Բաքուն որոշել է Լապշինի գինը՝ դա «քարվաճառյան ճիվաղ» Ասկերովն է

Այն, որ բլոգեր Լապշինն առուծախի առարկա է դառնալու Բաքվի համար պարզ էր... Սակայն դժվար էր կռահել, թե երբ է Ալիևը իր գինն ասելու... Այսօր արդեն Ալիևն իր «շուրթերից» մեկի գրչով այդ գինը ներկայացրել է շահագրգիռ կողմերին...

Բոլորին հայտնի է ,որ ազերի նախկին ընդդիմադիր լրագրող և Ալիևների ընտանիքի ոխերիմ թշնամի Էյնուլա Ֆաթուլաևը, ով իր հայացքների համար Բաքվի բանտում մի լավ «պատժվելուց» հետո ազատ արձակվեց, հիմա դարձել է նույն Իլհամի ընտանիքի սազանդարը և Իլհամի ոչ պաշտոնական մամլո խոսնակը... Այն, ինչ չի կարելի բացեիբաց առաջարկել և խոսել, Իլհամ բաբան անում է Էյնուլայի շուրթերով... Նշեմ, որ այդպիսի «շուրթերի» դեր են տանում բազմաթիվ ազերի երեսփոխաններ, լրագրողներ, պաշտոնյաներ և քաղաքագետներ...

Այսօրվա իր հոդվածներից մեկում ֆաթուլաևն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ ՌԴ-ն հետևում և վերահսկողության տակ է պահում բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը... Ալիևի մանկալվիկին դա բացարձակ դուր չի եկել... Ու Էյնուլան ավելի լավ բան չի մտածել, քան համեմատել բլոգեր Լապշինի գործը մարդասպաններ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործի հետ և հարցնել տիկին Զախարովային, թե ինչու՞ վերջինս նաև չի հետևում ՌԴ քաղաքացի Դիլգամ Ասկերովի գործին... Ֆաթուլաևին դուր չի եկել այն, որ ՌԴ-ն չի արձագանքել ալամ աշխարհի ամենահզոր նախագահ Իլհամ բաբայի խնդրանքին և չի միջնորդել ՀՀ-ի իշխանությունների առաջ, որ վերջիններս ազատեն ՌԴ քաղաքցի Դիլգամ Ասկերովին... Ֆաթուլաևն իր հոդվածում ընթերցողների հատուկ հիշեցնում է, թե ինչպես է նախագահ Ալիևը ՌԴ նախագահ Պուտինին փոխանցել Ասկերովի ընտանիքի նամակը և խնդրել ջանքեր գործադրել ազատ արձակելու Ասկերովին...

Հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահը ջանք ու եռանդ չի խնայում,որ ազատության մեջ տեսնի ազերի մարդասպաններ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք 2014 թ.-ի հուլիսին «մեկնել» էին Քարվաճառ՝ ծնողների գերեզմաններին այցելության և ձեռքի հետ էլ սպանել էին երկու մարդու... Ձերբակալված ազերի մարդասպանները դատապարտվեցին ազատազրկման...

Միայն Ֆաթուլաևի նման նողկալի արարածը կարող է Լապշինի գործը համեմատել մարդասպանների գործի հետ, որոնք երեքով սպանել էին 17-ամյա դեռահասի և մի կնոջ... Չնայած, ի՞նչ կարելի է սպասել Ֆաթուլաևից և իր ազգակիցներից, եթե Բաքվում հայ սպանողին հերոսացնում են... Տկարամիտ Էյնուլան մտածում է, որ ՌԴ-ում տեղյակ չե՞ն իրենց քաղաքացու «հերոսություններից»... Շատ լավ տեղյակ են և գերադասում են չբարձրաձայնել, քանի որ դրա նմանին պաշտպանելը խայտառակություն է... Բաքվում մտածում են, որ եթե իրենք մարդասպաններին հերոսացնում են, ապա նույնն էլ պետք է անեն այլ երկրներում, որոնց ազերի քաղաքացիների հանցագործություն են գործում այլ երկրների տարածքում...

Սակայն այս «հոդվածից» մի բան պարզ դարձավ՝ Բաքուն Մոսկվային շատ պարզ հասկացնում է, որ եթե վերջինս ցանկանում է տեսնել Լապշինին ազատության մեջ, ապա պետք է իր հնարավորություններն օգտագործի և փորձի արցախյան բանտից ազատել Դիլգամ Ասկերովին։ Բաքվի այս խաղի մեջ ներքաշված են նաև Ուկրաինան և Իսրայելը... Զարմանալի մի բան նկատվեց երեք «հայրենիքների» քաղաքցի Լապշինի Բելառուսում ձերբակալության և Ադրբեջան հանձնման հետ կապված... Իսրայելը, որը ԵՐԲԵՔ չի թույլ տալիս, որ իր քաղաքցիներին նսեմացնեն որևէ երկրում, մի քանի թատերական բնույթի հայտարարություններ արեց Լապշինի պահով և վերջ... Իսկ պաշտոնական Կիևն ընդհանրապես լռեց... Ակտիվ է մնում միայն Մոսկվան... Որքան կարելի է կռահել, Լապշնի «խայծը» կուլ են տվել միայն ՌԴ-ում ու հիմա Իլհամ Ալիևն իր կամակատարների միջոցով առաջարկում է Լապշինի ազատագրման գինը՝ դա մարդասպան Ասկերովի ազատ արձակումն է... Պրիմիտիվ Էյնուլային կարելի է շնորհակալություն հայտնել, որ վերջապես բացահայտեց Լապշինի շուրջ ընթացող այս խաղի դերակատարներին և նրանց ստանձնած դերերը...

Հուսով եմ, Հայաստանի և Արցախի իշխանությունները ԵՐԲԵՔ թույլ չեն տա, որ Ալիևի առաջարկած այս գործարքը տեղի ունենա և Ադրբեջանն ունենա նոր ազգային հերոս... Ասկերովի և Գուլիևի տեղը իրենց ընկերոջ՝ Հասանովի կողքին՝ փոսի մեջ է... Միայն այդտեղ կարող են հանգրվանել քնած մարդուն սպանողները, դեռահասին մորթազերծ անողները և կնոջը գնդակահարողները... Իլհամ Ալիևի հերոսներ Ասկերովը և Գուլիևը ոչնչով չեն տարբերվում «բուդապեշտյան ճիվաղ» Ռամիլ Սաֆարովից...


Հ.Գ. Ի դեպ, առաջին անգամը չէ, որ Իլհամ Ալիևը գին է առաջարկում Գուլիևի և Ասկերովի համար... АPА գործակալության հաղորդմամբ 2014 թ-ի օգոստոսի վերջին Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի փախստականների և հարկադրված տեղափոխվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է Ադրբեջանում գտնվող, 5 հոգուց բաղկացած հայկական ընտանիքը և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դիակը փոխանակել Շահբազ Գուլիևի, Դիլգամ Ասկերովի, նաև Հասան Հասանովի դիակի հետ... Սակայն պաշտոնական Երևանը և Ստեփանակերտն անդրդվելի էին... Բաքվին փոխանցվեց միայն Հասանովի լեշը...

Այս երեք տարիների ընթացքում Բաքուն «կենացները» թանկարցրեց և փորձում է Լապշինի ՌԴ քաղաքցի լինելու հանգամանքը օգտագործել իր ուզածին հասնելու համար...

Լապշինի ձերբակալման համար Հայաստանը և Արցախը արդեն պատասխանել և պատժել են Ադրբեջանին... Վերջերս Արցախ այցելեցին շուրջ 30 հայտնի բլոգերներ և լրագրողներ... Այդ շռնդալից ապտակը Բաքվում դեռ չեն մարսել և գերադասում են լռել... Արցախը տեղեկատվական շրջափակման Բաքվի փորձերը ձախողվեցին... Հիմա էլ Ալիևը ուզում է այն օգուտ ստանալ Լապշինից, որը համոզված եմ ևս կձախողվի...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ
Facebook սոցիալական ցանց

24.05.2017 Ղազախստանն ամեն կերպ փորձելու է Ադրբեջանից հետ ստանալ պարտքերը Վլադիմիր Եվսեեւն առաջարկում է ստեղծել Իրան-Ռուսաստան-Հայաստան եռանկյունի Թուրքիայում գյուլենականների նոր ձերբակալություններ կիրականացվեն Բրիտանիան պատմության մեջ երրորդ անգամ ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակն է սահմանում Գերմանացի պատգամավորների այցը Թուրքիա վերջին պահին չեղյալ է համարվել Թուրքիան ռուսական ցորենի ներմուծման նոր սահմնափակումներ է մտցրել ԵԱՀԿ-ն Մարտակերտի շրջանում դիտարկում է անցկացնելու Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ 23.05.2017 Ոստիկանությունը հաստատել է. Մանչեսթերի ահաբեկչությունն իրականացրել է 22- ամյա տաղամարդը Անկարան փորձում է ՆԱՏՕ-ի միջոցով ազդել Եվրոպական քաղաքականության վրա Ադրբեջանի տնտեսությունը շարունակում է անկում ապրել Արցախի Նախագահն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը Ահաբեկչությունից հետո Մանչեսթրի հիվանդանոց են տեղափոխել 12 լրջորեն վիրավորված երեխաների Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրներին անվճար զենք է մատակարարելու Եվրամիությունը ԼՂ խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով. Մոգերինի Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպանը Հայաստանն ակնկալում է շարունակել արդյունավետ համագործակցությունը ԵՄ հետ. Նալբանդյան Մանչեսթրի պայթյունից հետո Լոնդոնում ավելացնում են ոստիկանների թիվը Բելգիայի Թագավորության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Թուրքիայում գյուլենականների հետ առնչություն ունենալու մեղադրանքով կրկին զինվորականներ են ձերբակալվում Պուտինը Մեյին հավաստել է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու պատրաստակամությունը Գեներալ Դրոյի և Վիկիպեդիայում ադրբեջանական մեքենայությունների մասին Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունից առնվազն 19 մարդ է զոհվել Այս գիշերը հակառակորդը ինտենսիվ խախտել է հրադադարը 22.05.2017 Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Արցախցի երեք մարզիկ դարձել է ուշուի Եվրոպայի չեմպիոն Թուրքիայի Նախագահը համաձայնել է ՀՀ ԱԳ փոխնախարարի տեսակետին, որ ՍԾՏՀ-ն ԼՂ հիմնահարցի քննարկման հարթակ չէ Պուտինը պահանջել է արագացնել գերծանր հրթիռի մշակման աշխատանքները Ռուս օդաչուի մարդասպանը Թուրքիայում դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարության հետ հաղորդակցություն է սկսել 5 բողոքի վերաբերյալ ՍԾՏՀ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի ԼՂ խնդիրը. ՀՀ փոխնախարարի արձագանքը Ադրբեջանի ԱԺ նախագահին Գերմանացի պատգամավորներն այցելելու են Թուրքիա ՌԴ-ն եւ Թուրքիան հայտարարություն են ստորագրել առեւտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին ԵԱՏՄ-ի երկրների փոխվարչապետները քննարկել են եվրասիական թվային ինտեգրացման նախագծերը Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է տեղի ունենար անկախ Թուրքիայի դիրքորոշումից Կոմանդոսը Իրաքը դադարեցրել է Թուրքիայից լոլիկի ներմուծումը ՌԴ-ն ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին նոր սպառազինություն կմատակարարի Թոմ Քաթինան Երեւանում այցելեց վիրավոր զինծառայողներին Ադրբեջանցին ահաբեկչություն է ծրագրել Էրդողանի դեմ Էրդողանն այսուհետ կրկին կղեկավարի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Զարիֆն արձագանքել է Թրամփի հակաիրանական հայտարարություններին Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 750 կրակոց 21.05.2017 Անդրկովկասյան թուրքերի փորձերը՝ «թրքացնել» Հայաստանի և տարածաշրջանի պատմական գործիչներին - Առաջին մաս 20.05.2017 Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2016թ. պետական բյուջեի կատարողականը Նախագահ Սարգսյանը շրջայց է կատարել մարզի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում Տարասովը չի բացառում Մինսկի խմբի համանախագահների կողմից Ադրբեջանին պաշտոնապես ագրեսոր ճանաչելը Դաշնակցականներն «Իսլամիադա»-ին կամ ևս մեկ անգամ ադրբեջանական հանդուրժողականության մասին Ռոուհանին 57 տոկոս ձայներով հաղթել է Իրանի նախագահական ընտրություններում Էրդողանը Տուսկի և Յունկերի հետ կքննարկի Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելու հարցը
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան