Իսկ հիշո՞ւմ ես համատեղ Բաքուն

2018թ. ապրիլի 6-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Արցախի գլխավոր դատախազություն գրություն էր ստացվել՝ Երևանի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակում ստուգելու մասին։

Հետևյալ նյութերի հիման վրա` սույն թվականի ապրիլի 10-ին Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ համաձայն Արցախի Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնեական լիազորությունների չարաշահում՝ ուղեկցված բռնության գործադրմամբ)։

Նշենք, որ ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանը դարձել էր համընդհանուր ուշադրության առարկա՝ հատկապես սոցիալական կայքերի հայ օգտատերերի շրջանում, տեղական կայքերից մեկի հրապարակումից հետո։ Համաձայն նյութի, որն ուղեկցվում էր անձամբ Ասյա Խաչատրյանի պատմածի տեսանյութով, 2018-ի սկզբներից նա ապրել և աշխատել է Ստեփանակերտում։ Նրա խոսքով՝ մի անգամ, սույն թվականի փետրվարին Արցախի ոստիկանության աշխատակիցները փողոցում ուշ ժամի նրան են մոտեցել, և դրանից հետո ինքը հայտնվել է նրանց տեսադաշտում, նրանք անգամ իր բնակարանում խուզարկություն են իրականացրել։ Համաձայն Ա. Խաչատրյանի պատմածի՝ բացատրություն պահանջելու նրա փորձերին ի պատասխան, իբր, նրան ասել են, որ «Ղարաբաղում կանայք չպետք է ծխեն փողոցում կամ մազերը կապույտ ներկեն»։ Բացի այդ, նա պնդում է, որ ոստիկաններն իր ու իր ընկերուհու նկատմամբ ճնշում ու բռնություն են գործադրել հենց իր արտաքին տեսքի և գիշերային ժամին փողոցում ծխելու համար։

Միևնույն ժամանակ, սոցկայքերի հայ օգտատերերին զայրացրել է նոր տեղեկությունն առ այն, որ վերը հիշատակված միջադեպից մի քանի ամիս առաջ Ասյա Խաչատրյանն ընկերոջ հետ եղել է Բաքվում։ Այդ մասին Ֆեյսբուքում իր գրառումներից մեկի մեջ գրել է Ասյայի «բոյֆրենդ» Ալեքսեյ Պոզդնյակովը։ Նա բանաստեղծություն է նվիրել իր սիրելիին, որի տողերում կարելի է կարդալ.

Իսկ հիշում ես ինչպես մենք ծանոթացանք, իսկ հիշում ես համատեղ Բաքուն, իսկ հիշում ես այն պահը, երբ դու ուշացար հանդիպումից և ասացիր. «Ես գիտեի, որ դու կսպասես»։

 

Կապված նյութեր