Ինչպես հայ ռազմական թղթակիցը բացահայտեց Էրդողանի սուտն ու թուրքական լրատվամիջոցներին հասցրեց հիստերիայի

Հուսադրող լուրերին` ըստ որոնց Ազգային ինքնապաշտպանական ջոկատների քրդերն ու սիրիական կառավարությունը համաձայնության են եկել կառավարամետ ուժերի` Աֆրինի գավառ մտնելու հարցի շուրջ, արագ փոխարինեց հարյուրավոր կամավորականների` Աֆրին քաղաք մտնելու մասին լուրը, որոնց մեծ մասը Ազգային ուժերի (NDF)կազմի մեջ մտնող «Ալ-Լիջան ալ-Շաբիա»-ի (Ազգային կոմիտեներ) աշխարհազորականներ են: Աշխարհազորականները զինված են թեթև զենքերով, քանի որ սիրիական զինվորականները դեռ համաձայնությանը մասնակից չեն:

Հավանաբար, թուրքերն ուշադիր հետևել են իրադրությանը: Ավելին, համաձայն տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների` այդ թվում և կառավարամետ, աշխարհազորականների շարասյունը գաղութի տարածքով դեպի վարչական կենտրոն` Աֆրին քաղաք անցնելու ժամանակ թուրքական հրետանու կողմից գնդակոծության է ենթարկվել: Գնդակոծում էին երկու կողմից. Թուրքիայի տարածքից և թուրքամետ իսլամիստների կողմից վերահսկվող Մարի ավանից (Հալեպի վարչատարածքային միավոր): Լիբանանյան արբանյակային Аль-Манар ալիքը նույնպես հաղորդել է, որ Աֆրին մտնող շարասյան գլխավերևում թուրքական անօդաչու սարք է թռչել: Եվ, վերջապես, սիրական SANA պետական լրատվական գործակալությունը տեղեկացրել է այն մասին, որ թուրքերը ռմբակոծել են բնակելի տներ, թաղամասեր, որոնք տեղակայված են այնտեղ, դեպի ուր շարժվում են աշխարհազորականները:

Մի խոսքով, թուրքերը թուրքեր չէին լինի, եթե իրենց փտած ատամները ցուցադրելով, չփորձեին ցույց տալ, թե «ով է տանտերը»:

Թուրքական հրետանուց անմիջապես հետո մարտի մեջ մտավ ավելի մեծ տրամաչափի հրետանին` քաղաքականը: Նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բոլորին լսելի ձևով հայտարարեց, որ, իբր, սիրիական աշխարհազորականները թուրքական հրետանու տակ ընկելուց անմիջապես հետո նահանջել են Աֆրինից:

Իր պետի հայտարարությունը լրագրողների հետ հանդիպմանը առաջ քաշեց նաև Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը. «Բամբասանքների ֆոնին մենք ի սկզբանե ասում էինք, որ սիրիական ռեժիմի և YPG-ի միջև պայմանավորվածությունների մասին մեզ ռեալ ապացույցներ են պետք: Երեկվա դեպքը. Հալեպից Աֆրին է փորձել անցնել գրոհայինների 40-50 ավտոմեքենա, բայց գնդակոծությունից հետո նրանք կրկին նահանջել են Հալեպ: Անգամ եթե այնտեղ կեղտոտ և գաղտնի գործարքների լինեն, մենք վճռականորեն շարունակելու ենք մեր գործողությունը, իսկ նրանց համար, ոքեր կփորձեն խոչընդոտել դրան, հետևանքները ծանր կլինեն, քանի որ մենք մեր սահմաները պաշտպանում ենք օրենքի շրջանակներում»:

Թուրքիայի նախագահին ու իր հավատարիմ շանը չի շփոթեցրել անգամ այն փաստը, որ սիրական ազգային ուժերի շարասյան բարեհաջող ժամանումը, չնայած թուրքական հրետանու գնդակոծությանը, հաստատել է Աֆրինի քրդական ինքապաշտպանական ուժերի ներկայացուցիչ Ռեզան Խեդոն:

Բայց Էրդողանի և նրան նվագակցող թուրքական քարոզչական կամարիլյայի սուտն անգթորեն բացահայտեց հայտնի սիրիացի լուսանկարիչ, հալեպահայ Ջորջ Ուրֆալյանը, ում արած լուսանկարը, որտեղ երևում է, թե ինչպես է սիրիական աշխարհազորականների շարասյունը մտնում Աֆրին, հրապարակել է Ֆրանս Պրեսս գործակալությունը:

Դա բավական էր, որ թուրքական լրատվամիջոցներն իսկական հիստերիա բարձրացնեին: Գործնականում բոլոր խոշոր թուրքական պարբերականները աչքի էին ընկնում Ուրֆալյանի «բացահայտող» լուսանկարի մասին ճղճղան նյութերով:

Հետո բոլորին գերազանցեց «Անատոլու» թուրքական պետական գործակալությունը` հայ ռազմական լրագրողին մեղադրելով «կատարվածը խեղաթյուրված ներկայացնելու», Բաշար Ասադի հետ սերտ կապերի» մեջ, իսկ Ֆրանս Պրեսսը համարելով ոչ ավել, ոչ պակաս «ոչ պաշտոնական գործակալություն»: «Անատոլու»-ի ռուսական խմբագրության էպիկական տեքստը , հավանաբար, արժե պահպանել թուրքերի ոճի և ուղղագրության համար:

«Սիրիայում Ֆրանսիական AFP լրատվական գործակալության ֆոտոթղթակից Ժորժ Օուֆալյանը նախօրեին Աֆրինից լուսանկարներ է տարածել, որոնց ուղեկցում էին Սիրիայի հյուսիս-արևմուտքում կատարվող իրադարձությունների մասին խեղաթյուրված նկարագրություններ:

Բաշար Ասադի համախոհների լուսանկարը, որը AFP ոչ պաշտոնական գործակալության համար արել է ֆոտոլրագրող Ժորժ Օուֆալյանը, մակագրված էր. «Ասադի կոմնակիցները մտան Աֆրին քաղաք»:

Ինչպես պարզվեց, լրագրողը, ով սերտ կապեր ունի Բաշար Ասադի կողմնակիցների հետ, փորձել է ապատեղեկատվություն տարածել «Ձիթենու ճյուղ» գործողության անցկացման վայրում տիրող իրավիճակի մասին: Դրա համար էլ լուսանկարիչը կարճ ժամանակ անց փոխել է լուսանկարի ներքո արված գրառումը. «Ասադի աշխարհազորական ուժերի մուտքը Աֆրինի շրջան»:

Օուֆալյանը սոցկայքերում ևս լուսանկար է տարածել, որտեղ ինքը Բաշար Ասադի ռեժիմի հայտնի լրագրող Շադի Խիլվոյի հետ է, ինչը վկայում է իր` ռեժիմի զինծառայողների հետ ունեցած սերտ կապերի մասին:

Մի քանի լուսանկարներում Օուֆալյանն է` Ասադի բանակի զինվորների հետ միասին` զրահամեքենաների վրա:

Ասադի ռեժիմին աջակցող ահաբեկիչների ջոկատները փետրվարի 20-ին գտնվում էին Աֆրին քաղաքից 10 կմ հեռավորության վրա ընդամենը, բայց Թուրքիայի ԶՈՒ նախազգուշական գնդակոծությունից հետո ստիպված էին նահանջել»:

Համաթուրքական հիստերիային վայրկենական միացան նաև աֆշերոնյան կիսաթուրքերը, ովքեր, սովոր են հայկական ազգանուն տեսնելիս բորբոքվել, իսկ համացանցում նյութ տարածելիս էլ հանդուրժող սուլթանին բնորոշ վերնագիր ընտրել` «AFP հայ լուսանկարիչը Աֆրինից սուտ է տարածում»:

Ինչևէ, կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ ռազմական թղթակից Ջորջ Ուրֆալյանը Սիրիական պատերազմի իսկական տարեգրող ու իր գործի իսկական գիտակն է: Նրա վառ ու զգացմունքային լուսանկարները հրապարակում են աշխարհի առաջատար լրատվական գործակալությունները: Անողոք թուրքերի և տարբեր տեսակի ջիհադիստների հետ մեկտեղ, ինքն ու սիրիացի լրագրող Շադի Խալվին անընդհատ գտնվում են ամենաթեժ կետերում, իրադարձությունների կիզակետում: Երկուսն էլ իրենց մասնագիտական պարտքը կատարելու ընթացքում վիրավորվել, բայց, վերադարձել են շարք: Բացի այդ, կարող եմ հպարտությամբ ասել, որ Ջորջը հանդիսանում է իմ ընկերը, և ահա թե ինչպես է նա անձամբ մեկնաբանում թուրքական հիստերիան.

«Աֆրին քաղաքի ժողովրդին և նրա բնակիչներին աջակցելու նպատակով սիրիական ժողովրդական ուժերի քաղաք մտնելու մասին լուրը թուրքական լրատվամիջոցների մոտ խելագարության նոպա է առաջացրել:

Իսկ ուրիշ ի՞նչ կարող էր լինել, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր ժողովրդի առաջ հանդես է եկել որպես ստախոս`այն բանից հետո, երբ հայտարարեց, որ նրան հաջողվել է թուրքական հրետանու կրակով ձախողել կառավարամետ ուժերի մուտքը Աֆրին:

Հիշատակված գործակալություններից որոշները շտապեցին հերքել այդ լուրը, մյուսներն էլ հրապարակեցին սիրիական բանակի հետ իմ այն լուսանկարները, որոնք արվել էին սիրիական տարածք մտնելիս նրանց ուղեկցելու ժամանակ, երբ լուսաբանում էի ահաբեկչության դեմ պայքարն ու քաղաքացիական բնակչության պաշտպանությունը:

Իմ պատասխանատվությունը`որպես լրագրող, կատարվածի օբյեկտիվ ու անկանխակալ պատկերը ներկայացնելն է: Ես անգամ չէի էլ ենթադրում, որ իմ ճշմարիտ լուսանկարը կօգնի բացահայտել թուրքական կառավարության սուտը և նրանց նման տանջանքների ենթարկել:

Ես հպարտանում եմ մեր զինվորականներով…»:

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր