Подпишитесь на наш канал в Telegram

1920թ. չպիտի կրկնվի…

Բիսմարկը, ով հրաշալի գիտեր, որ քաղաքականությունը ոչ մի ընդհանրություն չունի պոպուլիզմի հետ, ասել է. «Բոլորին անխտիր դուր են գալիս միայն կատվի ձագերը»: Քաղաքական կոռեկտության ահաբեկչությունից կաթվածահար եղած ոչնչությունները չեն կարող կյանքի կոչել կենսունակ և երկարատև որևէ բան։ Իսկական առաջնորդը գիտակցում է, որ իր բոլոր որոշումները չէ, որ հիացմունք են առաջացնում տանն ու դրսում։ Ինչ-որ մեկի դժգոհությունը միշտ անխուսափելի է։

Բոլորին չես գոհացնի՝ colui, che cerca di piacere a tutti, finisce con non piacere a nessuno։ Առաջնորդն իրավունք չունի իրեն լարախաղացի կամ ծաղրածուի պես պահելու՝ անխտիր բոլորի առաջ լիբերալ-ժողովրդավարություն խաղալով։ Պետությունը խեղկատականոց չէ, այլ փայատեր-քաղաքացիների միավորում։ Ժողովրդավարությունը պաշտպանում է նրանց աշխատանքի, հանգստի և խաղաղության իրավունքը, և Գորբաչովի պես լսարանին զվարճացնելու համար մասսայական միջոցառումներ չի պատրաստում։ Թուլությունը ոչ միայն բարոյազուրկ է, ինչպես գրել է Նժդեհը, այլև հակաժողովրդավարական։ Ժողովրդավարությունը գրոշի արժեք չունի, եթե չի կարող պաշտպանել ինքն իրեն։

Հայերենում այսպիսի բառ կա՝ վատամարդություն, որն օգնում է հասկանալ ներկայումս կատարվող իրադարձությունների իմաստը։ Մեզ մանկուց սովորեցրել են ոչ մեկին չվիրավորել, չնայած համաշխարհային պատմությունը լեցուն է փոխադարձաբար բացառող շահերի համաղետային ընդհարումներով, որը հակամարտությունների հիմնական տարեգրությունն է:

Վատամարդությունը, որը խոսակցական հայերեն մտավ Հայաստանի անկումից հետո, չի արտահայտում քրիստոնեական էթիկայի մեր ընկալումը։ Կյանքում նրա մարմնավորումը Նժդեհը շարադրել է իր՝ «Հայ մտավորականությանն ուղղված նամակներում»։ Կշտամբելով մեր եկեղեցուն՝ նա կոչ է արել հաղթահարել բարեգործին հանձնվելու իր թուլությունը՝ դառնալով արիաբար հակադրվելու գաղափարին՝ որպես մեր գոյության անվիճելի իրականություն։

10 տարի առաջ «Голос Армении» և «Новое слово» թերթերը հրապարակեցին Սերժ Սարգսյանին ուղղված իմ բաց նամակը, որում կոչ էի անում համաժողովրդական տրիբունալ ստեղծել ընդդեմ ՀՀՇ-ի ռեժիմի, որը պատասխանատվություն է կրում երկրի դեպոպուլիացիայի (բնակչության թվաքանակի նվազման) և 2008թ. փոքրաթիվ մարդկանց խռովության համար։ Նամակը նաև հղում էր պարունակում, որտեղ սահմանվում էր ցեղասպանությունը՝ որպես անցանկալի իշխանությունների կողմից բնակչության մի խմբի համար երկիրը հարկադիր լքելու պայմանների ստեղծում։ Նախագահը հնարավոր չհամարեց իր նամակին արձագանքել՝ չցանկանալով ոտնձգություն անել երկրում ստեղծված կառավարման համակարգի նկատմամբ, որի հակապետական բնույթն իր համար էլ էր ակնհայտ։ Ավելի հեշտ էր հնարավորինս քիչ հակադրվելու ճանապարհով գնալը։

Այդպես է վարվել նաև Քոչարյանը՝ ԼՏՊ-ին ներելով նրա չարագործությունները։ Սթափությունը պիտի գար խորհրդարանում կատարված ահաբեկչությունից հետո, որի մեղավորներին անուններով չգիտենք՝ չնայած ահաբեկչության համար դրդապատճառ ունեին միայն ռևանշիստները, որոնք չէին համակերպվել 1998թ. ստորացման հետ։ Իշխանության և փողերի ծարավ ՀՀՇ-ն միակ ուժն էր, ով շահագրգիռ էր իր բռնապետին մերժած Հայաստանի ապակայունացմամբ։ Բայց…

Թալեաթ 2-ից արդար հատուցում պահանջելու փոխարեն անհասկանալի համաներում շնորհեցին՝ նրան առանձատուն պարգևելով։ Այդ առատաձեռնությունը երկրից փախչելուց հետո օտար ափերում ապաստանած և անհավատալի զրկանքներ կրած հայերի տառապանքների լույսի ներքո սրբապղություն է թվում, որին նրանց դատապարտել էր 7-40 հոգու նվագի տակ պարող անբանն ու ռամիկը։

