Մի մեղադրեք Ալիևին. նա խաղում է՝ ինչպես կարող է

Այսօրվա լրահոսը եռում է հայկական զայրույթից։ Բանը հասել է նրան, որ վրդովված հայերը Մոսսադին կոչ են անում՝ հիշել Էյխմանի առևանգումը, իսկ Իսրայելին՝ մի քիչ ամաչել. այն նույն Իսրայելին, որն անդրկովկասյան թուրքերի վաղեմի ընկերն է։

Եթե բացենք Լապշինի բլոգը և կարդանք այն, ինչ գրում է «հարազատ» Իսրայելի մասին, հասկանալի կլինի, որ բլոգերին խուց ուղարկելով՝ Իսրայելն արդեն իսկ մեծ ծառայություն է մատուցել նրան։

Կան մարդիկ, որոնք հայրենիք չունեն. նրանք շատ են նաև հայերի շրջանում։ Լապշինը հենց այդ կարգի մարդ է։ Նրա անձնագրերի բազմազանությունը ցանկացած բառից խոսուն է։

Եվ մի մեղադրեք երկարաքթին։ Նա խաղում է՝ ինչպես կարող է։ Իհարկե, երազներում նա, հնարավոր է, գրավում է Ղարաբաղը, Երևանում կառավարության շենքի վրա անձամբ կանգնեցնում է իր կարկատած փալասը և գերի վերցնում Սերժ Սարգսյանին։ Իսկ իրականում 14 տարի շարունակվող բիզիմդիրացման /գոռալով՝ մերն է/ արդյունքում նվաճել են ընդամենը10 մետրանոց վարազի բլրակ` «ազատագրված» Ջոջուկ Մարջանլը գյուղի վրա, որն այս տարիների ընթացքում գտնվում էր անդրկովկասյան թուրքերի վերահսկողության տակ։ Այնպես որ, Լապշինի հանդեպ տարած «մեծ» հաղթանակը սուլթանին օդի պես պետք է և միանգամայն լրացնում է այդ «փառավոր» շարքը։

Իհարկե, եթե օդանավակայանում Լապշինին դիմավորեին նաև տանկեր և «Ուրագաններ», իսկ օդում նրա գլխավերևում թռչեին ՄիԳ-եր և իսրայելական արտադրության կործանիչներ, երկգույն ոչխարների ընտրազանգվածի /հոտի/ մոտ էֆեկտն ավելի տպավորիչ կլիներ։ Բայց ոչխարների ընտրազանգվածի բանը բուրդ է, տեղացի գյուլչատայներն ու զուխրաներն օդ են նետում գլխաշորերը, երիտասարդ և անվախ սաֆարոիդները՝ հանուն սուլթանության անսանձ հպարտությունից թրջում վարտիքները։ Եվ երկարաքիթը կարող է որոշ ժամանակ շունչ քաշել։

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր