Հանուն խաղաղ երկնքի…

Անգամ չգիտեմ, թե ինչ պատմեմ քեզ պատերազմի մասին, որդիս։ Բայց դու արդեն մեծ ես։ Շուտով կդառնաս 15 տարեկան։ Եվ պետք է իմանաս…

Պատերազմն ամեն ինչ է։

Պատերազմը ցավ է։ Մեծ ցավ…

Հարազատների, մտերիմների, ընկերների կորստի ցավ…
Նրանց հայրերի և մայրերի աչքերին նայելու ցավ։ Երբ այնտեղ լուռ նախատինք ես տեսնում…

Սիրտդ այնպես է ճմրթվում, որ… Ախր ինչպե՞ս քեզ բացատրեմ։

Ավելի հեշտ է տանկի տակ նետվել, քան նայել այդ աչքերի մեջ։

Պատերազմը ուրախություն է։

Երբ երկար բացակայությունից հետո տուն ես վերադառնում, գիտես, թե ով է սովորաբար բացում դուռը կամ դիմավորում քեզ դարպասի մոտ։

Մայրը…

Ապշելու է, բայց մայրերն ամեն ինչ են զգում. «Որտեղի՞ց վիրավորվեցիր»։

Հայրը, ինչպես միշտ, ժլատ է գովասանքների ու զգացմունքները ցուցադրելու հարցում։ Ձեռքդ կսեղմի, ամուր կգրկի և կգնա իր գործերով։

Մայրդ ոչ մի քայլ չի հեռանում քեզնից։ Իսկ հայրդ շարունակ թափառում է ինչ-որ տեղեր… «Հայր, որդիդ վերադարձել է… Ողջ… Իսկ դու զսպում ես զգացմունքներդ», - նեղվում ես հոգուդ խորքում։ Իսկ գիշերն արթնանում ես այն բանից, մազերդ շոյող ինչ-որ մեկի ծանր ձեռքի հպումից։

Հայրն է…

Նա շրջվում է և վեր կենում ծնկներից… Իսկ դու հասցնում ես նկատել նրա աչքին եկած արցունքը և հասկանում, թե ինչ դժվար է նրա համար անդրդվելի մնալ։ «Քնիր, որդիս։ Ուրախ եմ, որ դու վերադարձել ես»։ Եվ սեղմվում է քեզ արցունքներից թրջված դեմքով։

Պատերազմն ընկերություն է։

Արյամբ ամրապնդված ընկերություն է։ Մինչ ի մահ ընկերություն...

Դու ճանաչում ես Դոկտորին… Նրա եղբայրը զոհվել է։

Ճակատամարտի ընթացքում նրանք ստիպված էին նահանջել զբաղեցրած դիրքերից։ Հակառակորդը ճնշում էր։ Գնդակը խոցել է ընկերոջը։ Ընկերը, տեսնելով, որ նա ընկավ, կանգ առավ և սկսեց դուրս բերել նրան։ Իսկ երբ թշնամին չափազանց շատ մոտեցավ, եղբայրը մարտի բռնվեց։

Ջոկատը հակահարձակման անցավ։ Այդպես էլ գտան նրանց… Եղբորը, որը մինչ ի մահ փակում էր իր մարմնով զոհված ընկերոջը։

Պատերազմը ծիծաղ է։

Այո, այո։ Առանց դրա ոչ մի կերպ չի կարող լինել… Շատ էինք կատակում։ Ծաղրում էինք։ Այդ կատակներից շատերը նորմալ կյանքում սկի ժպիտ չէին առաջացնի։ Իսկ դրանց մի մասն էլ պարզապես մահաբեր էին։ Երբեմն ծիծաղում էինք անգամ վիրավոր ընկերոջ վրա։ Նրա հետ միասն։

Մեկը կար։ Մեկ բաժակ ավել խմելուց հետո հայտարարեց, որ պատրաստ է կեղտոտել հենց թշնամու աչքի առջև…

Հետ էինք համոզում… Բարձրացավ կրակակետի վրա, հետույքով շրջվեց թշնամում կողմ և գործի անցավ։ Դիպուկահարն էլ, ինչպես երևում է, նույնպես հումորով էր։ Սպասեց… Եվ հենց խենթն սկսեց իր գործը, գնդակ թողեց նրա հետույքին։ Վերջինս, իջեցված վարտիքով և հետույքի նոր ծակով ընկավ խրամուղի… Երբ տեսանք, թե որտեղից է նա վիրավորվել, ծիծաղներս բռնեց ողջ առաջնագիծը։ Հակառակորդն էլ էր պարբերաբար հետաքրքվում, թե ինչպես է նա ապրում հետույքում առաջացած նոր անցքով։

Ճիշտ է, թշնամին երկար չի ծիծաղել։ Երկու օր անց նրանց մի քանի կիլոմետր ետ շպրտեցինք։

Պատերազմը տխրություն է։

Բոլորն էին տխրում… Մեկը, որովհետև չեն իրականացել իր երազանքները։ Երկրորդը, որովհետև թողել է իր սիրած աղջկան և հիմա, ահա, ինքնաձիգ է գրկում։ Երրորդը տունն էր կարոտում…

Բոլորս էինք կարոտում հարազատ օջախը։ Կվերադանա՞նք արդյոք։

Մեկը տխրում էր, որովհետև չէր կարող տուն հասնել որդու ծնունդին։ Բայց ամենաշատը տխրում էինք զոհվածներին հիշելիս։

Պատերազմն անեծքներ է։

Մայրերի և հայրերի անեծքներ։ Մարտիկներ անեծքներ։ Նրանք անիցում էին բոլորին՝ ինքներն իրենց, հրամանատարներին, զինկոմներին, թշնամուն…

Իսկ տեսնելով ծերերի, կանանց ու երեխաների խոշտանգված դիակները՝ անիծում էին նաև Աստծուն...

Պատերազմը Աստծուն ուղղված շնորհակալություն է։

Այն ամենահաճախն էր հնչում։ Խրամատներում, ինտենսիվ հրետակոծություններից հետո։ Կացարաններում, այն բանից հետո, երբ բոլորը վերադառնում էին մարտական հանձնարարությունից։

Այն մայրերի և հայրերի երախտիքը, որոնց որդիները վերադառնում էին իրենց մոտ…

Բացի այդ, և թող դա քեզ տարօրինակ չթվա, մենք շնորհակալ էինք Ատծուն, որ հաջողվում էր թշնամուց ետ բերել և իրենց ծնողներին հանձնել զոհվածների մարմինները։

Պատերազմը վախ է։

Երբեք մի հավատա նրան, ով ասում է, թե չէր վախենում… Բոլորն են վախենում։
Վախն ամեն տեղ է՝ պատուհանում երևացող անհասկանալի շողքում, խոտի խշշոցում, թուտների շարժի մեջ… Ամենուր։

Պարզապես ամենքը փորձում էր այն հնարավորինս խոր թաքցնել, որպեսզի, Աստված մի արասցե, այն դուրս չպրծներ ամենաանհարմար պահին։ Այդ ժամ, հաշվի, ամեն ինչ կորած է… Ինքն էլ կզոհվի, ուրիշներին էլ իր ետևից կտանի։

Վախը հայտնվում է մարտից առաջ՝ սպասման րոպեներին։

Մարտի ընթացքում վախ չկա։ Ամեն ինչ ավտոմատով է որոշվում։ Ինչպես սովորեցրել են։ Ինչպես սովորել ես… Այն կգա նաև մարտից հետո։ Բայց այդ վախը հեշտ է հաղթահարել։
Պատերազմը կյանք ու մահ է, որդիս։

Մահը շատ է։ Այն ամենուր է։

Պտտվում է գլխիդ շուրջ, և երբեք չես իմանա, թե որտեղից կգա։

Բայց բավական է հայտնվի Կյանքը ու միանգամից մոռանում էինք նրա մասին…

Մարտեր էին ընթանում։ Տղաներից մեկին հայտնեցին, որ որդի է ունեցել։ Զինվորների սիրտը կյանքով լցվեց։ Ու, կարծես, չկա պատերազմ, կրակոցներ, հրետակոծություն։
Կյանքը, որդիս, մաքրում է ամեն վատ բան։ Թող ժամանակավոր… Բայց նաև մահն է հեռու փախչում նրանից։

Պատերազմը, որդիս, վատ գործ է։ Նա, ով պատերազմ է տեսել, երբեք չի ասի. «Պատերազմում լավ է»։

Պապս, ով ամցել է Մեծ Հայրենականը, սեղանի շուրջ միշտ բաժակ էր բարձրացնում «Հանուն խաղաղ երկնքի»։ Երիտասարդ էի, չէի հասկանում։ Մեզ մոտ երկինքը միշտ խաղաղ է, ի՞նչ խմելու բան է։

Եվ միայն հիմա, խմելով «խաղաղ երկնքի» կեմացը, ես հասկանում եմ, թե ինչի մասին էր խոսում պապս։