Քոչարյանի ռեժիմը չեզոքացրեց ԼՏՊ-ի՝ իշխանության վերադառնալու բոլոր հնարավորությունները։ Եթե ամեն ինչ իրենց անուններով կոչենք, ապա ժողովուրդը, որը դարձել էր հայկական կեղտոտ քաղաքականության վիճակագիրը, շանտաժ էր անում։ Ավելի ուշ սթափվեցին, երբ ՀՀՇ-ն կազմակեպեց մարտյան խռովությունները՝ կազմալուծելով իշխանական համակարգը։

Գիտակցելով սպառանալիքների մասշտաբը, որը կախված էր իրենց ստեղծած ուղղաձիգ անբարո իշխանության գլխին, Քոչարյանն առաջին անգամ խոսեց ԼՏՊ-ի պայթունավտանգ գործունեության մասին, բայց արդեն ուշ էր։ Իրադարձությունները վերահսկողությունից դուրս էին եկել, և այդ խռովության դեմն առնելու համար ուժ գործադրվեց։ Սպանվեց 10 մարդ, ինչը «ռեժիմի դեմ պայքարողները» դնում են Սարգսյանի վրա։ Նա խաղաղեցրեց երկիրը՝ բարի մտադրություններից ելնելով։ Բայց խռովարարների ներկայիս փորձը ապացուցեց, որ նման մտադրությունները տանում են դեպի դժոխք։

Սարգսյանը հայտնվեց ոչ այնտեղ, որտեղ պետք էր (սխալմամբ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը), և ոչ այն ժամանակ, երբ պետք էր։ Նա համընդհանուր զայրույթի համար հարմար թիրախ դարձավ՝ չնայած բոլորովին չէր զիջում Քոչարյանին, ով նրան աջակցել էր ժառանգել կառավարման հակապետական համակարգը՝ վայրի կլանային-ֆեոդալական կադրային քաղաքականությամբ։

Հասկանալու համար Սարգսյանի նկատմամբ ատելության բնույթը, արժե հիշել բիհեյվիորիզմի փորձարկումները։ Դրանցից մեկի ժամանակ առնետներին դրել են երկաթե ճաղավանդակի վրա, որի միջով հոսանք են բաց թողել։ Չհասկանալով, որ հոսանքի հարվածները մտածված են գիտնականների կողմից, առնետները հարձակվել են միմյանց վրա։ Նման մի բան էլ հիմա է կատարվում։ Ոչ ոք արդեն չի հիշում ոչ ԼՏՊ-ին, ոչ Քոչարյանին։ Ամեն ինչում մեղավոր է Սարգսյանը, ով կյանքի դրախտային պայմաններ չի ապահովել նրանց համար, ովքեր չեն մտածում, թե իրենք որտեղից են հայտնվել կողոպտված, շրջափակման մեջ գտնվող երկրում։

Սարգսյանը չփոխեց իշխանական համակարգը՝ հույսը դնելով ժողովրդի համբերատարության վրա։ Նրա հարկադրական հրաժարականը փչացրեց Փաշինյանին, ով, ինչպես ասել է վարչապետը, «ճիշտ էր»։ Ռամիկը, ով Սարգսյանի հետ հանդիպմանը լրագրողների ներկայությամբ չհանեց գլխարկը, նրա շուրթերից լեգիտիմություն ստացավ։

Փաշինյանը ճիշտ է միայն այն բանում, որը մեր քաղաքական համակարգը սպառել է իրեն և այն պետք է փոխել։ Երբ իմունիտետը թուլանում է, օրգանիզմում վիրուսներ են հայտնվում, բայց դա չի փոխում նրանց էությունը։ Վիրուսի խնդիրը թուլացած օրգանիզմը սպանելն է, այլ ոչ թե առողջացնելը։ Աբսուրդ է պետության կարևորագույն պաշտոնի համար ընդունել վիրուսի թեկնածությունը։ Նիկոլը Գերմանիայում կանցլերի պաշտոնի համար թեկնածու չէր լինի, բայց երրորդ աշխարհի երկրների համար դա նորմալ է, օրենքից բացառություն չէ։

Ոչնչությունը կարող է պատահմամբ պատմության մեջ հայտնվել։ Բիսմարկի, Ֆրանկոյի, Նժդեհի և Կլեմանսոյի պես հսկաներն են ստեղծում նրան։ Ֆրանկոյի վճռականությունն ու անձնական արիությունն Իսպանիային փայլուն ձեռքբերումներ բերեցին։ Նա ոչնչացրեց ստալինյան-տրոցկյան տականքներին, թույլ չտվեց, որ երկիրը ներքաշեն ԽՍՀՄ հետ պատերազմի մեջ ու անգամ մեծ թվով հրեաների փրկեց՝ ձեռնոց նետելով Հիտլերին։ Նրա կառավարման տարիներին Իսպանիան տնտեսական ծաղկում ապրեց՝ չնայած, ինչպես և Հայաստանը, շրջափակման մեջ էր։ Միտչեներն իր Իսպանիայի մասին գրքում հայտնում է հանրապետական մի աղջկա մասին, ում ֆրանկիստները պատժել էին։ Նրա խոսքով՝ 30 տարի առաջ նա կրակել էր Ֆրանկոյի վրա, իսկ հիմա պատրաստ է համբուրել նրա ձեռքերը՝ խաղաղության և բարեկեցության համար, որոնք կաուդիլյոն տվեց Իսպանիային։

Մեզ պետք է Ֆրանկոյի և Նժդեհի կարգի առաջնորդ, որոնք չեն վախենա ընդունել պատասխանատու, բայց ոչ հրապարակային որոշումներ և արյուն տեսնելիս ուշագնաց չեն լինի։ Արյունահեղության հանդեպ ունեցած վախը, որը բնորոշ է առաջնորդի աթոռին հայտնված վախկոտին, ժողովրդի վրա ավելի շատ արյուն կարժենա։ Արդբեջանական հորդաների կուտակումն Արցախի հետ սահմանին ցույց է տալիս, որ մեզ շանտաժով կապում են խաղատիկնիկ ղեկավարի հետ, ով պատրաստ է կատարել օտարների հրամաններն ու կամքը։ Հայաստանի ղեկավարը պետք է դառնա նա, ով թույլ չի տա, որ արցախյան հարցում նրա վարած քաղաքակության հետ մանիպուլյացիա անել։

Որպեսզի վերջակետ դնենք վիրուսի առողջարար հատկություների մասին անիմաստ վեճին, արժե հիշել Լևոն Հրանտովիչի հերոսական կյանքից մի դրվագ։ Մի անգամ նա պատմել է, թե ինչպես է հայտնվել հհշականների զնդանում։ Նրա այցելել էին արտասահմանցի ինչ-որ լրագրողներ, որոնք փորձում էին պարզել, թե ինչ բանտային պայմաններ են Հայաստանում գործում՝ Հայաստանի ղեկավարության վրա ստվեր գցելու ակնհայտ նպատակով։ Նա կատեգորիկ մերժեց այդ փորձերը՝ ասելով, որ ոչ մի գանգատ չունի՝ չնայած, որ խոսքը ԼՏՊ-ի և Ջհանգիրյանի մասին էր, այլ ոչ թե Քոչարյանի, առավելևս՝ Սարգսյանի։ Նայելով «ազատության մարտիկների»՝ տեսախցիկների առաջ արվող ծամածռություններին, սկսում ես ավելի սուր ընկալել մեր թանկագին ընկերոջ չլրացվող բացակայությունը։

Պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել՝ կապված Սերժ Սարգսյանի հարկադիր հրաժարականի հետ։ Պետության բարձրագույն պաշտոնի բազմաթիվ թեկնածուների նկատմամբ նրա առավելությունն այն է, որ նա, ամեն դեպքում, զգաց, որ վառոդի հոտ է գալիս, և դժվարագույն պահին ստանձնեց Հայաստանի ղեկավարումը՝ անելով ամեն ինչ, որ մեր տանը խաղաղություն և ներդաշնակություն իշխի։

Մենք կորցրեցինք առաջնորդի, ում փորձը գնահատելի է ներկա պայմաններում, երբ մեզ ուղղակի ձևով սպառնում են պատերազմով, եթե մենք զիջումների չգնանք անկախ ազգի համար կարևոր հարցում՝ ինքներս մեր ղեկավարին ընտրելու իրավունքում…. 1920 թ. նույնքան կույր էնտուզիազմով մենք ընդունեցինք Վրացյանի տապալումը, որին հաջորդեցին Կարսի, Նախիջևանի, Արարատի և Արցախի կորուստը։ Դա չպիտի կրկնվի։

Մենք չպետք է իլյուզիաներով ապրենք՝ թուլացնելով Հայաստանն ու նրա դիրքերն Արցախում։ Առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում փորձության կենթարկվի մեր ժողովրդի դիմացկունությունը, ինչպես և 98 տարի առաջ, կվճռվի մեր լինել-չլինելու հարցը։

Մեր պետականության գլխավոր և անգամ միակ ինստիտուտը, որ անցել է ժամանակի և պատերազմի փորձության միջով, մեր Բանակն է։ Զինվորը, ի տարբերություն քաղաքագետ-միօրականների, թշնամու կողմից ծափահարությունների չի սպասում։ Նա սպանում է նրանց մարտի դաշտում։ Բանակը հայկական պետության վերջին հենարանն է, մեր իսկական հայրենասիրության ապաստանը։ Անկախության համար պայքարում վերջին խոսքը պետք է պատկանի նրան, այլ ոչ թե փողոցում գորգոռացողներին։

Մեզ պատերազմ է սպասվում, մենք իրավունք չունենք և չենք կարող պարտվել։ Պատերազմին պատրաստվելն ավելի դժվար և անհրապույր է, քան փողոցներում լոզունգներ գոռալը։ Բայց հատկապես մեր պատրաստվածությունից է կախված մեր ապագան, ով և ինչպես էլ քնեցնի մեր ժողովրդի զգոնությունը…

Ալեքսանդր ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան