Սահմանազատման ուրվագծվող գործընթացին Իլհամ Ալիևը սկսել էր պատրաստվել Արցախում պատրեազմից անմիջապես հետո՝ Հայաստանի տարածք ներխուժումներով, օկուպացնելով հատվածներ Հայաստանի սուվերեն տարածքից և դրանից ամիսներ անց հայտարարելով, որ իր վերահսկողության տակ են բարձրադիր ու շահեկան տարածքները:
Ինչ է լինելու օկուպացված այս տարածքների հետ սահմանազատման գործընթացում: Ադրբեջանն իր կամքով ոչ մի քայլ հետ չի անելու: Այդ տարածքներից ուղիղ թիրախի տակ են Հայաստանի խոշոր բնակավայրերը: Այս փաստը շեշտում և սպառնում է ինքը՝ Ալիևը: Ամենօրյա ռեժիմով նաև Բաքվի պետական քարոզչաալիքներն են այդ տարածքներից նկարահանում ու ցուցադրում նշանառության տակ հայտնված ՀՀ քաղաքներն ու գյուղերը:
Արդեն բաժանորդագրվա՞ծ եք` խնդրում ենք մուտք գործել։