Սերգեյ ԼԵՌՆԱՅԻՆ

24.07.2017 Թույլ չենք տա մեզ շանտաժի ենթարկեն. Գերմանիայի ֆինանսների նախարարը Թուրքիային Իրանի կառավարությունը հավանություն է տվել դրամական միավորի փոխարինմանը Բաքվի բնակելի շենքում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են Թուրքիայում հարձակվել են զինվորականների վրա. կա զոհ և վիրավորներ Էրդողանը մեկնել է Սաուդյան Արաբիա և Քուվեյթ ՊՆ զորամասի մերձակա տարածքում զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քրգործ 22.07.2017 Չինարի գյուղին Ադրբեջանի կողմից գնդակոծությունը նյութական հսկայական վնաս է հասցրել Եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը գերմանական զորքերը պետք է դուրս բերվեն Քոնիայի ռազմաբազայից. Մարտին Շուլց Գերմանիան հստակ վերանայելու է Թուրքիայի հետ տարվող քաղաքականությունը. Զիգմար Գաբրիել Ադրբեջանը վեց ամսում Արցախի ուղղությամբ հրադադարը խախտել է շուրջ 9000 անգամ Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակին առնչվող հարցեր 21.07.2017 ՀՀ Նախագահն ընդունել է «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեի գլխավոր համադրողին «Միավորված էներգետիկ ընկերություն» ՓԲԸ-ն ճանաչվել է «Արցախէներգո»-ի սեփականատեր Պուտինը հանդիպում կունենա Ալիևի հետ ՌԴ արդարադատության նախարարությունը պատրաստ է զբաղվել Լապշինի փոխանցման հարցով Ադրբեջանի գնդակոծությունների մասին ՄԻՊ զեկույցի ֆրանսերեն տարբերաիկը ևս ուղարկվել է միջազգային կառույցներին Գերմանիան առկախում է Թուրքիայի հետ պաշտպանական ոլորտում ունեցած նախագծերը. Bild Թուրքիան պատասխան է տալու սպառնալիքներին. Չավուշօղլուն պատասխանել է Գերմանիայի արտգործնախարարին Ադրբեջանցի զինվորները և սպաները ծաղրուծանակի և ծեծի են ենթարկել հինգ թալիշ նորակոչիկի Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողովն ընդունել է «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթը Թուրքիայի և Հունաստանի ափերին ուժեղ երկրաշարժ է գրանցվել. կան զոհեր և վիրավորներ 20.07.2017 Հնդկաստանի նախագահ է դարձել Ռամ Նաթ Քովինդը Առաջին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին Յագլանդը Թուրքիայի վարչապետին իր մտահոգությունն է հայտնել իրավապաշտպանների կալանավորման առնչությամբ Արցախի խորհրդարանը քննարկել է արտահերթ նստաշրջան գումարելու հարցը Հրետանին մարտունակ է, պատրաստ առաջադրանքների կատարմանը Լևոն Մնացականյանը կոչ է արել վառոդը միշտ չոր պահել Աշոտ Ղուլյանն ամերիկահայ երիտասարդների հետ քննարկել է Արցախ-Սփյուռք կապերը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ՀՀ Նախագահին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին «Իսկանդեր» համալիրի հրթիռների համար արտասահմանյան հակաթույն այդպես էլ չի ստեղծվել. Օլեգ Վլադիկին Ռուսաստանն Իրաքին տանկեր կվաճառի Հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը կառաջադրի թեկնածությունը Թուրքիայի նախագահական ընտրություններում ԵԱՏՄ երկրները համաձայնեցնում են գազի, նավթի գնագոյացման ընդհանուր կարգը Ադրբեջանում բլոգեր Լապշինը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման Ադրբեջանցի սպան գնդակահարել է իր իսկ բռնաբարած ազգությամբ թալիշ զինվորին Ստեփանակերտում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շարունակվում է «Ազատամարտիկների այգու» կառուցումը Ադրբեջանցի սպան գնդակահարել է իր իսկ բռնաբարած ազգությամբ թալիշ զինվորին Թուրքիան Գերմանիային նախազգուշացրել է Էրդողանի վրա հնարավոր հարձակման մասին Ճգնաժամ թուրք-գերմանական հարաբերություններում. Գերմանիայի ԱԳ նախարարն ընդհատել է արձակուրդն ու վերադարձել Բեռլին Արցախի ՄԻՊ-ը ընդունել է ԼՂ հակամարտության գոտում անհետ կորածների որոնման միջազգային աշխատանքային խմբի անդամներին 19.07.2017 Երջանիկ եմ, քանի որ հնարավորություն ենք ձեռք բերել ծառայել հայրենիքին. Բակո Սահակյան Իրանի խորհրդարանը հաստատել է Հայաստանի և ԻԻՀ միջև Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործման համաձայնագիրը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը մասնակցում է ՀԱՊԿ զինված ուժերի կենտրոնական ծածկագրային մարմինների պետերի խորհրդակցությանը Կարելի՞ է վիրավորել հայ ժողովրդի պատմությունը. Սելինա Դողանը մեջլիսում խոսել է փոքրամասնությունների իրավունքներից Լապշինը չի ճանաչել իր դեմ ներկայացրած մեղադրանքները. բլոգերն օգտվել է վերջին խոսքի իր իրավունքից Արարատի մարզում պայմանագրային զինծառայող է վիրավորվել ականի պայթյունից Թուրքիայի կառավարությունում նոր փոխվարչապետեր ու նախարարներ են նշանակվել Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ Արցախի խորհրդարանը հատուկ նիստում Բակո Սահակյանին ընտրեց ԱՀ նախագահի պաշտոնում
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան