Подпишитесь на наш канал в Telegram

Մեր արածների և անելիքների մասին

Հարգելի ոսկանապատցիներ,

Հուսով եմ՝ ամենքդ լավ եք և կարողանում եք դիմադրել մեր ժամանակների համար անսովոր այս մարտահրավերներին։ Արդեն տևական ժամանակ է բոլորս աշխատում ենք հնարավորինս քիչ ներս ու դուրս անել, քիչ մարդկանց հետ շփվել՝ այդկերպ փորձելով ապահովագրել մեզ և հատկապես մեր տարեց հարազատներին կորոնավիրուսյան այս վարակի վտանգներից։ Իհարկե, դժվար է օրերով նստել տանը, ամբողջ օրը գամվել համակարգիչների ու հեռուստացույցների էկրանների առջև, մտերիմների հետ շփվել միայն հեռախոսով ու սոցիալական ցանցերում, բայց եկեք խոստովանենք, որ սա էլ վատ փորձություն չէր, որի միջով անցնում ենք։ Նման առօրյան մեզ նաև մտածելու, անցյալը վերարժեվորելու, ապագայի համար նոր ծրագրեր կառուցելու հրաշալի հնարավորություն տվեց, որից ես, պետք է խոստովանեմ, լիուլի օգտվեցի։ Ավելի քան մեկ ամիս տանը մեկուսացած մնալու ժամանակն արդյունավետ օգտագործեցի և ավարտին հասցրեցի մի գիրք, որը կարող էր լույս տեսնել դեռևս մի քանի տարի առաջ։ Հիմա զբաղվում եմ գրքի հրատարակության աշխատանքներով։ Այն պետերազմող Արցախի, այնտեղ ապրող մարդկանց մասին հուշագրության և մեր իրականության՝ ինձ համար առավել կարևոր զարգացումների մասին խորհերի ամբողջություն է։ Գիրք, որտեղ միահյուսվել են իմ տեսած անցյալն ու ներկան՝ այնպես, ինչպես ես եմ այն հասկանում ու ընկալում։ Հուսով եմ՝այն ընթերցելուց հետո շատերդ ավելի լավ կհասկանաք վերջին տարիների իմ ասած ամեն խոսքի և արված քայլերի տրամաբանությունը։

Բայց, ինչպես արդեն ասացի, այս ժամանակը նաև մի շարք կարևոր խնդիրների մասին մտորելու առիթ էր ինձ համար, և հիմա, կարծում եմ, ժամանակն է խոսելու մեր ընդհանուր գործերի և հատկապես «Ոսկանապատ»-ի մասին։ Վստահ եմ՝ շատերդ սպասում էիք նման մի զրույցի։ Գիտեմ նաև, որ ոմանք ուշացած են համարում այս զրույցը, իսկ շատերն էլ, ցավոք, վաղուց հիասթափվել և հեռացել են «Ոսկանապատ»-ից։ Աստված նրանց հետ։ Պետք է անկեղծ ասեմ, որ չեմ զղջում դրա համար։ Ինչպես նաև ուշացած չեմ համարում այս զրույցը։ Հատկապես, որ 2018թ. ամռանն այս ամենի մասին որոշ բաներ ասելու առիթ արդեն ունեցել եմ։ Այսօր կխոսեմ շատ ավելի բաց և մանրամասն։ Դրա համար եկեք սկսենք ամենասկզբից։

Ես գիտեմ, որ «Ոսկանապատ»-ի ընթերցողների ստվար զանգված, մարդիկ ովքեր իրենց ոսկանապատցի էին կոչում, այսօր, մեղմ ասած, չեն կիսում մեր կենտրոնի փորձագետների գաղափարները։ Սկզբից նրանք քննադատել են մեզ կայքի մեկնաբանություններում, հետո սոցիալական ցանցերի տարբեր քննարկումներում, հետո էլի ինչ-որ տեղեր և այդպես կամաց-կամաց համալրել այն մարդկանց շարքերը, ովքեր համարում են, թե «Ոսկանապատ»-ը «նախկին հանցագործ, ռոբասերժական թալանչի ռեժիմի» շահերի սպասարկուն է։ Նամակներ էին գրում ինձ՝ մեղադրելով տարբեր հանցանքների, իմ հոր ճամփից շեղվելու, ժողովրդին դավաճանելու և նմանատիպ այլ բաների մեջ։ Եվ այս ամենը սկսվել է շատ ավելի վաղ, քան 2018թ. հեղաշրջումն էր։ Իմ և այդ մարդկանց վեճը ծագել է դեռևս 2016թ., երբ իրենք իրենց «Սասնա ծուռ» կոչող ահաբեկիչները Երևանում գրավեցին ՊՊԾ գունդը և սպանեցին Հայրենիքին ծառայող երեք ոստիկանների։

Պետք է անկեղծ լինեմ, 2016 թվականին ես դեռ փորձում էի հասկանալ ՊՊԾ գնդի զավթիչներին աջակցություն ցույց տվող նախկին ոսկանապատցիներին։ Մտածում էի՝ մարդիկ ապակողմնորոշված են, լիարժեք չեն գիտակցում պետության վրա կրակ բացած իրենց հերոսների արարքի հետևանքները։ Նրանք հրապուրված էին Ժիրայր Սեֆիլյանի, Պավլիկ Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի և ուրիշների՝ դեռևս արցախյան պատերազմից հիշված կերպարներով։ Մտածում էին, որ եթե այդ հերոս ֆիդայիններն են նման քայլի գնացել, ուրեմն դե վերջ՝ ազգը կործանվում է և պետք է անպայման փրկել Հայրենիքը։ Ցավոք, նախկին ոսկանապատցիները չըմբռնեցին պահի լրջությունը։ Չգիտակցեցին, որ 2016թ. հուլիսի 17-ին իրենց սիրելի հերոսները դավաճանեցին պետության զինվոր լինելու իրենց կոչումին և դարձան ստոր ահաբեկիչ։ Ես իսկապես հուսով էի, որ էյֆորիկ տրամադրությունների անցումից հետո, մեր հին ընկերները կփորձեն սթափ գնահատական տալ եղածին, բայց դա տեղի չունեցավ։Նրանցից ոմանք նույնիսկ այնքան էին ոգևորվել, որ ուզում էին Վրաստանում «ազատագրական ջոկատ» ձևավորել և օգնության հասնել այստեղի ահաբեկիչներին։ Բայց, ինչպես երևում է, սահմանն անցնելու վճռականություն չունեցան։ Ավելի լավ։

Այդ օրերին շատերն ինձ փորձում էին համոզել, որ եթե հայրս ողջ լիներ, նա անպայման կմիանար ՊՊԾ գունդը գրաված ահաբեկիչներին։ Չգիտեմ որտեղից նրա և իմ՝ Պավլիկի, Ժիրոյի և ուրիշների հետ միասին արված լուսանկարներ էին գտել, ուղարկում էին ինձ՝ ասելով, որ պետք է «ընկերներիս» կողքին լինեմ և այլն։ Եվ իսկապես՝ ՊՊԾ ահաբեկիչներից շատերի հետ մեր ընտանիքը բավական ջերմ հարաբերություններ է ունեցել։ Բայց եկեք թացը չորին չխառնենք։ Հայրս նույն Սեֆիլյանի և նույն Պավլիկի հետ իերնց քաղաքական գործունեությունը քննարկելու բազում առիթներ է ունեցել։ Եվ նման զրույցներ շատ են եղել՝ այդ թվում նաև իմ ներկայությամբ։ Ցավոք, հայրս նրանց այդպես էլ չկարողացավ համոզել, որ լավ զինվոր դեռ չի նշանակում լավ քաղաքական գործիչ լինել։ Որ զենքով քաղաքականություն չի լինում։ Որ իրենց մտավախությունները, թե իշխանությունները հանձնում են Արցախը, տեղին չեն։ Որ իրենց առաքելությունը զինվոր լինելն է և այլն, և այլն։ Իսկ հիմա մարդիկ ուզում են ինձ համոզել, որ հայրս կգնար ՊՊԾ գունդ զավթած ահաբեկիչներ պաշտպանելու… Ուզու՞մ եք անկեղծ ասեմ՝ հոգուս խորքում ես նույնիսկ ուրախ եմ, որ հայրս այդ ահաբեկչությունը չի տեսել։ Ինչպես նաև ուրախ եմ, որ նա չի տեսել 2018թ. հեղաշրջումը։

«Ոսկանապատ»-ից դժգոհողների հաջորդ բանակը ձևավորվեց արդեն բոլորիս շատ հայտնի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» օրերին։ Այդ ժամանակ էլ մենք կանգնեցինք պետության կողքին։ Ոչ թե նախկին իշխանությունների, այլ հենց պետության կողքին։ Եվ սա պարզապես բառեր չեն։ Վստահ եմ՝ մեր ընթերցողներից շատերն են հիմա հասկանում, թե ինչի մասին եմ խոսում։ Պետության կողքին կանգնել… Դա գիտակցել է պետք և զգալ։ Ափսոսում եմ, որ ոսկանապատցիներից շատերն այդ օրերին էլ չկարողացան ճիշտ կողմնորոշվել։ Այո, աղմուկը շատ էր, մարդիկ հիմնականում տրված էին ամբոխի տրամադրություններին, ոգևորություն, էյֆորիա… բայց՝ իմ խորին համոզմամբ իրական ոսկանապատցին հենց այդ պահին պետք է ճիշտ որոշում կայացնել։ Դրա համար է, որ մեզանից հեռացածների կորուստն այսօր ես չեմ ափսոսում։ Մեզ հետ մնացածների խոհեմությունը, վճռականությունն ու հայրենասիրությունն ամեն ինչ տասնապատիկ ավելի կոմպենսացրել է։ Դրա համար ուզում եմ հատուկ շնորհակալություն հայկական ուժեղ պետության գաղափարի ամենահավատարիմ մարտիկներին։

Հիմա։ Ես իհարկե գիտեմ, որ «Ոսկանապատ»-ի լսարանին այսօր պետք չէ բացատրել, թե ինչու ենք մենք՝ կենտրոնի փորձագետներս ու կայքի հեղինակները, պայքարում Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ և թե ինչու է Voskanapat.info-ն գրում ներքաղաքական զարգացումների մասին։ Այնուամենայնիվ, այս առիթով մի քանի բան ուզում եմ ասել։

Եվ նորից, կսկսեմ ամենակարևորից՝ մենք համոզված ենք, որ 2018թ. հեղաշրջումը ոչ այլ ինչ էր, քան ազգային և պետական օրակարգերի փոփոխության փորձ։ Հայաստանում արդեն երկու տարի չկա արտաքին և ներքին քաղաքականությունների հստակ տարանջատում։ Ավելին՝ չկա ներքին և արտաքին սպառնալիքների ու մարտահրավերների սահման։ Մարտահրավերներ կան և՛ դրսում, և՛ ներսում։ Ընդ որում, ազգային անվտանգությանն ու պետությանը սպառնացող մարտահրավերներ։ Դրա համար տարօրինակ կլիներ կարծել, թե մեզ հուզում են միայն դրսից բխող սպառնալիքները, իսկ ահա ներսում ինչ ուզում է թող լինի։

Երկրորդ, մենք մշտապես համոզված ենք եղել, որ հայկական պետությունների անվտանգությունն ու մեր ժողովրդի բարօրությունը չունեն այլ հիմք, քան ազգային արժեքներն ու դրանց նվիրված լինելու ամենքիս պատրաստակամությունն է։ Եվ երբ դու տեսնում ես, որ քո երկրում իշխանության են գալիս եկեղեցին ու քրիստոնեական արժեքները ոտնահարող, Բանակի դեմ կեղտոտ քարոզարշավ իրականացնող, սեռական փոքրամասնություններ պաշտպանող, ընտանեկան ավանդույթենր կործանող, ազգային կրթության դեմ պայքարող մարդկանց թիմ, քեզ այլ բան չի մնում, քան կանգնել այդ՝ այլասերություն տարածող ալիքի դեմ։

Երրորդ, «Ոսկանապատ»-ի մեր թիմը չի կարող թույլ տալ, որպեսզի Հայաստանում շարունակի իշխի աղանդավորներով ու սորոսական գործակալներով լեցուն, պետական արժեքներից զուրկ ու կառավարչական հմտություններ չունեցող քաղաքական ուժ։ Դա կործանարար է մեր պետության համար, ինչում, կարծում եմ, անցած երկու տարիներին շատերն են արդեն համոզվել։

Այսքանով, թերևս բավարարվեմ։ Ներքին քաղաքականությանը միջամտելու մեր որոշման մասին միայն ավելացնեմ նաև այն, որ հեղաշրջման հետևանքների մասին մենք գիտեինք դեռևս այն ժամանակ։ Գիտեինք, որովհետև ճանաչում էինք հեղաշրջում իրականացնող մարդկանց, ծանոթ էինք նրանց քաղաքական նպատակներին, տեսնում էինք, թե որքան ջանասիրաբար և հետևողական էին իրենք իրականացնում իրենց սև գործը։

Հարգելի ոսկանապատցիներ,

Այս ամենի մասին խոսելու անհրաժեշտություն, գուցե, չկար։ Մենք վաղուց ենք սովորել իրար հասկանալ առանց խոսքերի։ Մյուս կողմից, կարծում եմ, պետք էր ինչ-որ գիծ քաշել անցած և սպասվող իրադարձությունների միջև։ Ինձ համար դա շատ կարևոր է։ Գիտեմ, որ ձեզանից շատերն ակնկալում էին, որ «Ոսկանապատ»-ը պետք է մշտապես լիներ այնպիսին, ինչպիսին այն կար իմ հայրիկի ժամանակ։ Ցավոք, դա հնարավոր չէ։ Եվ եթե անկեղծ, ես չեմ էլ փորձել կրկնակել նրան։ Միակ նպատակս մշտապես եղել է իր պատգամին հետևելը։ Նրա ճանապարհից չշեղվելը։ Նրա դավանանքը պաշտպանելը… Եվ փառք Աստծո, որ ինձ համար չափազանց այդ կարևոր գործում մշտապես ունեցել եմ մեր շատ սիրելի Պանդուխտի, Ալեքսանդր Միքայելյանի, հայրիկի շատ ու շատ ուրիշ ընկերների աջակցությունն ու խորհուրդները։ Միասին մենք արել ենք այն, ինչ մեզ սովորացրել է իմ հայրը՝ մշտապես ազնիվ ծառայել մեր ժողովրդին ու պետությանը։ Եվ շարունակելու ենք ընթանալ այդ ուղով։ Որովհետև դրանից դուրս մեր կյանքն անիմաստ է։ Դրանից դուրս մենք կկորցնենք մեր անունները ճշմարիտ մարդկանց թվին դասելու իրավունքից։ Սա առաքելություն է և ոչ պարտավորություն։ Վստահ եմ՝ մեզ հասկացողները հասկացան, թե ինչի մասին եմ խոսում։ Ոսկանապատում խորոված ուտելու մեր ծրագիրն ընթացքի մեջ է։ Աստված թող պահապան լինի ամենքիդ և ուժ ու կարողություն բոլորիս։ Աստծով։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
9.05.2020 Մեր արածների և անելիքների մասին 10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան