Подпишитесь на наш канал в Telegram

Ի՞նչն է ստիպում Ալիևին շտապել (տեսանյութ)

Փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց նախագահական ընտրությունները նախատեսվածից վեց ամիս շուտ՝ ապրիլի 11֊ին, անցկացնելու իր որոշման մասին։ Շատերի համար սա անակնկալ էր։ Նաև այն պատճառով, որ մեկ տարի առաջ ռուսական լրատվամիջոցներին տրված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը հատուկ նշել էր, որ նախագահական ժամկետների հետ կապված խնդիր չունի և որ ընտրությունները կանցնեն այս տարվա հոկտեմբերին։ Բայց երևում է Ալիևի քաղաքական հաշվարկները փոխվել են և նա որոշել է իր պաշտոնավարման ավարտից կես տարի շուտ ժողովրդից վստահության քվե խնդրել։

Ադրբեջանի նախագահի այս շտապողականությունը, իհարկե, բազում հարցեր է առաջացրել ոչ միայն Ադրբեջանում, այլև Հայաստանում և արտերկրում։ Եվ դա բնական է։ Եկեք նախ տեսնենք այդ հարցադրումներից հիմնականները և ապա՝ փորձենք հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում Ադրբեջանում և հատկապես ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել։

Բայց նախ կուզեի փաստել մի հանգամանք, որը դուրս չի մնացել նաև միջազգային մամուլի ուշադրությունից։ Խոսքը վերաբերվում է Ալիևի անկանխատեսելիությանը։ Փաստ, որը վաղուց արդեն խնդիր է ոչ միայն Հայաստանի ու Արցախի համար, այլև բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կայունություն տեսնել մեր տարածաշրջանում։ Ընդ որում այդ անկանխատեսելիությունը խնդիր է ինքն իրենով։ Այսինքն, պարտադիր չէ, որ Ալիևի այդ սովորույթը անպայման վատ հետրանքներ ունենա, ինչպես դա եղավ, օրինակ, 2016-ի ապրիլին։ Անկանխատեսելի է և վերջ։ Հետևաբար նաև անվստահելի։ Դա իհարկե լավ է, երբ հարցը դիտարկում ենք Ադրբեջան-Միջազգային հանրություն կոնտեքստում, բայց վատ, երբ խնդիրը վերաբերվում է Ադրբեջանի հետ հայկական պետությունների հարաբերություններին։

Ինչևէ, Ալիևից մենք երբեք որևէ ակնկալիք, առավել ևս լավի սպասելիք չենք ունեցել, հետևաբար այդ հարցը մի կողմ դնենք և տեսնենք, թե ինչ է թաքնված ընտրությունների օրն առաջ բերելու նրա որոշման մեջ։

Ադրբեջանական կողմը պնդում է, թե դա արվել է երեք հիմնական նպատակ: Նախ, որովհետև Ադրբեջանում սահմանադրություն է փոխվել, որի հետևանքով ավելացել է նաև նախագահի պաշտոնավարման ժամկետը. 5-ից դառնալով 7 տարի, և դրանից ելնելով Ալիևը վստահության քվե է խնդրում բնակչությունից: Երկրորդ պատճառը, ըստ ադրբեջանցի պաշտոնյաների, այս տարվա ընթացքում սպասվող բազում միջոցառումներն ու տոնակատարություններն են: Իբր թե ընտրությունները պետք էր շուտ անցկացնել, որ մեկը մյուսին չխանգարի: Դե իսկ երրորդ պատճառը, 2025 թվականին սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններն են, որոնք երկուսն էլ պետք է ընկնեին հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Այսինքն, այս դեպքում էլ փորձել են ժամանակային որոշակի ինտերվալ ապահովել երկու ընտրությունների միջև:

Հավանեցի՞ք Ալիևի վարչակազմի մեկնաբանությունները։ Վստահ եմ՝ համաձայն եք, որ կեղծիքը չափազանց շատ էր։ Ադրբեջանցի պաշտոնյաները պարզապես փորձել են հնարավորինս շատ փաստարկներով հիմնավորել Ալիևի այդ որոշումը։ Եվ այդ ձգտման մեջ էլ ավելի խորացրել կասկածներն առ այն, որ մի բան այն չէ Ադրբեջանի ներսում։ Ինչպես ասում են, գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին։

Բայց եկեք մի պահ հավատանք նրանց։ Հավատանք, որ Ալիևի վարչակազմը ի վիճակի չէ միաժամանակ երկու և ավելի խոշոր իրադարձություն կազմակերպել։ Չնայած, խոշորն այս դեպքում, իհարկե, չափազանցեցված բառ է։ Եվ ի՞նչ է ստացվում այդ դեպքում։ Որ Ալիևը սեփական անգործունակությու՞նն է խոստովանում։ Վատ չէ։ Մնում է հասկանալ, թե ինչպես է նման ինքնախոստովանականով նա վստահության քվե խնդրելու իր քաղաքացիներից։ Բայց, կարծում եմ, դա էլ հարց չէ։ Ընդ որում, ոչ մեկի համար։ Բոլորը գիտեն, թե ինչպես են Ադրբեջանում ընտրություններ անցկացվում։

Իրականում, երևի թե, կարևոր չէ, թե ինչու է Ալիևը նման որոշում կայացրել։ Իրենց գործն է։ Ես ավելի կարևոր եմ համարում պատասխանել այս առնչությամբ մեր հանրությանը հուզող հիմնական երկու հարցերին՝ կսրվի՞ իրավիճակն առաջնագծում և հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները գաղտնի պայմանավորվածություններ են ձեռք բերել և ընտրություններից հետո կսկսել կիսել միմյանց միջև Արցախը։ Երկրորդ այս հարցը, ինչպես տեսնում եք, ավելի շատ չար շահարկումների ոլորտից է։ Դրա համար հենց սկզբից և հստակ ասեմ, որ ոչ՝ հնարավոր չէ։

Ընդ որում, չեմ էլ փորձի ծանրաբեռնել ընթերցողիս միտքն ավելնորդ հիմնավորումներով։ Այս առիթով միայն կմատնանշեմ նման ենթադրության անտրամաբանական լինելու հանգամանքին և հարցին հարցով կպատասխանեմ. Եթե անգամ չափազանց վառ երևակայության ուժի միջոցով պատկերացնենք, որ կա նման պայմանավորվածություն, ապա ի՞նչն է խանգարում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին, կյանքի կոչել դա, օրինակ, նոյեմբերի 1-ից։

Ինչ վերաբերվում է սահմանային լարվածությանը, ապա այս դեպքում հարցը ավելի լուրջ է։ Նախ և առաջ ուզում եմ նշել, որ այդ լարվածությունը մշտապես կա։ Այսինքն դա մի երևույթ չէ, որը երեկ չկար, իսկ վաղը կլինի, քանի որ Ադրբեջանում ընտրություններ են։ Իհարկե, ընտրությունները կարող են ազդել լարվածության ավելացմանը, առաջնագծում իրավիճակի էլ ավելի սրմանը, բայց դա միայն ընտրություններով պայմանավորված երևույթ չէ։ Իրականում, գոյություն ունեն տասնյակ այլ գործոններ էլ, որոնք ազդում են սահմանում առկա դրության վրա։ Դրա համար, այո, իհարկե, պետք է միշտ պատրաստ լինել անգամ ամենավատ զարգացումներին, բայց նաև իմանալ, որ առաջնագծում իրավիճակ սրելու միջոցով քաղաքական այլ հարցեր լուծելու Ալիևի մարտավարությունը հետզհետե սպառում է իրեն և արդեն խնդիր է դառնում հենց իր՝ Ալիևի համար։

Ամբողջացնելով Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու Ալիևի որոշման թեման՝ ուզում եմ ևս մեկ հանգամանք նշել։ Այն, որ անկախ նրանից, թե որն էր Ադրբեջանի իշխանությունների այդպես վարվելու իրական պատճառը, փաստերը խոսում են այն մասին, որ դա ստիպված կայացված որոշում է եղել։ Այսինք Ադրբեջանում կան խնդիրներ, որոնք հաղթահարելու համար Ալիևը ստիպված է գնալ նման՝ մեղմ ասած ոչ պոպուլար քայլի։

Ընդ որում, գրեթե վստահ եմ, որ արտահերթ նախագահական ընտրություններն էլ Ադրբեջանում կուտակված խնդիրների երկարաժամկետ լուծում չեն։ Իսկ դա նշանակում է, որ Ալիևը փրփուրներից է կախվում։ Նա պարզապես զբաղված է ճգնաժամային դրության մեջ խուսանավելով, բայց ոչ երբեք այն կառավարելով։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
9.05.2020 Մեր արածների և անելիքների մասին 10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան