Подпишитесь на наш канал в Telegram

Հայաստանն ու պուտինիզմը

Սկիզբ


Ռուսաստանը քաղաքակրթությամբ և գեենտիկորեն մեզ մոտ երկիր է, ինչին մենք մեծ նշանակություն ենք տալիս։ Բայց ինչպե՞ս ենք մենք ինքներս ըմբռնում այն, ի՞նչ գիտենք պուտինիզմի և Ռուսաստանի կյանքում նրա դերի մասին։ Մեզ հակացուցված է և´ Պուտինի անձի պաշտամունքը, որը պետական պաշտոնյաների թեթև ձեռքով դարձել է կվասե հայրենասիրության լակմուսի թուղթ, և´ դիվայնացումը՝ թելադրվող ռուսաֆոբների անզոր ատելությամբ։ Պուտինի անձի ու գործունեության միանգամայն հակադիր գնահատականների ցրումն ավելի հեշտ է հասկանալ պատմական փաստերին անդրադառնալով։

Բերենք ընդամենը երկու օրինակ։ Դրանցից առաջինը տալիս է Իրանի պատմությունը։ Ֆին ասորագետ Պարպոլան նախկինում անհայտ Պարսկաստանի ի հայտ գալը բացատրել է Ասորեստանի բնակչության դիմակայության հանդեպ կամքի վակուումով։ Ասորիները չեն խնայել այն ժողովուրդներին, ովքեր դիմակայություն են ցույց տվել իրենց։ Նրանց վերաբնակեցրել են նոր տարածքներում, որտեղ նրանք արագորեն ձուլվել են տեղի բնակչության հետ։ Հին ազգերը դարձել են դաշտագլորներ, անդեմ բնակչություն՝ ընդհանուր արամեերեն լեզվով՝ դառնալով Զագրոսից մինչև Փոքր Ասիա և Միջերկրական ծով ձգվող լայնարձակ տարածաշրջանի lingua franca-ն։

Ասորիները կոտրել են նվաճված ժողովուրդների դիմակայելու կամքը, իսկ աքեմենյան կայսրերը նրանց ինքնավարություն են շնորհել՝ որպես պարգև ցուցաբերած օրինապահության համար։ Ասորիների դաժանությունն ու պարսիկների բարյացակամությունը կազմավորեցին երկու ուժ, որոնք նպաստեցին աքեմենյան կայսրության, իսկ հազար տարի անց՝ նաև արաբական խալիֆայության ծնունդին։

Այդ օրինակն օգնում է հասկանալ Ռուսաստանում Պուտինի ժողովրդականության պատճառները։ Պուտինիզմն ավելի գրավիչ է, քան բոլշևիզմը։ Նման մի բան է եղել Խրյուշովի Կրեմլ մտնելուց հետո, ով պատերազմ հայտարարեց ստալինյան չարաշահումներին (որոնց, ի դեպ, նա անձամբ ակտիվ մասնակցել է)։ Պոտինյան Ռուսաստանում կա միջին դաս, մարդիկ քաղցած չեն և անգամ արտասահման են գնում, ինչն անկարելի էր Միությունում։

Երկրորդ օրինակը բացատրում է, թե ինչու է Արևմուտքը դիվայնացնում Պուտինին։ Սրանից մոտ 100 տարի առաջ Անտանտի առաջնորդները, Գերմանիայի վզին փաթաթելով Վերսալյան ստրկական պայմանագիրը, չգիտեին, որ իրենց ագահությունն ու անգթությունն աշխարհը դեպի նոր պատերազմի է տանելու։ Հիտլերի հաղթանակն ընտրություններում անսպասելի էր բրեյգելյան կույրերի համար, ովքեր հաղթել էին ոչ միայն Գերմանիային, այլև առողջ դատողությանը։

Նրանց կուրության համար ստիպված էին պատասխան տալ նոր սպանդանոցի մեջ հայտնված միլիոնավոր մարդիկ։ Ստորացված Ռուսաստանը դիվայնացված Պուտինի հետ միասին բավականին նման է վերսալյան քաղաքականությանը՝ միայն մեկ տարբերությամբ. Ռուսաստանը բազմազգ երկիր է, որտեղ ֆաշիզմը չի կարող տեղ ունենալ։ Դա անվտանգ խաղ է, քանի որ ՌԴ ագրեսիայի ենթադրյալ թիրախը կդառնան այնտեղ ապրող ազգային փոքրամասնություններն ու նախկին խորհրդային հանրապետությունները։

Ամերիկան այն երկիրը չէ, որտեղ ինչ-որ բան ինքնաբերաբար է կատարվում։ Ռուսների զայրույթը նկատել կարող է Նյուտոնի երկրորդ օրենքն իմացող ցանկացած դպրոցական։ Սադրանքներին Ռուսաստանի արձագանքն արհամարհել են, ինչը նույնքան «պատահականություն» էր, որքան Անտանտի երկրների՝ Գերմանիային ջախջախելու ձգտումը։ Ռուսաֆոբները հիանալի գիտեն խաղի տեսությունը։ 60 տարի առաջ Թելլերի և Կաննի կողմից դրա կիրառումն արագացրեց Միությանը փլուզումը։ Ռուսաստանի հետ այդ սցենարը խաղալն ավելի հեշտ կլինի առանց Պուտինի։ Նրա դիվայնացումը խաղի կարևոր բաղկացուցիչն է՝ ԽՍՀՄ-ից մնացածն ավարտին հասցնելու համար։ Այդտեղ պարզ ու հստակ տրամաբանություն է նկատվում:

Գորբաչովի և Ելցինի պարտվողականությունն Արևմուտքին համոզեց այն մտքի մեջ, որ Ռուսաստանի ջախջախումը տեխնիկայի հարց է։ Կարծես թե պտուղը հասել է և պետք է սպասել այնքան, մինչև կընկնի հաղթողի ոտքերի մոտ։ ՆԱՏՕ-ի ընդլայնումը Վարշավյան բլոկի և անգամ մերձբալթյան երկրներին ընդունելու հաշվին, նվաստացրել է Ռուսաստանին։

Նվաստացումը գրոտեսկյան բնույթ ստացավ, երբ նրան թշնամի հայտարարեց Վրաստանը։ Ֆելգենգաուերը ընթերցողներին սարսափեցրեց նրա ռազմական ուժով, իսկ Շուրիգինը հրճվանքով երգեց ՌԴ հաղթանակը 2008թ. օգոստոսյան պատերազմում, որը տեղին կլիներ, եթե տոնվեր Նապոլեոնի դեմ տարած հաղթանակը, ոչ թե Սահակաշվիլու։

Ինչպես ասես, կարելի է վերաբերվել Պուտինին, բայց դժվար է ժխտել, որ բոլշևիկյան ֆոնը նպաստում է ռուսների ավագ սերնդի մոտ նրա ժողովրդականության աճին, ինչպես՝ ելցինյանը կրտսերի մոտ։ Այդ ֆոները սահմանում են Ռուսաստանում պուտինիզմի գործառույթի ստորին ու վերին սահմանները։ Պուտինը կանգնեցրել է արտաքին ճնշումների տակ Ռուսաստանի նահանջելու իներցիան՝ ռուսներին վերադարձնելով իրենց կողմից գրեթե մոռացված հպարտության զգացումը։

Պուտինիզմը հիտլերիզմի հետ համեմատելը (խոսքը կառավարման արդյունավետության, ոչ թե օրինականության մասին է) նույնքան անարդար է, որքան խնձորը նարնջի հետ։ Գերմանիան Ֆրիդրիխ Մեծի ժամանակներից սկիզբ առած կառավարման զորեղ ավանդույթներով ոչ մեծ երկիր է։ Այն վերակենդանացնելն ավելի հեշտ է, քան անսահման Ռուսաստանը, որտեղ բոլշևիկներն արմատախիլ են արել Ստոլիպինի ներդրած կառավարական սկզբնակետերը և սպառել ազգի արտադրողական ուժերը՝ իրականացնելով «դասակարգային» ցեղասպանություն։

Առաջնորդության որակների օբյեկտիվ գնահատականը ենթադրում է հաշվողական համակարգերի ճիշտ ընտրություն։ Պուտինը մի գլուխ բարձր է իրեն հակադրվող առաջնորդներից, ինչը լավագույնս է հաստատում նրա հանդեպ այդ մարդկանց ատելության անզորությունը, բայց ամոթ է նման միջավայրում մրցակցությունից դուրս մնալը։ Ավելի պատվաբեր է պարտվել Ալյոխինին, քան հաղթել նորեկին։ Ստոլիպինի և Գանդիի հետ համեմատվելն ավելի օգտակար է, քան Թրամփի, Մերկելի ու Մեյի։

Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրման ամեն մի փուլ ուղեկցվում է Կրեմլի առաջնորդների՝ դեպի Անկարա ավանդական դարձած վազքով, որպեսզի գլուխները դնեն թուրքերի ուսին, որոնց նույնպես Արևմուտքը նեղացրել է, և ամոթալի լացեն։ Նման մի բան էլ բիզնեսում է կատարվում, երբ ֆիրմաներն իրենց ապրանքների գները անասելի իջեցնում են, որպեսզի վնասեն մրցակցին։ Միանմանությունն ավելացնում է Պուտինի հանդուրժողականությունը թուրքերի անկարգությունների հանդեպ, որոնք կարողացել են սպանել անգամ Անակարայում Ռուսաստանի դեսպանին և խոցել ՍՈՒ-24-ը Սիրիայում։ Դժվար է հարգել մի երկրի, որի ղեկավարությունը ցուցադրական օրինակ է ցույց տալիս՝ առանց ընդհանրապես հարգելու ինքն իրեն։

Արևմուտքը հիացմունք չի ներշնչում, ինչն ընդգծել են Նիցշեն և Շպենգլերը, բայց նրան ի հակառակ՝ ում հետ ուզում ես, կարող ես բարեկամություն անել, բայց ոչ թուրքերի։ Ամեն անգամ, երբ Արևմուտքը մի անկյուն է քշում Ռուսաստանին, թուրքական ծղոտից կախվելու խորհրդային սովորությունը կրկնվում է, այն դեռ չի հաղթահարվել ու մառազմի է հասել։ Պատմական թշնամուն C-400 մատակարարել ու օգնել ատոմային կայան կառուցել, որը կոչված է դառնալու միջուկային զենք արտադրող թուրք կադրերի դարբնոց, պատմության մեջ նախադեպ չունի։ Թե որքան է թուրքերի նկատմամբ ներողամտությունը վնասում Արևմուտքին, այնքան էլ պարզ չէ, բայց առաջին հերթին այն արդեն վնասել է Սիրիայում Ռուսաստանի հաջող գործողություններին։ Չի կարելի հավանոցի վրա պահակ կարգել գայլերին։

Թուրքերին ներելու անհագուրդ սովորությունը բացատրում է պուտինյան քաղաքականության խորհրդային ժառանգությունը։ Արևմտյան ճնշումների վկայակոչումը չի դիմանում քննադատությանը, քանի որ Արևմուտքը միշտ էլ ճնշում է գործադրել Ռուսաստանի վրա, ով ամեն դեպքում հավատարիմ է մնում երրորդ Հռոմի իր առաքելությանը։ Ճնշումը պահպանվել է նաև Ստոլիպինի ժամանակներում, ինչը, սակայն, չի խանգարել մեծ բարեփոխիչին Ռուսաստանը դարձնել Եվրոպայի և արևմտյան աշխարհի առաջատար երկիր։

Պուտինին համարում են խելացի քաղաքական գործիչ, և դա անվիճելի է։ Բայց, ընդունելով, որ նա խելքով գերազանցում է իր նախորդներին, պետք է նաև խոստովանել, որ նա ավելի խելացի չէ իր ստեղծած հանգամանքների առումով։ Ի հակառակ վերոհիշյալ նորարարների՝ նա ուրիշների համար այնքան չի ստեղծում հանգամանքներ, որքան, սովորության համաձայն, հետևում է արդեն գոյություն ունեցողներին։ 

Ապագա Ռուսաստանի մեր մոդելը շատ պարզ է։ Ինչպես էլ դասավորվեն Ռուսաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ, այն համարվում է նրա անբաժանալի մասը՝ անկախ նրանից՝ դուր է գալիս դա մեծահզոր-կոմունիստներին, թե ոչ։ Մեր Ռուսաստանը Պուշկինի, Դոստոևսկու, Ամֆիտեատրովի, Յուդենիչի և բազմաթիվ այլ մեծ մարդկանց երկիրն է, այլ ոչ թե մի խումբ դեմագոգների, անսկզբունք մարդկանց, ովքեր ոչ գիտեն՝ որտեղից են ծագել, ոչ էլ գիտեն՝ որտեղից են սնվում։ Ինչպես կասեր Ստոլիպինը, մեզ հզոր Ռուսաստան է պետք, այլ ոչ թե ցնցումներ։ Նրանք դրանք կստանան։ Չի կարելի անընդհատ ծաղրել պատմությունն ու առողջ դատողությունը…

Շարունակելի…

Ալեքսանդր ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան