրա՝ Իլֆի և Պետրովի հանրահայտ «12 աթոռ» նովելի մեջ։ Հիշո՞ւմ եք։
«Առաջին կարգի նավախցիկում, կաշվե բազմոցին պառկած և մտահոգ հայացքը հառած կանաչ առագաստներով պատված խցանային գոտուն, Օստապը դարձավ Իպպոլիտ Մատվեևիչին.
-Դուք կարողանո՞ւմ եք նկարել։ Շատ ափսոս։ Ես նույնպես, ցավոք, չեմ կարողանում։
Նա մտածեց և շարունակեց.
-Իսկ տառերը գիտե՞ք։ Դա՞ էլ չգիտեք։ Բնավ լավ չի, չէ որ մենք նկարիչներ ենք։ Դե կարելի է մի երկու օր վատնել, հետո մի բան «սարքել» /սաղացնել/։
Ի տարբերություն Օստապի, որ սերմանողի փոխարեն պատկերել է «քաղցր գլխով և ձեռքերի փոխարեն բարակ ցողունով ոմն կողճակտոր», և Կիսա Վորոբյանինովայի կոնցեսիայի հիմնադիր տնօրենի՝ Հասանովին ոչ ոք չի պատրաստվում դուրս նետել։ Դրա համար էլ նրա կինոարտադրությունն ավելի շատ հիշեցնում է թավայի մեջ տապակվող ձվից դուրս եկող պղպջակներ կամ էլ խոշորացույցի տակ գտնվող ճիճուներ, որոնք վխտում են լավ սնվող ադրբեջանական ասկյարի անալիզի մեջ։ Տվյալ կինոարտադրանքն այնքան աղքատիկ ու անհավատալի է, որ նրա վրա լիաթոք ծիծաղում են ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլև Ադրբեջանում։
Իսկ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Վագիֆ Դարխյանլըն՝ «Եմիշբաշկա» մականունով, ինչպես երևում է, այս գործողության մեջ հանդես է գալիս տղայի դերում. «Իպպոլիտ Մատվեևիչը՝ համարյա լացելով, վազեց վերև»։
-Սա ձեր տղա՞ն է,-կասկածամտորեն հարցրեց տնտեսվարը։
-Տղաս է,-ասաց Օստապը,- մի՞թե վատ է։ Ով ասի, որ սա աղջիկ է, թող առաջինն ինձ վրա քար նետի»։
Դժբախտաբար, Դարգյախլը տղայի երևակայության հետ միշտ մեծ խնդիրներ են եղել։ Եվ մինչ Հասանովը՝ տեսախցիկը ձեռքին վազվզում է թավայի մեջ տժտժացող ձվածեղի շուրջ, Դարգյախլըն հայերի փամփուշտից սպանված ասկյարներին «սպանում է» իրեն բոնորոշ ձևով՝ ձնաբքի կամ «հեղեղատի» տակ գցելով։
Բայց ոչինչ, ամառը կգա, և եղանակը օգնության կհասնի «Եմիշբաշկա»-ի ստեղծագործական ճիգերին։ Այն ժամանակ նա կկարողանա «մեռցնել» հայերի փամփուշտներից ընկած ասկյարներին տափաստանային գետնասկյուռների խայթոցներով, լեռնային քարաթափումներով, արևահարումներով և թութքային դողէրոցքով։
Քանի որ ադրբեջանական ընտրազանգվածը միշտ պատրաստ է հնազանդորեն «ուտել» շտաբային ապուշների անբաժանելի զույգի շուրթերից հնչած ցանկացած ստեղծագործական անհեթեթություն։
ՊԱՆԴՈՒԽՏ