«Խոջալու». տապալված կոմերցիոն բրենդը

Այս տարի «Խոջալու» կոմերցիոն բրենդի շրջանակում սեփական հայրենակիցների ոսկորների վրա անդրկովկասյան թուրքերը գործնականում չպարեցին:

Պատճառը պարզ ու ծամծմված է. անգամ այդ նմանը չունեցող հարցում նավթային բյուջեն ավելորդություններ չի կարող թույլ տալ:

Այս տարի ո´չ ստացածի դիմաց պատասխան բանաձևեր եղան հիմարացված խորհրդարաններում, ո´չ անվճար հնդկաձավարի շիլա բաժանվեց երրորդ աշխարհի երկրների դեսպանատներում, ո´չ լիտրերով կետչուպով ու ստվարաթղթե ինքնաձիգերով թատերական ներկայացումներ եղան, ոչ էլ անգամ դրսի ադրբեջանական համայնքներում արարողակարգային ալկոհոլային հեղեղումներ եղան գինետներում: Անգամ մի տեսակ տխուր է դառնում:

Ադրբեջանական ողջ լրահոսից, մարդասպանների, բռնաբարությունների և ինքնասպանությունների անվերջանալի շարանի միջից ինձ հաջողվեց դուրս հանել միայն Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտի կասկածելի ձևով կրճատված ողջույնի ճառն` այն մասին, որ «պատմության ուսումնասիրությունը կարևոր է, դրա համար անհրաժեշտ է միասին աշխատել, որպեսզի այլևս նման բան չկրկնվի», ու մեկ էլ այն լուրը, ըստ որի`Նյու-Ջերսի նահանգի կոնգրեսական Դոնալդ Պեյնը «Հարգանքի տուրք է մատուցել ազատության համար պայքարում ընկածների հիշատակին»: Այդուհանդերձ, անհասկանալի մնաց, թե այստեղ, իսկապես, ինչ կապ ունի «Խոջալու» բրենդը:

Այս ընդհանուր տխուր ֆոնին միայն մեկ լուսավոր կետ, լույսի մի շող է նշմարվում խավարի թագավորության մեջ` Ուկրաինան: Այստեղ «Խոջալուի ողբերգության» հիշատակին երկու ակցիա տեղի ունեցավ: Դրանցից մեկը կայացավ Օդեսսայում, որին մասնակցում էին վարձակալությամբ վերցված և ծայրամասային փողոցներում տեղադրված երկու բաններ և օդապարիկ ու կանաչի վաճառող մոտ տաս առևտրականներ, որոնք օդապարիկները նախապես ներկել էին սև գույնով:

Երկրորդը կայացել է Կիևում: Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունն ու Ուկրաինայի հայկական համայնքն անմիջապես խափանում են են այդ երկրում հակահայկական ակցիայի ցանկացած փորձ, անդրկովկասյան թուրքերը նախընտրեցին առանձնապես«չփայլել», և իրենց ակցիայի համար ընտրեցին Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանը: Այստեղ «սգո միջոցառումներին» մասնակցեցին (սարսափելի է պատկերացնելը) խոտան բաժանող երկու հոգի, նրանց վերահսկող մի հոգի և երկու օպերատոր, որոնք բրոնզաձույլ արձանի անվան հիմնադրամին հաշվետվություն տալու համար նկարահանում էին այդ «զանգվածային» ակցիան:

Բայց «հուշ միջոցառման» կազմակերպիչներին հիասթափություն էր սպասում. այդ վաղ ժամին օդանավակայանը բոլորովին դատարկ էր, ու իրենց կոմերցիոն բրենդի լոգոյով վարսավիրական հագուստով «սգացողները», որոնք անարդյունք փորձում էին հրշեջներին կտրել իրենց գործից ու նույնքան անարդյունք էլ ետ ու առաջ էին անում համբուրգերի վաճառակետի մոտակայքում` չկարողանալով գոնե տաս բուկլետ բաժանել, ստիպված էին բավարարվել միմյանց լուսանկարելով, ինչից հետո ցրվեցին իրենց որջերով` մինչև «Խոջալուի» հաջորդ սեզոնը…

ՊԱՆԴՈՒԽՏ

 

Կապված նյութեր