Հաղթանակած Քրիստոսի հաղթանակած Զինվորին

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը անմոռանալի օր դարձավ իմ կյանքում։ Այդ օրը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, թեմի հոգևորական Արամ քահանա Միրզոյանի, Մեհրաբի գնդերեց Գևորգ Սարկավագի և ընկերներիս հետ այցելել էի ՀՀ հյուսիս֊արևելյան սահմանագծում տեղակայված մի քանի մարտական հենակետ։ Նպատակը մեկն էր՝ փոխանցել հայ զինվորներին Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսն ու օրհնել առաջնագծում տեղակայված նրանց կացարանները։ Երբ այցից մի քանի օր առաջ Բագրատ Սրբազանը հայտնեց ինձ իր այդ մտադրության մասին, հասկացա, որ դառնում եմ հրաշալի մի նոր ավանդույթի ձևավորման ականատես։ «Ապրիլի 24-ին մենք պետք է սահմանում լինենք։ Մեր զինվորի կողքին», - այն օրն ասաց Սրբազանը և տեղեկացրեց, որ դիրքեր այցելելուց առաջ պետք է հանդիպեն Վեհափառ Հայրապետին և ստանան նորին սրբության օրհնությունը։

Ապրիլի 24-ին մի քանի օր դեռ կար, բայց սպասումի զգացողությունը խիստ անհամբեր էր դարձրել ինձ։ Ուզում էի ներկա լինել «բլինդավօրհնեքի», ինչպես կատակով ասում է Սրբազանը, առաջին արարողությանը։ Ուզում էի հանդիպել Տավուշի մարզում ծառայող զինվորական իմ ընկերներին։ Ուզում էի, որպեսզի հենց այդ օրը նոր խորհուրդ ստանար ինձ և հազարավոր մեր զինվորների համար։ Եվ ահա վերջապես լույսը բացվեց և արևի առաջին շողերի հետ ճանապարհ ընկա դեպի Բերդի տարածաշրջան, Մեհրաբի գունդ։

Օրը խոստումնալից էր և շատ տրամադրող։ Շարահրապարակում կանգնած զինվորների ողջույնն այնքան բարձր էր ու առույգ, որ թվաց, թե նրանք ուր որ է մարտի են մտնելու։

- Տեսնես որտե՞ղ հասավ նրանց ձայնը, - կարծես ինքն իրեն հարցրեց Բագրատ Սրբազանը։

- Գանձակ, - լսվեց ինչ-որ մեկի պատասխանը։ Այնքան վստահ, որ որևէ մեկի մոտ կասկած չմնաց։ Իրապես, ինչպե՞ս կարող էր գնդի ձայնը չհասնել Գանձակ։ Բացառված էր դա։

Այստեղ ծանոթացա հետաքրիր մի մարդու և նրա ընկերների հետ։ Անունը Կարո Առաքելյան էր։ Ռուսաստանում բնակվող այդ հայորդին ժամանակին եղել է Մովսես գյուղի ինքնապաշտպանական ջոկատի առաջին հրամանատարը։ Այժմ, բնակվելով օտարության մեջ, նա երբեք չի կտրել կապը հայրենի շրջանի և դրա քաջարի պաշտպան մեր մարտիկների հետ։ Բոլորովին վերջերս Կարո Առաքելյանը զինվորական երկու մեքենա է նվիրել Բերդի տարածաշրջանում տեղակայված երկու գնդերին։ Այդ օրն էլ եկել էր աջակցելու Սրբազանին իր առաքելության մեջ՝ զուգահեռաբար կրկին նպաստ բերելով զինվորների համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրների լուծման գործին։

Գնդում ծանոթացա նաև Հայոց ցեղասպանությունը վերապրած ծնողների երկու զավակների հետ։ 90-ամյա ամուսիններ էին, որ կրկին եկել էին Տավուշի մարզ՝ դառնալու մասնակիցը Հայոց աշխարհի այդ չքնաղագույն անկյան կյանքին ու զարգացմանը։

Ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված զինվորական միտինգից հետո ուղևորվեցինք դեպի մարտական դիրքեր։ Ամբողջ օրվա ընթացքում հասցրինք լինել ընդամենը 5 հենակետում։ Առաջիկա 40 օրերի ընթացքում, երբ Հայ առաքելական եկեղեցում շարունակվում են զատկական տոները, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ու թեմի հոգևորականները կայցելեն մարզ բոլոր դիրքերը։ Հաշվի առնելով քանակը և որ մեկ օրում ընդամենը հինգ տեղ հասցրեցինք լինել, մտածում էի, որ գրեթե անիրականանալի գաղափար է դա։ Բայց հետո, երբ տեսա Սրբազանի խանդավառությունը, նրան առաջնորդող ներքին ուժն ու նվիրվածությունը մեր զինվորներին ու Հայրենիքն, հասկացա, որ ընդամենը մեկ ամիս անց ՀՀ հյուսիս-արևելյան սահմանի բոլոր «բլինդավներն» ու պաշտպանները օրհնված կլինեն։ Ամեն մի զինվոր կստանա Քրիստոսի Հարության ավետիսն ու հենց մարտական դիրքում զատկական սեղանի շուրջ կնշի այդ մեծ տոնը։

Եղանակն անձրևոտ էր, ճանապարհները՝ ցեխոտ։ Ապրիլի 24-ին, ինչպես որ մեր ողջ ժողովուրդը բարձրանում էր Ծիծեռնակաբերդի բարձունք, նույն ուխտով և նույն վճռականությամբ բոլորս միասին հասանք Տավուշի ամենաբարձր լեռներից մեկի գագաթին տեղակայված մարտական դիրք։ Թվում էր՝ ողջ աշխարհն է ափիդ մեջ։ Թվում էր՝ սա հենց այն կետն է, որտեղից ամենաշուտը կլսվեն Բարձրյալին և Ցեղասպանություն տեսած հայ սրբերին ուղղված մեր աղոթքները։ Զինվորները չափազանց ոգևորված էին։ Նրանցից ոմանք, հավանաբար, չէին սպասում, որ հենց այդ դիրքում իրենց կարող էր այցելել թեմի առաջնորդը։ Բայց յուրաքանչյուր տոն անակնկալներով է գեղեցիկ։ Եվ այդ օրը մեր պաշտպանները ստացան Սրբազանի օրհնությունն ու իրենց բաժին նվերները։

- Այսուհետև յուրաքանչյուր տարվա Ապրիլի 24-ին դիրքերում պետք է լինենք, - վերադարձի ճանապարհին ասաց Բագրատ Սրբազանը։ Թող սա նոր ավանդույթ լինի։ Թող այսպիսին լինի մեր պատասխանը բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին մեռած տեսնել մեր ժողովրդին։

Տպավորությունները շատ էին։ Ետդարձին մտածում էի այն մասին, որ բոլոր մարտակլան դիրքերում, որտեղ երբևէ բախտ է վիճակվել ինձ լինելու, տեսել եմ հավատքով և վճռականությամբ լցված զինվորներ, փոքր մատուռներ, աղոթատեղիներ, խաչքարեր… Եկեղեցի-Բանակ, հոգևորական-զինվոր, մարդ-հավատք… Ինչպիսի հրաշալի կապ։ Ժողովրդի հարատևության ինչպիսի ամոււր երաշխիք։ Ինչպիսի երջանկություն, որ ունենք նման արժեքներ, նման զինվորներ, հրամանատարներ, հոգևորականներ...

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

27.05.2017 ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական ոստիկանության նորանշանակ պետին Եվրամիությունը խրախուսում է ՀՀ Ազգային ժողովին օրակարգում մարդու իրավունքներին կարևորություն տալու հարցում Բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման ոլորտում Հայաստանն ապահովում է քանակ և որակ «Ավրորա»-ի շնորհիվ շատ երկրներ իմացան Հայոց ցեղասպանության մասին ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. ԵՄ պատվիրակության ղեկավար Սվիտալսկին հակակոռուպցիոն մարմնի ձեւավորումն արդեն իսկ լավ զարգացում է համարում Ադրբեջանը գյուղմթերք է ներմուծում Հայաստանից և Արցախից ՌԴ-ում մեծ հետաքրքրությամբ և սիրով են ընդունում հայկական ապրանքները. Վերոնիկա Նիկիշինա Սերժ Սարգսյանի նախագահությամբ մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 26-րդ նիստը Արցախյան ազատամարտը դարձավ այս հերոսամարտերի շարունակությունը. Բակո Սահակյան 26.05.2017 Վիգեն Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողությունը Տայանին հորդորել է Էրդողանին հարգել մամուլի ազատությունը Թուրքիան Վաշինգտոնում իր իսկ կիրառած բռնությունների համար մեղադրում է ԱՄՆ իշխանություններին Պոպովը հայտարարել է ԼՂ գոտում միջազգային դիտորդների թիվը յոթով ավելացնելու պայմանավորվածության մասին Էրդողանին կարող են արգելել ԱՄՆ այցելել. Ամերիկայի ձայն Լապշինի գործով հետաքննությունն ավարտվել է Արցախում զոհ ունենք Մերկելն Էրդողանից պահանջել է ազատ արձակել գերմանացի լրագրողին ՄԻԵԴ-ն ամենակարճ ժամկետում կուսումնասիրի Թուրքիայում ձերբակալված գերմանացի լրագրողի բողոքը Գնդակը Թուրքիայի դաշտում է. ԵՄ ներկայացուցիչները դրական քայլեր են ակնկալում թուրքական կողմից 25.05.2017 ՀՀ-ն հույս ունի մինչև ԱԼԳ գագաթնաժողովը ստորագրել ԵՄ-ի հետ համագործակցության նոր համաձայնագիրը. Սվիտալսկի Նախագահը ընդունել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը Անգլիա է մեկնել Թուրքիայից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դատապարտել է Էրդողանի թիկնազորի գործողությունները ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ընտրական գործընթացներում առկա թերությունները վերացնելու ուղղությամբ Ադրբեջանի կառավարությունը չի կարողացել իրականություն դարձնել 2016-ի ՀՆԱ կանխատեսումները Էրդողանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ Պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է ՌԴ ՀՀ զինված ուժերի աշխատանքային խումբը մեկնել է Մինսկ 24.05.2017 Էրդողանը կրկին առիթը բաց չի թողել Գերմանիային վիրավորելու Վիգեն Սարգսյանը ՉԺՀ դեսպանի և ռազմական կցորդի հետ քննարկել է փոխգործակցության զարգացման ուղիները Ղազախստանն ամեն կերպ փորձելու է Ադրբեջանից հետ ստանալ պարտքերը Վլադիմիր Եվսեեւն առաջարկում է ստեղծել Իրան-Ռուսաստան-Հայաստան եռանկյունի Թուրքիայում գյուլենականների նոր ձերբակալություններ կիրականացվեն Բրիտանիան պատմության մեջ երրորդ անգամ ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակն է սահմանում Գերմանացի պատգամավորների այցը Թուրքիա վերջին պահին չեղյալ է համարվել Թուրքիան ռուսական ցորենի ներմուծման նոր սահմնափակումներ է մտցրել ԵԱՀԿ-ն Մարտակերտի շրջանում դիտարկում է անցկացնելու Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ 23.05.2017 Ոստիկանությունը հաստատել է. Մանչեսթերի ահաբեկչությունն իրականացրել է 22- ամյա տաղամարդը Անկարան փորձում է ՆԱՏՕ-ի միջոցով ազդել Եվրոպական քաղաքականության վրա Ադրբեջանի տնտեսությունը շարունակում է անկում ապրել Արցախի Նախագահն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը Ահաբեկչությունից հետո Մանչեսթրի հիվանդանոց են տեղափոխել 12 լրջորեն վիրավորված երեխաների Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրներին անվճար զենք է մատակարարելու Եվրամիությունը ԼՂ խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով. Մոգերինի Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպանը Հայաստանն ակնկալում է շարունակել արդյունավետ համագործակցությունը ԵՄ հետ. Նալբանդյան Մանչեսթրի պայթյունից հետո Լոնդոնում ավելացնում են ոստիկանների թիվը
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան